Նրանք ավելի շատ էին գրոհում. Դավիդ Կամպանյա
Հայաստանի վերջին երկու տարվա չեմպիոն «Արարատ-Արմենիա»-ի գլխավոր մարզիչ Դավիդ Կամպանյան Չեմպիոնների լիգայի որակավորման առաջին փուլի՝ պարտությամբ ավարտված խաղը համարում է հավասար պայքարով հանդիպում:
«Հանդիպումը հասար էր մրցակիցների համար: Մենք խաղում էինք շատ հասուն թիմի դեմ, որն եզրերում ուներ ուժեղ ֆուտբոլիստներ: Չկարողացանք օգտագործել մեր պահերը: Երկրորդ կեսում ևս փորձում էինք վերահսկել խաղը, սակայն նրանք ավելի շատ էին գրոհում»,- խաղից հետո պատասխանելով լրագրողների առցանց հարցերին՝ ասել է Կամպանյան: