Արցախյան պատերազմը տարածաշրջանում էական լիցքաթափման չբերեց, այստեղ օրեցօր մեծանում է ռազմական գործոնը. «Հայաստանի Հանրապետություն»
«Հայաստանի Հանրապետություն» թերթը գրում է․ «Արցախյան պատերազմը տարածաշրջանում էական լիցքաթափման չբերեց, այստեղ օրեցօր մեծանում է ռազմական գործոնը: Վերջին տարիներին Թուրքիան տասն անգամ ավելացրել է իր ռազմական բյուջեն՝ 5 մլրդ դոլարից հասցնելով 50 մլրդի, սակայն արցախյան պատերազմի ֆոնին թուրքական լիրայի անկումը վերջինիս ստիպում է այդ հարցում որոշ վերանայումներ անել:
Այս երկիրն արդեն առարկայական դժվարությունների է հանդիպում տարբեր պետություններում ռազմական ներկայություն ապահովելու իր ձգտումներն իրականացնելիս: Տարածաշրջանում ռազմական ուժի ցուցադրմամբ խմորումները շարունակվում են, ինչն առարկայական լարվածություն է առաջացնում նաեւ տարածաշրջանի մյուս երկրների՝ ՌԴ-ի եւ Իրանի համար:
Ստեղծված իրավիճակը Հայաստանին պարտադրում է մեծացնել ռազմական կարողությունների հզորացման եւ դիվանագիտական գործընթացները՝ մեզ համար բարենպաստ ռելսերի վրա դնելու նպատակով տարվող աշխատանքների ծավալները»: