Մեկնարկում է շախմատի առցանց Օլիմպիադայի թոփ դիվիզիոնի խմբային փուլը։
Հայաստանի վերջին երկու տարվա չեմպիոն «Արարատ-Արմենիա»-ի գլխավոր մարզիչ Դավիդ Կամպանյան Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի՝ պարտությամբ ավարտված խաղը համարում է հավասար պայքարով հանդիպում:
Իրանի արտաքին գործերի նախարարությունը Թեհրանում Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) գործերի հավատարմատարին կանչել է «իրանական ձկնորսական նավերի գնդակոծման» կապակցությամբ:
Գիտե՞ք՝ ինչու է Ամուլսարի դեմ հանդես եկող ակտիվիստների խմբակը նույնիսկ Ջերմուկից Ամուլսար շարժվում ավտոշարասյունով։ Որովհետև մի քանի տասնյակ մեքենայի շարասյունը՝ մեկական վարորդով, շատ ավելի տպավորիչ է, քան հավաքված մի քանի տասնյակ մարդը։ Այսօր հերթական անգամ մի քանի տասնյակ մարդ՝ մոտ 40 մեքենայով (տես՝ ստորև տեսանյութը) Ջերմուկից շարժվեց Երևան: Իսկ ինչո՞ւ ավտոերթով։ Դատեք ինքներդ կից համեմատական […]
Հանքարդյունաբերության, այդ թվում՝ Ամուլսարի շուրջ բանավեճը, պետության լռության ու կրավորական դիրքի ֆոնին, կարծես ծավալվում է բացառապես հանքարդյունաբերողի, ակտիվիստների ու բնապահպանների միջև։ Մասնագետները, ոլորտի փորձագետները, որպես կանոն, հազվադեպ են մասնակցում այս սուր բանավեճին։ Ոլորտի խնդիրների, պետության կրավորականության ու Ամուլսարի մասին զրուցել ենք երկրաբան, ոլորտի երկարամյա մասնագետ, Միջազգային երկրաբանական կոմիտեի իսկական անդամ Գուրգեն Մալխասյանի հետ։
Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդին՝ Լևոն Քոչարյանը, ֆեյսբուքի իր էջում հրապարակել է պապի՝ Սեդրակ Քոչարյանի դպրոցական ավարտական վկայականը՝ նշելով, որ նա նաև թյուրքաց լեզու է ուսումնասիրել:
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 20-ին ծանոթացել է Ստեփանակերտ-Ասկերան մայրուղու կապիտալ վերանորոգման աշխատանքներին:
Ուղիղ 10 տարի առաջ՝ 2010 թվականի օգոստոսի 20-ին, Գյումրիում տեղի ունեցավ ռուս-թուրքական պատերազմի ժամանակ զոհված Ռուսական կայսրության սպաների հուշահամալիր-գերեզմանատան՝ վերականգնված «Պատվո բլուր» հուշահամալիրի բացումը և Սբ․ Միխայիլ Արխիստրատիգի մատուռի լուսավորման արարողությունը, որին ներկա են եղել այդ ժամանակ Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Մեդվեդևը և Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը։
Հայփոստի միջոցով դեղեր ներմուծող քաղաքացիների համար այսուհետև առաքման գործընթացը փոստային կապի միջոցով ավելի պարզեցված կլինի:
Բողոքի ակցիա՝ ի պաշտպանություն Ամուլսարի. ՈՒՂԻՂ
Հայաստանի Հանրապետության Զինված ուժերի 4-րդ և 5-րդ զորամիավորումներում անցկացվել են մարտավարական, ուսումնական տագնապի պարապմունքներ և հրետանու կրակի կառավարման մարզումներ:
Կառավարության շենքի դիմաց այսօր կրկին բողոքի ակցիա էին իրականացնում ՌԴ քաղաքացիները և ՀՀ այն քաղաքացիները, որոնց ընտանիքի անդամները գտնվում են Ռուսաստանում: Քաղաքացիները պահանջում են բացել սահմանները, որպեսզի կարողանան ցամաքային ճանապարհով վերադառնալ Ռուսաստան:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ այսօր կայացած խորհրդակցության շրջանակում քննարկվել է ՀՀ ոստիկանության բարեփոխումների ընթացքը: Անդրադարձ է եղել նոր Պարեկային ծառայության ստեղծման օրակարգին:
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննված քրեական գործի նախաքննությամբ հաստատվել է, որ 2003-2011թթ. ժամանակահատվածում «Մասիս» ՋՕ ընկերության վարչական խորհրդի նախագահ, գործադիր տնօրեն հանդիսացած անձը առերևույթ պաշտոնեական դիրքի օգտագործմամբ վատնման եղանակով հափշտակել է իրեն վստահված՝ ՀՀ սեփականությունը հանդիսացող առանձնապես խոշոր չափերով՝ ընդհանուր 611 072 640 ՀՀ դրամ արժողությամբ գույքը, ինչպես նաև խմբի կազմում թե՛ անձամբ կեղծել, թե՛ դրդել է խմբին կեղծել պատասխանատվությունից ազատող պաշտոնեական փաստաթղթեր:
Բրազիլիայի Դաշնային Հանրապետությունում ՀՀ դեսպան Արման Հակոբյանը «Պալասիու դու Պլանալտու» նախագահական պալատում իր հավատարմագրերն է հանձնել ԲԴՀ նախագահ Ժաիր Բոլսոնարուին:
Պետական եկամուտների կոմիտեն բեռնափոխադրողներին իրազեկում է, որ սեպտեմբերի 1-16-ը Վրաստանից Հայաստան երկաթուղային երթևեկության ժամանակավոր դադարեցմամբ պայմանավորված` Արևելյան մաքսատուն-վարչության Այրում-Ջիլիզայի մաքսային-կետ բաժինը հիշյալ ժամանակահատվածում չի իրականացնի երկաթուղային բեռնափոխադրումների մաքսային ձևակերպումների գործառույթները։
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիան ցավակցական նամակ է հղել Ուկրաինայի ԳԱԱ նախագահ Բորիս Պատոնի մահվան կապակցությամբ:
ԱԻՆ ստորաբաժանումները շարունակում են իրականացնել Covid-19 նոր համավարակի կանխարգելմանն ուղղված միջոցառումները. իրականացվում է ամենօրյա վարակազերծում հանրապետության ողջ տարածքում:
Օգոստոսի 20-ին, Ժամը 12:22-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արզումանյան և Հալաբյան փողոցների խաչմերուկում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։
ՌԴ Օմսկ քաղաքի թիվ 1 շտապօգնության հիվանդանոցի գլխավոր բժշկի տեղակալ Անատոլի Կալինիչենկոն, որտեղ օգոստոսի 20-ին տեղափոխվել է ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնին, պատմել է գործչի առողջական վիճակի մասին, գրում է meduza.io-ն։
Մալիում իշխանությունը զավթած զինվորականների խմբի ղեկավարները բնակչությանը կոչ են արել երկրում դադարեցնելու «վանդալիզմի ակտերը», իսկ պետական ծառայողներին վերադառնալու իրենց աշխատատեղերը:
Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը «ՀՀ-ի և Ասիական զարգացման բանկի միջև կորոնավիրուսի արձագանքման ծրագիր դրամաշնորհային համաձայնագրի ստորագրման առաջարկությանը համաձայնություն տալու մասին» հարցը զեկուցելու համար խոսքի իրավունքը առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին տալու փոխարեն սխալմամբ տվեց ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանին:
«Մենք այստեղ կշարունակենք մնալ այնքան ժամանակ, քանի դեռ անձամբ վարչապետը չգա և չխոսի մեզ հետ»: Ասաց այսօր կառավարության դիմաց բողոքի ակցիա իրականացնող ՌԴ մեկնել ցանկացող քաղաքացիներից մեկը:
Մարտունու բժշկական կենտրոնի կորոնավիրուսով հիվանդների բուժման բաժանմունքում oգոստոսի 19-ի դրությամբ բուժման մեջ են գտնվել 43 հիվանդ, որոնք բոլորն էլ Գեղարքունիքի մարզի բնակիչներ են:
Oգոստոսի 20-ի ցերեկը, 25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Իրանի զինված ուժերը մշակել են նոր բալիստիկ հրթիռ, որի փորձարկումն օգոստոսի 20-ին հեռարձակել է IRIB հեռուստառադիոհաղորդումների կորպորացիան:
Օգոստոսի 19-ին, ժամը 05.00-ին, «Մերսեդեսի» 37-ամյա վարորդ Գարիկ Միրզոյանը հիվանդանոցում մահացել է:
Հունահռոմեական ոճի ըմբշամարտիկ, 2012թ. օլիմպիական արծաթե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, ՀՀ ԱԺ պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը երկու նոր առաջարկ է ներկայացրել ԱԺ ամսական ցմահ պատվո վճար տրամադրելու վերաբերյալ:
Օրեր առաջ 2018 թվականի քաղաքական իրադարձություններից հետո առաջին անգամ ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը տեսաուղերձների ձևաչափով անդրադարձել էր 2016թ. ապրիլյան իրադարձություններին, ղարաբաղյան բանակցություններին և հանրությանը հուզող այլ հարցերի։
Կյանքի 102-րդ տարում մահացել է Ուկրաինայի ԳԱԱ նախագահ, աշխարհահռչակ մետալուրգ, ճարտարագետ, գյուտարար Բորիս Պատոնը: