«Ծովահենների հետ հնարավոր չէ բանակցություններ վարել». Հունաստանի նախկին վարչապետը՝ Թուրքիայի մասին

Հունաստանի նախկին վարչապետ Անտոնիս Սամարասը անդրադարձել է Թուրքիայի հետ բանակցությունների վերսկսմանը։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Նա խիստ քննադատության է ենթարկել ներկայիս կառավարության վարած քաղաքականությունը Թուրքիայի հետ բանակցությունների կտրվածքով։

Նախկին վարչապետը դեմ է ներկայիս վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի այսպես կոչված «հանդարտեցման դոկտրինին» և համոզված է, որ ծովահենների հետ հնարավոր չէ բանակցություններ վարել ։

Անտոնիոս Սամարասը մտահգություն է հայտնել նաև առ այն, որ Հունաստանի և Թուրքիայի միջև բանակցությունների վերսկսումը կհանգեցնի Եվրոպական միության կողմից Թուրքիայի նկատմամբ սահմանված պատժամիջոցների չեղարկմանը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունվար 2021
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Դեկտեմբեր   Փետրվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031