«Եթե նրանք ուզում են խոսել, ապա ունեն իմ հեռախոսահամարը»․ Գվարդիոլան՝ Կլոպի և Մոուրինիոյի մասին
«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան պատասխանել է Յուրգեն Կլոպի և Ժոզե Մոուրինիոյի խոսքերին FFP-ի վերաբերյալ:
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչը, խոսելով այն մասին, որ չեղյալ է հայտարարվել «Սիթիին» եվրագավաթներից դուրս թողնելու որոշումը, ասել է․
«Երեկ լավ օր չէր: Եթե ամենահարուստ ակումբներն ու երկրներն անեն իրենց ուզածը, դա կբարդացնի իրավիճակը»:
Մոուրինիոն CAS-ի որոշումն անվանեց «ամոթ» և ասաց. «FFP-ն մեռած է: Ավելի լավ է դռները բացել կրկեսում, թող բոլորը զվարճանան»:
«Եթե նրանք ուզում են խոսել, ապա ես այստեղ եմ: Երեք անկախ դատավորների կայացրած որոշումը պարզ էր: Բայց եթե ուզում են խոսել, ապա իմ հեռախոսահամարը գիտեն, կարող են զանգահարել, ես էլ կբացատրեմ: Դա ամենևին էլ խնդիր չէ:
Բայց ես կարծում եմ, որ այս մասին չպետք է շատ խոսենք, քանի որ լուծումը պարզ է: Բոլոր ենթադրությունները, որ մենք ստում կամ խաբում ենք, սխալ էին: Մենք մաքուր ենք»,- ասել է Գվարդիոլան:
Սիրարփի Աղաբաբյան