«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության որոշմամբ Տրդատ Սարգսյանը նշանակվել է կուսակցության աշխատակազմի ղեկավար։
Արտակարգ դրության՝ (covid 19) համավարակի պայմաններում ՀՀ պարետի որոշումների պահանջները չկատարելու կապակցությամբ քաղաքացիների կողմից ոստիկանների օրինական պահանջներին չենթարկվելու և նրանց նկատմամբ բռնություն գործադրելու, ինչպես նաև՝ խուլիգանություն կատարելու դեպքերի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում քննվում են քրեական գործեր:
«Մենք ունենք մի քանի գլոբալ խնդիր: Մեկն այն է, որ ինֆորմացիայի փոխանակումը արվում է՝ ով ոնց ուզի, երկրորդը՝ մարդիկ տարրական թվային անվտանգության կանոններին տեղյակ չեն: Այս երկուսը միասին բերում է նրան, որ մենք ունենք գրեթե ամեն օր արտահոսքեր, և ասեմ, որ սենց էլ շարունակվելու է: Մի մտածեք, որ պրծավ: Կարծում եմ, որ իրանք հլը շատ բան ունեն, քիչ-քիչ են հրապարակում, և երկրորդը՝ ամեն նոր էլեկտրոնային փոստից կարող է նոր բաներ բացահայտվեն»,- նշեց փորձագետը:
Բանաստեղծ, բանասեր, պատմաբան, աշխարհագրագետ, թարգմանիչ Ղևոնդ Ալիշանի 200-ամյա հոբելյանի առթիվ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնությամբ ստեղծվելու են երեք անիմացիոն մուլտիպլիկացիոն կինոնկարներ: Դրանք պատմելու են Հայաստանի մասին՝ կրելով հայրենաճանաչողական բնույթ:
Ավելի քան մեկ շաբաթ է՝ e-draft.am-ում ՀՀ արդարադատության նախարարությունը շրջանառության մեջ է դրել «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, Նախարարությունն ակնկալում է դրանով համապատասխանեցնել դատարան տրվող հայցադիմումների, դիմումների, դատարանի դատական ակտերի դեմ վերաքննիչ և վճռաբեկ բողոքների համար վճարվող պետական տուրքի դրույքաչափերը ներկայում հաստատված սոցիալ-տնտեսական ցուցանիշներին: Նախագծի հակիրճ բնութագրում ասված է, որ կառավարվող փոփոխություններով ու լրացումներով ակնկալվում է բարձրացնել արդարադատության արդյունավետությունը:
Կառավարության շենքի մոտ այսօր՝ հուլիսի 9-ին, իրենց բողոքի ձայնն էին բարձրացրել ռեստորանային ու ժամանցի ոլորտի աշխատակիցները, ովքեր, արդեն 5 ամիս է՝ զրկված են աշխատելու հնարավորությունից` կապված կորոնավիրուսի համավարակով պայմանավորված արտակարգ դրության սահմանափակումների հետ: Նրանք Կառավարությունից պահանջում էին, որպեսզի իրենց ոլորտը ևս լիարժեք աշխատի:
Ոստիկանության Դիլիջանի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ ճանապարհով տեղեկություններ էին ձեռք բերել, որ քաղաքի սրճարաններից մեկում միջադեպ է տեղի ունեցել։ Նախնական տվյալներով՝ հաճախորդներից մեկը բռունցքով խփել էր մատուցողուհու գլխին, որն ուշագնաց էր եղել։
Նախ, անհրաժեշտ է նշել, որ ավելի վաղ՝ դեռ մայիսի 20-ին Կառավարության շենքի մոտ տեղի ունեցած՝ ռեստորանային ոլորտի ներկայացուցիչների բողոքի ակցիայի ընթացքում նրանց բարձրացրած խնդիրներն արձանագրվել են և Մարդու իրավունքների պաշտպանը համապատասխան գրություն է ուղարկել Պարետին: Այդ գրության հիմքում դրվել են նաև Մարդու իրավունքների պաշտպանին հասեցագրված բողոքները:
«Պետք է հասկանալ` բոլոր պետություններն ունեն իրենց շահերը և միակ պետությունը, որ չի հասկացել իր շահը, Հայաստանն է»:
Դասական երաժշտության սիրահարների համար անակնկալ են պատրաստել Մշակույթի աջակցության եվրոպական հիմնադրամը՝ նախագահ Կոնստանտին Իշխանով‚ և Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը՝ տնօրեն Կարեն Ղազարյան` հուլիսի 10-28-ը Երևանում կազմակերպելով «Music 20» խորագրով առցանց միջազգային փառատոնը։ Փառատոնի պաշտոնական նվագախումբն է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր՝ Սերգեյ Սմբատյանի գլխավորությամբ:
ԲՀԿ Երիտասրդների Միության նախագահ Աշոտ Անդրեասյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ ««Բարգավաճ Հայաստան» Կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի հանձնարարականով, ԲՀԿ Երիտասարդների Միությունը առաջիկա 10 օրերի ընթացքում Հայաստանի Հանրապետության ողջ տարածքով կիրականացնի ԿԳՄՍՆ կողմից ներկայացված «Հայ Եկեղեցու պատմություն» առարկայի, որպես առանձին դասավանդվող առարկա ուսումնական պլանից դուրս բերելու, ինչպես նաև սեռական դաստիարակությանն ուղղված առարկաների դպրոցական ուսումնական պլանում ներառելու նախագծերի մասին քաղաքացիների կարծիքների և դիրքորոշումների վերաբերյալ լայնամասշտաբ ուսումնասիրությունների և վերլուծական միջոցառումների շարք։
Բարձրագույն դատախան խորհրդի Մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայության պետ Արման Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
168․am-ի հետ զրույցում ռուս ռազմական վերլուծաբան Պավել Ֆելգենգաուերն ասաց, որ որքան այս տարածաշրջանում առկա է Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, այն, ինչպես խնդիր է պետությունների միջև, այնպես էլ՝ ներքաղաքական պայքարի գործիք, որը միշտ օգտագործվել է ըստ նպատակահարմարության։ Այսինքն, նրա խոսքով, այստեղ կան այս երկու բաղադրիչները, հենց այդ պատճառով, ի թիվս այլ տարաձայնությունների, այս հակամարտությունը բարդ է կարգավորել։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հայաստանում Արաբական Միացյալ Էմիրությունների արտակարգ և լիազոր դեսպան Մուհամմադ Իսա Ալ Զաաբին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:
ՀՖՖ գործկոմի նախկին անդամ, ՀՖՖ նախագահի թեկնածու Թովմաս Գրիգորյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է:
Երևանի «Փյունիկ»-ի մի շարք ֆուտբոլիստներ երկարաձգել են պայմանագրերն ակումբի հետ:
ՀՀ Կառավարության կողմից 2020թ. մայիսի 27-ին ընդունվել էր Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի նոյեմբերի 27-ի N 756 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» N 874-Ն որոշումը, որով նոր չափորոշիչներ էին սահմանվում լեռնային, բարձրլեռնային բնակավայրերի տարանջատման համար և ըստ այդմ՝ համապատախան փոփոխություններ էին նախատեսվում նաև ֆինանսական համահարթեցման դոտացիաների գումարների հաշվարկներում օգտագործվող համայնքների բարձրադիրության նիշերի տվյալներում:
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ ՀՀ արդարադատության նախարարության միջնորդությունը մերժելու վերաբերյալ Բարձրագույն դատական խորհրդի կողմից այսօր կայացված որոշումը հրապարակվելուց հետո Ալեքսանդր Ազարյանը, ի պատասխան լրագրողների հարցերին, հայտարարել է. «Ես ՀՔԾ պետ չեմ, որ առանց որոշմանը ծանոթ լինելու որևէ գնահատական տամ»։ Նշված հայտարարությանը չէինք անդրադառնա, եթե Ա. Ազարյանի վարքագծում նկատելի չլինեին անհանդուրժողականության և անձնական վիրավորանքի դաշտ տանող կրկնվող դրսևորումներ:
Կրկնակի թեստի անցկացումից հետո ՀՀ քաղաքացու մոտ կորոնավիրուս է հաստատվել:
Հուլիսի 7-ին ոստիկանության Տավուշի բաժնի ծառայողները բնապահպանական ոլորտի օրինախախտումներ հայտնաբերելու և կանխարգելելու նպատակով ստուգայցեր են իրականացրել Բերդ քաղաքում և Պառավաքար գյուղի փայտամշակման և փայտածուխի արտադրամասեր։
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մշակութային ժառանգության պահպանության և հանրահռչակման բաժնի գլխավոր մասնագետ Տաթև Սուքիասյանը կարծում է, որ Միքայել Նալբանդյանի մշակութային ժառանգության թվայնացումը հավասարապես և՛ մշկութային, և՛ գիտական, և՛ կրթական նշանակություն ունի: Այն, լինելով մշակութային երևույթ, հասցեագրված է գիտնականին, ուսուցչին, ուսանողին և աշակերտին:
Հայազգի Արմեն Բենյանը նշանակվել է ՌԴ Սամարայի մարզի առողջապահության նախարար: Հուլիսի 8-ին նրան շնորհվել է պաշտոնի նշանակման վկայագիրը:
Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը՝ դատավոր Հարություն Մանուկյանի նախագահությամբ, մերժեց ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանի շահերի պաշտպան Արամ Վարդևանյանի միջնորդությունը՝ Արա Բաբլոյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին:
Պարետի կողմից սահմանված նորմերի խախտման դեպքերով հուլիսի 8-ի դրությամբ կայացվել է 4 304 կազմակերպության գործունեության դադարեցման որոշում, իրականացվել՝ 46 168 ստուգում, որից միայն 905-ը՝ նշված օրը:
Շվեդիայում կորոնավիրուսով վարակման հետ կապված մահվան դեպքերի թիվը հուլիսի 9-ին հասել է 5,5 հազարի:
Հարգելի՛ քաղաքացիներ, ոստիկանության արտակարգ ռեժիմով ծառայությունը շարունակվում է. պահպանե՛ք արտակարգ դրության իրավական ռեժիմի կանոնները:
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 12 միլիոն 204 հազարը:
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ ԱԺ նախկին պատգամավոր Աբրահամ Մանուկյանը ազատ է արձակվել: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Աբրահամ Մանուկյանի փաստաբան Հրանտ Անանյանը:
Չեմ կարծում, որ այդ հայտարարությունն այնպիսի հայտարարություն է, որին հետևելու են գործնական քայլեր։ Եվ ես չեմ կարծում, որ Ադրբեջանը, որը 25 տարուց ավելի մասնակցում է բանակցություններին՝ դուրս կգա այդ գործընթացից։ Ինձ թվում է՝ այս հայտարարությունն ավելի շատ կապված է ներքին իրավիճակի հետ, որովհետև մենք գիտենք, որ նոր կորոնավիրուսի հետ կապված՝ Ադրբեջանում իրավիճակը բավականին ծանր է։
Արցախի Հանրապետության Նախագահ Արայիկ Հարությունյանը հուլիսի 9-ին ընդունել է Շուշիի շրջանի վարչակազմի ղեկավար Էրիկ Հարությունյանին: