Բաժիններ՝

Ավստրալիան 770 մլն դոլար կծախսի նորագույն սպառազինությունների մշակման համար

Ավստրալիայի կառավարությունը 1 միլիարդ ավստրալական դոլար (770 միլիոն դոլար) կծախսի նոր ռազմածովային սպառազինության, ներառյալ մեծ հեռահարության հրթիռների եւ տոպեդների մշակման համար: Այդ մասին  հունվարի 25-ին հայտնել է Reuetrs գործակալությունը՝ վկայակոչելով երկրի պաշտպանության նախարարությունը:

«Ավստրալիայի պաշտպանական ներուժի արդիականացման շրջանակում մենք պլանավորում ենք առաջիկա տասնամյակում Ավստրալիայի ռամական նավատորմն ապահովել մեծ հեռահարության արդի հականավային հրթիռներով, «երկիր – օդ» դասի հրթիռներով, տորպեդներով եւ այլ սպառազինությամբ՝ Ավստրալիայի ափերի մոտ ջրատարածքի վերհասկողության պահպանման համար»,- մեջբերում է գործակալությունը պաշտպանության նախարար Լինդա Ռեյնոլդսի խոսքը:

«Այդ նոր պաշտպանական հնարավորությունները կդառնան կասեցնող գործոն, որը կայունություն եւ անվտանգություն կապահովի տարածաշրջանում»,- ընդգծել է նա: Պաշտպանության ծախսերի ավելացումը կիրականացվի Ավստրալիայի ռազմածովային ուժերի արդիականացման ծրագրին համապատասխան: Պաշտպանության նախարարությունը պլանավորում է այդ միջոցներն օգտագործել մեծ հեռահարության զենիթահրթիռային համալիրների, ինչպես նաեւ 1,5 հազար կիլոմետր հեռահարության ցամաքային հականավային հրթիռների մշակման համար, ճշտել է Reuters-ը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս