Բաժիններ՝

ԱՄՆ-ում հիփոթեքի հարկադրույքը պատմության մեջ առաջին անգամ 3 տոկոսից իջել է

ԱՄՆ-ում 30 տարվա մարման ժամկետով հիփոթեքային վարկի հարկադրույքը պատմության մեջ առաջին անգամ իջել է մինչեւ 2,98 տոկոս ռեկորդային ցածր ցուցանիշ: Այդ մասին են վկայում Միացյալ Նահանգների խոշորագույն հիփոթեքային գործակալություններից մեկի՝ Freddie Mac-ի՝ հուլիսի 16-ին հրապարակված տվյալները, գործակալություն, որը ցուցանիշի մեծությունը գրանցում է 1971 թվականից:

Ինչպես նշում է գործակալությունը, հարկադույքի նվազումը պայմանավորված էԱՄՆ-ում ծայր առած տնտեսական ճգնաժամով, որն առաջացրել է նոր տիպի կորոնավիրուսի համավարակը: Տակավին հունվարին այս հարկադրույքը կազմում էր 3,72 տոկոս, իսկ անցյալ տարվա հուլիսին՝ 3,81 տոկոս:

15-ամյա հիփոթեքի հարկադրույքն իջել է մինչեւ 2,48 տոկոս: Կորոնավիրուսի համավարակն ԱՄՆ-ի Դաշնային պահուստային համակարգին (ԴՊՀ), որը կատարում է երկրի կենտրոնական բանկի գործառույթները, հարկադրել է հանգուցային տոկոսադույքն իջեցնել տարեկան մինչեւ 0 – 0,25 տոկոսի մակարդակ՝ տնտեսական աճի խթանման համար:

Ըստ որում ԴՊՀ-ի նախագահ Ջերոմ Փաուելն ընդգծել է, որ երկրի համախառն ներքին արդյունքն ընթացիկ տարվա երկրորդ եռամսյակում կորոնավիրուսային վարակի հետեւանքների պատճառով կարող է կրճատվել 20 – 30 տոկոսով, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս