Բաժիններ՝

COVID-19. ԱՄՆ-ում վարակվածների թիվը 3 միլիոնից ավելի է. ԹԱՐՄ ՏՎՅԱԼՆԵՐ

Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի հաստատված դեպքերի թիվն անցել է 12 միլիոն 204 հազարը: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 552 հազարը: Ապաքինվել է ավելի քան 7 միլիոն 097 հազար մարդ:

Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում գտնվող ԱՄՆ-ում 3 միլիոն 159 հազար 671 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 134 հազար 888 է: Այս ցուցանիշով ևս ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում: Թե ընդհանուր ցուցանիշով, թե մահերի թվով երկրորդ տեղում է Բրազիլիան, որտեղ հաստատված դեպքերի թիվը հասել է 1 միլիոն 719 հազար 660-ի, մահերինը՝ 68 հազար 089-ի: Շրջանցելով Ռուսաստանին՝ վարակվածների թվով երրորդ տեղում է հայտնվել Հնդկաստանը: Այստեղ ընդհանուր դեպքերի թիվը 771 հազար 833 է, մահերինը՝ 21 հազար 174:

Չորրորդ տեղում է Ռուսաստանն է, որտեղ ընդհանուր առմամբ կորոնավիրուսով վարակվել է 707 հազար 301 մարդ: Այստեղ վերջին մեկ օրում գրանցվել է 6 հազար 509 նոր դեպք: Երկրում վարակի հետևանքով մահացել է՝ 10 հազար 843 մարդ:

Վարակվածների թվով հաջորդ տեղում Պերուն է, որն առանձնանում է 312 հազար 911 ընդհանուր դեպքով: Վարակի հետևանքով այստեղ մահացել է 11 հազար 133 մարդ: Իսպանիային շրջանցել է Չիլին՝ հայտնվելով 6-րդ տեղում: Չիլիում հաստատված դեպքերի ընդհանուր թիվը կազմում է 303 հազար 083, մահերի թիվը՝ 6 հազար 573:

Իսպանիայում վարկվածների թիվը 299 հազար 593 է: Մահացածների թիվը կազմում է 28 հազար 396: Հաջորդող երկիրը Միացյալ Թագավորությունն է, որտեղ հաստատված դեպքերի թիվը 286 հազար 979 է, մահերինը՝ 44 հազար 517: Տասնյակում է հայտնվել Մեքսիկան՝ վարակվածների թվով զբաղեցնելով 9-րդ տեղը: Մեքսիկայում հաստատված դեպքերի թիվը 275 հազար 003 է, մահերինը՝ 32 հազար 796: Տասնյակը եզրափակում է Իրանը, որտեղ առկա է 250 հազար 458 հաստատված դեպք, 12 հազար 305 մահ:

Վարակի ծագման երկիր Չինաստանը հայտնվել է 23-րդ տեղում: Հաստատված ընդհանուր դեպքերի թիվն ավելացել է 9-ով: Ներկայում Չինաստանում վարակի ընդհանուր դեպքերի թիվը դարձել է 83 հազար 581, որից ապաքինվել է 78 հազար 590-ը: Մահերի թիվը կազմում է 4 հազար 634: Վերջին օրերին այստեղ վարակի հետևանքով մահվան նոր դեպք չի գրանցվում:

Վրաստանում հաստատված դեպքերի թիվը հասել է 968-ի: Վարակի բռնկումից ի վեր Վրաստանում մահացել է 15 մարդ:

Արաբական երկրներից վարակվածների թվով առաջատար է Սաուդյան Արաբիան, որտեղ 220 հազար 144 հաստատված դեպք կա: Հաջորդը Կատարն է, որտեղ հաստատված դեպքերի թիվը կազմում է 101 հազար 553, մահերինը՝ 138: Եգիպտոսում առկա է 78 հազար 304 հաստատված դեպք, վարակի հետևանքով մահացել է 3 հազար 564 մարդ: ԱՄԷ-ում վարակվածների ընդհանուր թիվը 53 հազար 577 է, մահացածներինը՝ 328: Լիբանանում կա 1946 վարակի հաստատված դեպք: Մահացության ցուցանիշը կազմում է 36: Սիրիայում վարակվածների թիվը հասել է 372-ի: Մահացել է 14 մարդ:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ վարակ արձանագրած երկրների և տարածքների թիվն անցել է 215-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս