Թեմայի շուրջ 168.am-ը երեկ ծավալուն հարցազրույց էր հրապարակել միջազգային իրավունքի մասնագետ, ՄԻԵԴ-ի հետ աշխատանքի հարուստ և արդյունավետ փորձ ունեցող իրավաբան Արա Ղազարյանի հետ, ում հետ զրուցել էինք ՄԻԵԴ վճռի ու բուն բողոքի աղերսների մասին:
Չինաստանի Ժողովրդական Հանրապետության տարածքում կորոնավիրուսով վարակված Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ չկան:
Մոտ մեկ ամիս առաջ մի հետաքրքիր իրավիճակում էի։ Ուրեմն կարծիքս ու դիրքորոշումս հրապարակավ ազատ արտահայտելու համար մի դաշտից ինձ տեղեկացրին, թե այսպես ենք քո հանդեպ վարվում, որ հեռանաս:
ՆԱՏՕ-ն և Ուկրաինան պայմանավորվել են Սև ծովում հյուսիսատլանտյան դաշինքի ներկայությունն ուժեղացնելու շուրջ:
Ռուսաստանը պաշտպանում է քրդերի և Դամասկոսի միջև երկխոսությունը Սիրիայի ապագայի հետ կապված:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և «Ռոմա»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ճանաչվել է «Պարմա»-ի խաղի լավագույն ֆուտբոլիստ:
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Արմեն Մելիքբեկյանը երկու նոր խորհրդական ունի:
ՀՀ պաշտպանության նախարարության վարչական համալիրում, երկկողմ համաձայնությամբ, բացօթյա ձևաչափով հուլիսի 9-ին կայացել է ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանի և ՀՀ-ում ՉԺՀ արտակարգ և լիազոր դեսպան Թիան Էրլունի հանդիպումը՝ երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի քննարկման նպատակով:
Սպառած էլեկտրաէներգիայի, անջատումների, Ձեր իրավունքներին կամ պարտականություններին վերաբերող, ինչպես նաև այլ հարցերի առնչությամբ կարող եք զանգահարել 1-80 և 0 8000 0 180 շուրջօրյա գործող հեռախոսահամարներով:
28-ամյա երիտասարդը ձերբակալվել է: Ոստիկանության ծառայողները ճանաչվել են տուժող, նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:
Հայաստանի ֆուտբոլի գավաթի խաղարկության եզրափակիչը կանցկացվի առանց հանդիսականի:
Հուլիսի լույս 8-ի գիշերը կրծքավանդակի շրջանում դանակահարված վիճակում «Արտաշատ» բժշկական կենտրոն է տեղափոխվել Արարատի մարզի Ջրաշեն գյուղի բնակիչ, 46-ամյա մի տղամարդ։
«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով հուլիսի 10-ին ժամը 10.00-ից մինչև ժամը 18.00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի Սևան քաղաքի Չարենցի փողոցի թիվ 56-ից մինչև 200 հասցեների, Շիրազի փողոցի առանձնատների, Նաիրյան 1-ին նրբանցքի թիվ 8 և 10 բազմաբնակարան շենքերի գազասպառողների, հարակից օբյեկտների գազամատակարարումը:
Հունիսի 29-ին մայրաքաղաքի ռեստորաններից մեկի տնօրենը ոստիկանության Կենտրոնական բաժին հաղորդում էր տվել, որ գիշերը, տեխնիկական միջոցներով մուտքի դուռը բացելով, ռեստորանից գողացել են հուշանվերներ և սպասք:
Պարզ թխվածքաբլիթներ՝ ալյուրի փոխարեն՝ կոկոսի քերուկով:
Հնդկաստանի Բիհար նահանգի Պուրնիա քաղաքից մի ձկնորս փրկել է հազվագյուտ դելֆինին, որը խճճվել էր ցանցերի մեջ: Այս մասին գրում է Fox News-ը:
Ամերիկացի ռեփ-կատարող Քանյե Ուեսթը պատրաստվում է 2020 թվականի ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին մասնակցել որպես անկախ թեկնածու: Այդ մասին նա պատմել է հուլիսի 8-ին Forbes հանդեսում հրապարակված հարցազրույցում:
Հայտնի երգչուհի Ռիտա Օրան հանգստանում է Փարիզում: Եղանակային տաք պայմանները երգչուհուն ստիպում են թեթև հանդերձանք ընտրել զբոսանքների համար՝ սպիտակ վերնաշապիկ, որը Ռիտան դարձրել էր ավելի ոճային՝ ներքևի հատվածում այն կապելով, ինչը համադրել էր ջինսերի հետ՝ ստեղծելով դասական ամառային կերպար:
Կանադայի Օնտարիո նահանգի Կոմբերմեր քաղաքի բնակիչ Մայքլ Բաթը միլիոնատեր է դարձել գանձապահի սխալի շնորհիվ, գրում է CTV News Otawa-ն:
Այս տարվա առաջին կեսին Կենտրոնական բանկի արտաքին տարադրամային միջոցների «կորուստները» կազմել են ընդհանուր առմամբ 201 մլն դոլար։ Պահուստների բավական մեծ անկում արձանագրվեց հատկապես տարեսկզբի 4 ամիսներին։ Այդ ընթացքում դրանք նվազեցին 358 մլն դոլարով։
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 10-ին ժամը 10.00-22.00 կդադարեցվի Երևանի Էրեբունի վարչական շրջանի ջրամատակարարումը, բացառությամբ` Արին-Բերդի փողոցի և նրբանցքների, Արցախի պողոտայի, Երկաթուղայինների փողոցի, Սարի Թաղի, Մուշական և Ջրաշեն թաղամասերի:
30-ամյա քաղաքացու անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է 1,45 գրամ դեղնականաչավուն կանեփանման զանգված, իսկ ավտոմեքենայի սրահում՝ «Ֆ-1» նռնակին նմանվող առարկա և պայթուցիչ:
Անցած ամսին Միացյալ Նահանգների բյուջեի պակասուրդը գրեթե հավասար է եղել ամբողջ անցյալ ֆինանսական տարվա ցուցանիշին: Դա հետեւում է ԱՄՆ-ի Կոնգրեսի բուջետային վարչության՝ հուլիսի 8-ին տարածած տվյալներից:
«Պրեսսինգ» հաղորդաշարի հյուրը Տիգրան Աբրահամյանն է։
Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում շրջանառության է դրվել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի ապրիլի 8-ի N 439-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը, որտեղ խոսվում է հանրակրթության պետական չափորոշչի ձևավորման մասին:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Վարդենիսի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը) 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ։ 28-ամյա երիտասարդը ձերբակալվել է։
Փաստաբան Արամազդ Կիվիրյանի կարծիքով՝ ՀՀ արդարադատության նախարարության կողմից ներկայացված «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագծով պետական տուրքի ավելացումն այդքան էլ իրավաչափ չէ:
Ոստիկանությունը հայտարարություն է տարածել, համաձայն որի՝ հուլիսի 18-ից Երևանի մի շարք փողոցներում սահմանված առավելագույն արագությունն իջեցվում է 60 կմժ։ Հունիսի 25-ին էլ Ազգային ժողովն օրենք էր ընդունել գույքահարկի բարձրացման մասին: Ինչպե՞ս են մեր համաքաղաքացիները վերաբերվում գույքահարկի բարձրացման մասին օրենքին, ինչպե՞ս կազդի այն մարդկանց գրպանի վրա, ի՞նչ ազդեցություն կունենա առավելագույն 60 կմժ արագություն սահմանելը, այս և մի շարք այլ հարցերի մասին 168.am-ը զրուցել է երևանցիների հետ:
Քիչ առաջ ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում՝ Վահագնի թաղամասում վրաերթի է ենթարկվել 3-ամյա տղա, ով հիվանդանոցում ով գիտակցության չգալով, մահացել է։
Հանրակրթական նոր չափորոշիչները մշակողներն այդպես էլ չեն պատասխանել մի կարևոր հարցի՝ եթե իրենք հանում են նախկին դասական գիմնազիական կրթությունը, նախկին չափորոշիչները, տեղն ի՞նչ են առաջարկում, մի՞թե առաջարկը սա է՝ ազատականացված նոր չափորոշիչներ, որը կերտում է անհասկանալի մի մուտանտի, որը հասկանալի չէ, թե մանկավարժական մտքի պատմությանը հայտնի ինչ մոտեցումների է հարում։ Մյուս կողմից՝ պարզ է, որ այս չափորոշիչների ներդրմամբ մենք գործ ենք ունենալու ուլտրալիբերալ, ազգային պատկերացումները մերժող, անդեմ, աշխարհը սպասարկող մեկի հետ։ Այսօր 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Լևոն Նազարյանը՝ անդրադառնալով Հանրակրթական նոր չափոոշիչների նախագծին ու առաջարկվող մի շարք նորամուծությունների։