«Ոչ զորակոչի, ոչ զորացրման որևէ հետաձգում չի իրականացվել և չի իրականացվի». Արծրուն Հովհաննիսյան
Ռազմական տեսանկյունից Ադրբեջանի դեպքում ընդունված է՝ կարող են տպավորություն ստեղծել, թե ամեն ինչ հանդարտվել է, հրադադար է, բայց հետո ընթացքում պատրաստվեն այլ բնույթի գործողությունների` մեկ այլ տեղամասում, մեկ այլ սցենարով, ինչու չէ նաև` այդ կերպ փորձելով բթացնել մեր զգոնությունը:
Իջևանում` ճգնաժամային տեղեկատվական կենտրոնում կազմակերպված ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ ՊՆ Վ. Սարգսյանի անվան ռազմական համալսարանի հրամանատարաշտաբային ֆակուլտետի պետ, ռազմական վերլուծաբան Արծրուն Հովհաննիսյանը:
Պատասխանելով վերջին օրերի լարվածության ֆոնին զորացրման հետ կապված հնարավոր խնդիրներին առնչվող հարցին, ՊՆ մամուլի նախկին խոսնակը նշեց, որ զորակոչն ու զորացրումը կատարվում է ըստ նախատեսված պլանի և բնական ընթացքով:
«Պլանային միջոցառումներ են կատարվում, որևէ հետաձգում ո՛չ զորակոչի, ո՛չ զորացրման չի իրականացվել և չի իրականացվի»,-նշեց Հովհաննիսյանը: