
Google-ը մեղադրվում է օգտատերերին հետևելու մեջ

ԱՄՆ-ում գործը հարուցվել է Google-ի մայր ընկերության՝ Alphabet Inc.-ի դեմ: Այն մեղադրվում է տարբեր հավելվածների օգտատերերի գործողություններին հետևելու մեջ, նույնիսկ դրա համար թույլտվությունները չեղարկելիս, հայտնում է Reuters-ը:
Կալիֆոռնիայում հայցը ներկայացվել է Boies Schiller Flexner իրավաբանական ընկերության կողմից, որն այս տարվա հունիսին արդեն իսկ 5 միլիարդ դոլար արժողությամբ դատական գործ էր հարուցել կորպորացիայի դեմ՝ մեղադրելով Chrome բրաուզերն օգտագործողների գործողությունները մշտադիտարկելու մեջ՝ անգամ ինկոգնիտո ռեժիմով:
Նոր մեղադրանքում ասվում է, որ նույնիսկ, եթե օգտատերերն անջատեն համացանցը և Google-ի ծրագրերում գործողություններին հետևելու համար կարգավորումները, այն շարունակում է մշակել հավելվածի օգտագործման և անձնական տեղեկությունների վերաբերյալ տվյալները:
Alphabet Inc.-ը դեռ չի մեկնաբանել այս լուրերը: Հայցի պահանջի չափը և դրա պահանջները չեն նշվում:
Սիրարփի Աղաբաբյան