Բաժիններ՝

Կոչ ենք անում և հորդորում՝ համավարակի հնարավոր տարածումը կանխելու նպատակով զերծ մնալ Վարդավառն ավանդական կերպով տոնելու գայթակղությունից. ոստիկանություն

Վարդավառի օրը ոստիկանությունն իրականացնելու է ուժեղացված ծառայություն:  Հուլիսի 19-ին Վարդավառ է՝ Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության տոնը: Վարդավառը մեր ժողովրդի սիրելի տոներից է, այն յուրահատուկ խանդավառությամբ ենք նշում։

Ըմբռնումով մոտենալով այս հանգամանքին, այնուամենայնիվ, կոչ ենք անում և հորդորում՝ համավարակի հնարավոր տարածումը կանխելու նպատակով զերծ մնալ Վարդավառն ավանդական կերպով տոնելու գայթակղությունից, խուսափել մարդաշատ վայրեր հաճախելուց ու մարդկային կուտակումներ ենթադրող միջոցառումներից:

Ոստիկանությունը ուժեղացված ծառայություն է իրականացնելու հանրային վայրերում՝ կուտակումները կանխելու նպատակով:
Առողջություն և զգոնություն բոլորիս: Միասին հաղթահարելի են բոլոր դժվարությունները:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031