«Այսքան ժամանակ ապրում եմ Ռուսաստանում, Պուտինի աղջիկների դեմքը չգիտեմ՝ ինչ ձև ա». ցուցարարը՝ Փաշինյանին
Կառավարության շենքի դիմաց այսօր կրկին բողոքի ակցիա էին իրականացնում ՌԴ քաղաքացիները և ՀՀ այն քաղաքացիները, որոնց ընտանիքի անդամները գտնվում են Ռուսաստանում: Քաղաքացիները պահանջում են բացել սահմանները, որպեսզի կարողանան ցամաքային ճանապարհով վերադառնալ Ռուսաստան:
Ակցիայի մասնակիցներից մեկի խոսքով՝ երկար տարիներ ապրել է Ռուսաստանում, բայց երկրի ղեկավարի կողմից չի տեսել այնպիսի վարքագիծ, որն առկա է Հայաստանում:
«Ես այսքան ժամանակ ապրում եմ Ռուսաստանում, Պուտինի աղջիկների դեմքը չգիտեմ՝ ինչ ձև ա, նախագահի երեխաների․․․: Վարչապետը ֆեյքեր է անում, իրեն դա է հետաքրքրում, մենք էլ մեզ գցենք Ֆեյսբուք, դիմեմ Ռուսաստանի՞ն, մի անգամ դիմեցինք, էլի, արդեն հոգնել ենք»,- ասաց քաղաքացին:
Հիշեցնենք, որ տևական ժամանակ է՝ ՌԴ մեկնել ցանկացող քաղաքացիները բողոքի ակցիաներ են իրականացնում՝ կառավարության, ՀՀ-ում ՌԴ դեսպանության առջև: Նրանք պահանջում են, որպեսզի իրենց հնարավորություն տան վերադառնալու Ռուսաստան: