
ՀՀ քաղաքացին մնացել է Վրաստանում հաստատված կորոնավիրուսի պատճառով

Կրկնակի թեստի անցկացումից հետո ՀՀ քաղաքացու մոտ կորոնավիրուս է հաստատվել: Նա մեկնել էր Չումլակի գյուղ դեղձ գնելու նպատակով: Այս մասին հայտնում է Գուրջանիի մունիցիպալիտետի հանրային առողջության կենտրոնը:
Նախ վարորդից կենսանյութի նմուշ են վերցրել սահմանին, այդ ժամանակ թեստը բացասական է եղել: Այս պահին նա գտնվում է Բոչորիշվիլիի անվան կլինիկայում, հաղորդում է Գրուզիա օնլայնը:
Չումլակի գյուղում աշխատում են համաճարակաբաններ, ովքեր հաստատել են վարորդի հնարավոր շփումները բնակիչների հետ: Մասնագետների խոսքով՝ խոսքը ներմուծված դեպքի մասին է, եւ նախնական աղբյուրը սահմանելը փաստացի անհնար է: