Բաժիններ՝

Անգլիական դասական բաղադրատոմս. նարնջի կոնֆիտյուր՝ խնձորի հյութով

Բաղադրիչներ

1. Նարինջ – 1 կգ
2. Շաքարավազ – 600 գ
3. Խնձորի հյութ – 650 մլ

Պատրաստման եղանակը

1. Նարինջը՝ կեղևով, բարակ շերտատել, կորիզները հանել: Կորիզները լցնել թանզիֆե տոպրակի մեջ և ամուր կապել:

Կարդացեք նաև

2. Նարնջի կտորների վրա լցնել խնձորի հյութը, դնել կորիզների տոպրակը և եփել 30-40 րոպե, մինչև նարնջի կեղևը փափկի:

3. Ավելացնել շաքարավազը և խառնելով եփել, մինչև շաքարավազը լուծվի: Այնուհետև ուժեղացնել կրակը և եփել զանգվածը մոտ 4 րոպե: Նարնջի կոնֆիտյուրը վերցնել կրակից, հանել կորիզների տոպրակը:

4. Թողնել 15 րոպե, որպեսզի կոնֆիտյուրը թրմվի, այնուհետև լցնել ստերիլիզացված բանկաների մեջ և փակել:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս