Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ6) միջպետական ավտոճանապարհի Թումանյան քաղաքից մինչև Օձունի խաչմերուկ հատվածը‚ ժայռապայթեցման և քարաթափման աշխատանքներով պայմանավորված‚ օգոստոսի 20-ին‚ 21-ին‚ 22-ին և 23-ին՝ ժամը 14.00-ից մինչև 19.00-ն‚ փակ է լինելու երթևեկության համար։
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ օգոստոսի 19-ին տեղի է ունեցել պարետատան հերթական նիստը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն օգոստոսի 19-ին տեսազանգ է ունեցել Ասիական զարգացման բանկի նախագահ Մասացուգու Ասագավայի հետ:
Հեղափոխությամբ իշխանության եկած ուժն իրավունք չունի տնտեսական բարդ իրավիճակում իրեն նման ճոխություն թույլ տալ և անօրինական կերպով կրկնապատկել նախարարների, փոխնախարարների և մարզպետների աշխատավարձերը։ Այս մասին #bRightTalk ձևաչափի յոթերորդ մասի շրջանակում հայտարարեց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը։
Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Էրեբունու նստավայրում այսօր նշանակված էր «Մարտի 1»-ի զոհերի իրավահաջորդներն ընդդեմ արցախյան պատերազմում զոհված ազատամարտիկների իրավահաջորդների դատական հայցի քննությունը։
Ուկրաինան դուրս է եկել այն յոթ միջազգային պայմանագրերից, որոնք ԱՊՀ-ի շրջանակներում կնքվել են քաղաքացիական ավիացիայի ոլորտում:
Հայաստանում Իրանի նորանշանակ դեսպան Աբբաս Զոհուրին Իրանի ազատ տնտեսական «Արաս» գոտի կատարած այցի շրջանակներում, այցելել է Հայաստանի սահմանային Նորդուզի անցակետ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն՝ նվիրված գյուղական համայնքների փողոցների խճապատման հեռանկարներին:
Հանրակրթական դպրոցներից մանկավարժների առողջական վիճակի վերաբերյալ պահանջվող տեղեկատվությունը համարվում է բժշկական գաղտնիք, որը կարող է տարամադրվել միայն դատարանի որոշմամբ և իրավապահ մարմինների՝ դատախազության, քննչական մարմինների պահանջով` օրենքով նախատեսված դեպքերում և կարգով:
Արտասահմանցի ուսանողներին թույլ կտան Ռուսաստանի բուհերում ուսանելու գալ 14-օրյա կարանտին անցնելուց եւ նոր կորոնավիրուսային վարակի թեստեր հանձնելուց հետո:
Ամրամ Մակինյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Թեև պարզ չէ, թե վարչապետի մամուլի խոսնակի որ գործառույթի մեջ է ներառված այս կամ այն իրողությանն իրավական որակումներ տալը, սակայն, այնուամենայնիվ, անդրադառնալով ՀՀ երրորդ Նախագահ Սերժ Սարգսյանի կողմից բաց տարածքում դիմակ չկրելու վերաբերյալ հնչեցված` «օրենք է խախտել» գնահատականին, հարկ եմ համարում ընդգծել, որ ասուլիսը կազմակերպվել և անցկացվել է հանգստի համար նախատեսված բաց տարածքում՝ պահպանելով հակահամաճարակային բոլոր կանոնները, ուստի հիշյալ պայմաններում դիմակ կրելու պահանջ չի նախատեսվում:
2020 թվականի երկրորդ եռամսյակի արդյունքներով` ՎՏԲ-Հայաստան Բանկի չբաշխված շահույթի ծավալը կազմել է 1,7 մլրդ ՀՀ դրամ, ինչը 3,6 անգամ գերազանցում է անցած տարվա ապրիլ-հունիս ամիսների ցուցանիշը։ Բանկը, չբաշխված շահույթի ծավալով, ՀՀ բանկային համակարգում զբաղեցնում է 3-րդ տեղը, և առաջին տեղը` ցուցանիշի աճի տեմպով:
«Առաջին գծում կրակե՞լ, թե՞ չկրակել, որոշում է կոնկրետ ստորաբաժանման պատասխանատուն, և ոչ թե նույնիսկ ԳՇ-ն, էլ չեմ խոսում գերագույն գլխավոր հրամանատարի մասին»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում այս մասին ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ապրիլյան պատերազմից հետո համացանցում տարածվեց տեսանյութ, որը ենթադրաբար նկարահանվել էր լույս 2-ի գիշերը, և որտեղ երևում էր Արցախի սահմանի հատվածում հակառակորդի առաջխաղացումը, մեր զինվորները կապի էին սպասում՝ կրակե՞լ, թե՞ ոչ, հնչում էր պատասխան՝ սպասեք, հնչում են նաև զինվորների հայհոյանքներ, թե՝ ինչո՞ւ չեք հրամայում կրակել, քանի որ հակառակորդը մոտենում է. կարո՞ղ եք պարզաբանել՝ ի՞նչ տեսանյութ էր դա, և հրաման տալու հետ կապված ի՞նչ խնդիր էր եղել:
Առեւտրական բանակցություններում ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ռոբերտ Լայթհայզերը ՉԺՀ-ից իր պաշտոնակիցների հետ շփման մեջ է երկու երկրների միջեւ առեւտրական գործարքի առաջին փուլի շուրջը, բայց Վաշինգտոնի եւ Պեկինի միջեւ բարձր մակարդակի նոր բանակցություններ պլանավորված չեն:
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է մի խումբ մտավորականների հետ:
Օգոստոսի 19-ի ժամը 11.30-ի դրությամբ Գյումրու ինֆեկցիոն հիվանդանոցում կորոնավիրուսով Շիրակի մարզի 24 բնակիչ է բուժվում։
Կատալոնական «Բարսելոնան» պաշտոնապես հայտարարեց Ռոնալդ Կումանի՝ թիմի մարզիչ նշանակվելու մասին:
Արցախ կատարած աշխատանքային այցի ավարտին «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը հարցազրույց է ունեցել «5-րդ ալիք» հեռուստաընկերության հետ, խոսել այցի բուն նպատակի, ինչպես նաեւ արցախյան քաղաքական ուժերի, Արցախի հոգևոր առաջնորդի, Ազատամարտիկների միության ղեկավար կազմի հետ հանդիպումների և այլ խնդիրների շուրջ։ Այս մասին ասվում է «Հայրենիք» կուսակցության ֆեյսբուքյան էջում արված գրառման մեջ:
«Գիտե՞ք, այդ հարցի հասցեատերը ես չեմ, և ես էլ հաճույքով կցանկանայի լսել, թե ինչ պատասխաններ են տրվել, կամ ինչ քննարկումներ են եղել ՌԴ գործընկերների հետ: Եվ ես խնդրում եմ, դուք առիթներ շատ եք ունենում, հարցեր տալ հասցեատիրոջը, և դրա համար ես ձեզ շատ շնորհակալ կլինեմ»,- անդրադառնալով 168.am-ի այն հարցին, թե ի՞նչ պատասխաններ է ռուսական կողմից վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստացել Ապրիլյան պատերազմի վերաբերյալ, ասաց ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում շարունակվում են ՀՀ պետական կառավարման մարմինների 2019թ. գործունեության կատարողականի քննարկումները:
«Պարզ չէ՞, որ Ադրբեջանը հաճույքով չէր կարող կատարել այդ պայմանավորվածությունները (նկատի ունի Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածությունները.- Ռ.Մ.): Բայց մյուս կողմից էլ՝ նաև ակնհայտ է, չէ՞, որ այդ պայմանավորվածություններից հետո համանախագահներն արել են 25 հայտարարություն, որոնցից 15-ում մատնանշել են այդ համաձայնությունը: Վերջին այդպիսի հայտարարությունը համանախագահների կողմից եղել է 2018թ. փետրվարին»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:
Մալիում խռովարարների կողմից կազմված այսպես կոչված Ժողովրդի փրկության ազգային կոմիտեն օգոստոսի 19-ին կարգադրել է փակել երկրի բոլոր արտաքին սահմանները եւ պարետային ժամ է սահմանել օրվա մութ ժամանակ:
«Բոլոր ժամանակներում, գոնե մինչև 2018թ. ապրիլ, բանակը մեր երկրի ամենահեղինակավոր կառույցներից էր: Ես ասում եմ սոցիոլոգիական ուսումնասիրությունների արդյունքներ, որոնց պատվիրատուները շատ տարբեր քաղաքական ուժեր են հանդիսանում, և սա որևէ մեկը չի կարող ժխտել»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն այս մասին ասաց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ ընդգծելով՝ այլ խնդիր է, որ որոշ կառույցներ հատկապես զբաղվում էին բանակը վարկաբեկելու պրոցեսով:
«Բացարձակապես համաձայն չեմ Ձեր ասածի հետ»,- այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ արձագանքելով լրագրողի հարցին, թե ինչպե՞ս է ընդունում այն միտքը, որ ինքն անկախ Հայաստանի նախագահներից միակն է, որի օրոք Հայաստանը տարածքային կորուստներ է ունեցել:
«Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Բարտոմեուն կիսվել է ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի և «Ինտերի» հարձակվող Լաուտարո Մարտինեսի տրանսֆերային բանակցությունների մանրամասներով։
ԽՍՀՄ նախկին նախագահ Միխայիլ Գորբաչովը կարծում է, որ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն աջակցության համար չափազանց ուշ դիմեց երկրի ձեռնարկությունների բանվորներին։
«Ես ոչ միայն այդ ժամանակ, երբ օդանավում զրուցում էի լրագրողների հետ, ես ամսի 5-ին էի համոզված, որ մենք հաղթել ենք, բայց իրադրությունը պահանջում էր, որ դա չշեփորահարենք»,- այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը՝ պատասխանելով լրագրողի հարցին, թե ինչո՞ւ 2016թ.-ի ապրիլյան քառօրյա պատերազմից հետո մայիսին օդանավում լրագրողներին տված հարցազրույցում նա չէր օգտագործում «հաղթանակ» բառը:
2017 թվականին ՀՀ նախկին վարչապետ Կարեն Կարապետյանը կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ հայտնել էր, որ անորակ վառելիքի պատճառով 2016 թվականի ապրիլյան պատերազմի ժամանակ հայկական կողմի զինտեխնիկան չէր աշխատել:
Գերմանիայի բնության պահպանության միության (NABU) և Գերմանիայի տնտեսական համագործակցության և զարգացման դաշնային նախարարության (BMZ) համաֆինանսավորմամբ մեկնարկում է «Գյուղատնտեսության կայուն զարգացմանն ուղղված ծրագրերի մրցույթ»-ը։ Այն իրականացվում է «Օրգանական գյուղատնտեսության զարգացումը Հայաստանի հյուսիսային համայնքներում՝ աղքատության նվազեցման և կենսաբազմազանության պահպանության խթան» (OFDNA) ծրագրի շրջանակում:
«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտարարություն է տարածել, որում ներկայացրել է երեկ Սահմանադրական դատարան մուտքագրված դիմումի հիմնախնդիրները, որոնք ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.