ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել է, որ բազմաթիվ նամակներ է ստանում, որոնց հեղինակները հարցնում են, թե ինչպես զինվորագրվեն հայրենիքի պաշտպանությանը:
Շվեյցարիայի խոշորագույն քաղաքներից մեկում` Ժնևում ջահերով բազմամարդ երթ է կազմակերպվել` ի աջակցություն Հայաստանի և Արցախի:
Հեռահաղորդակցության օպերատորներից մեկի կողմից տեղեկատվության ոչ հստակ փոխանցման պատճառով հաղորդագրություն են ստացել նաև այլ բնակավայրերի առանձին բաժանորդները, ինչի համար հայցում ենք Ձեր ներողամտությունը, հայտնում է Արտակարգ իրավիճակների նախարարությունից:
Ռուսական «Կոմերսանտ» թերթի դիվանագիտական և ռազմական աղբյուրները հայտնել են, որ Լեռնային Ղարաբաղի վրա Ադրբեջանի կողմից սանձազերծված հարձակումը սեպտեմբերի 28-30-ն անձամբ ղեկավարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը:
ԱՄՆ-ը հույս ունի, որ Թուրքիան չի շահագործի ռուսական Ս-400 զենիթահրթիռային համակարգերը, հակառակ դեպքում դա կթողնի լուրջ հետեւանքներ անվտանգության ոլորտում:
«ՀՀ օդային տարածքում հայտնաբերվել են հակառակորդի ԱԹՍ-ներ։ Ձեռնարկվում են համապատասխան միջոցներ»:
Մեծ Բրիտանիան կպատրաստվի Եվրամիության հետ առեւտրական գործարքի բացակայության սցենարին Brexit-ից հետո անցումային շրջանի ավարտից հետո:
Իսպանական Inditex ընկերությունը, որը Zara, Massimo Dutti,Bershka եւ այլ բրենդների սեփականատերն է, Ռուսաստանում փակում է ոչ թանկ հագուստի խանութների ցանցը՝ Lefties-ը:
Անվտանգության սպառնալիքի հետ կապված արտակարգ դրության ռեժիմը, որը հոկտեմբերի 15-ի առավոտյան Թաիլանդի մայրաքաղաքում սահմանվել է զանգվածային հակակառավարական բողոքների պատճառով, կտեւի 30 օր կամ ավելի քիչ:
Սեպտեմբերին Եվրամիության երկրներում մարդատար ավտոմոբիլների վաճառքներն անցյալ տարվա նույն ժամանամիջոցի համեմատությամբ 3,1 տոկոսով աճել են:
Ղրղզստանում վաղաժամկետ նախագահական ընտրությունները կարող են տեղի ունենալ հաջորդ տարվա հունվարի 17-ին:
Աստված վեց օրում ստեղծեց երկինքն ու երկիրը, կենդանիներին ու մարդուն և յոթերորդ օրը հանգստացավ: Այս պատվիրանը մեզ ուսուցանում է շաբաթվա մեկ օրը սուրբ պահել, այսինքն` հեռու մնալ աշխարհիկ գործերից և այդ օրն ամբողջությամբ նվիրել Աստծո փառավորմանը և հոգևոր գործերին: Շաբաթվա մեջ մեկ օրը հանգստանալու և սուրբ պահելու օրինակը մեզ տվեց Աստված: Հրեաների համար այդ օրը […]
Ճշգրտված տվյալների համաձայն՝ Շոշ համայնքի բնակիչը ոչ թե զոհվել է, այլ վիրավորում է ստացել, այս մասին տեղեկացնում են Արցախի տեղեկատվական շտաբից:
Մեքսիայի ազգային պաշտպանության նախկին նախարար Սալվադոր Սիենֆուեգոս Սեպեդային ձերբակալել են Լոս Անջելեսի (ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգ) օդանավակայանում:
Ալեքսանդր Մակեդոնացին իր հպատակ զինվորներին հաճախակի ստիպում էր իրենց հարազատներին նամակներ գրել: Այնուհետեւ լրտեսաբար բացում էր այդ նամակները: Եթե տեսնում էր, որ զինվորները հիացական եւ ոգեւորված խոսքեր չէին հայտնել իրենց հարազատներին ապագա հաղթանակների մասին, ապա անհապաղ կախաղան էր բարձրացնում նրանց:
Ճակատային գիծը կարևոր է, բայց այնպես չէ, որ տնտեսության մյուս հատվածները երկրորդական նշանակություն ունեն։ Տնտեսությունը պետք է անխափան աշխատի, որքան էլ դրա համար ամենահարմար ժամանակները չեն։
Կորոնավիրուսային վարակի դեմ «էպիվակկորոնա» պատվաստանյութի առաջին հետգրանցումային շարքը կթողարկվի հոկտեմբերի վերջին:
Ադրբեջանը շարունակում է հռթիռային հարվածներ հասցնել Արցախի խաղաղ բնակավայրերին. թիրախավորվել են մայրաքաղաք Ստեփանակերտն ու այլ բնակավայրեր:
Արտասահմանցի ճանապարհորդները պետք է իրենց առողջական վիճակի մասին հատուկ ձեւ լրացնեն: Կուբայի տեղեկատվության համաձայն, այժմ քննարկվում է ինքնաթիռում այդ անկետաների բաժանման հնարավորությունը՝ վաղօրոք լրացնելու համար:
«Միայն Կապան քաղաքում հայտարարել է օդային տագնապ»:
Factor TV-ի հարցազրույցը ՌԴ պետդումայի պատգամավոր, ԱՊՀ հարցերով հանձնաժողովի առաջին փոխնախագահ Կոնստանտին Զատուլինի հետ:
Այսօր երեկոյան հակառակորդը, խախտելով հոկտեմբերի 10-ին ձեռք բերված հումանիտար հրադադարի մասին պայմանավորվածությունը, հրետակոծության է ենթարկել Ստեփանակերտ և Մարտակերտ քաղաքները, Շոշ համայնքը և մի շարք այլ բնակավայրեր։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին վստահություն է հայտնել ռուսաստանցիների 58 տոկոսը: Այդ մասին վկայում են «Հասարակական կարծիքի» հիմնադրամի (ՀԿՀ) հարցման տվյալները:
Առանձին ուղղություններում եթե մեր զորքերը նահանջում են, աջ ու ձախ են քաշվում, վերախմբավորում են անում, չպետք է այդ առանձին ուղղությունների վրա ֆիքսվել:
51 տարեկանում մահացել է Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր Մարգար Եսայանը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հարցազրույց է տվել ֆրանսիական Libération թերթին:
«Հիշեք, որ դուք կռվում եք հանուն ձեր երեխաների, որ դուք պաշտպանում եք ձեր տները, ձեր ննջարանները, ձեր թաղերը, ձեր շենքերը, ձեր ինքնությունը, ձեր արժանապատվությունը, ձեր տղամարդկությունը եւ դուք կհաղթեք, եւ մենք կհաղթենք». վարչապետ Նիկոլ Փաշինյանը ելույթ է ունեցել հայրենիքի պաշտպանությանը զինվորագրված գումարտակի առաջ:
Վարուժան Սիրափյանն ընդգծեց՝ Պուտինին զանգահարելով՝ Էրդողանը ցանկացել է ուղիղ Ռուսաստանի հետ խոսել Արցախի հարցի վերաբերյալ՝ այդպիսով փորձելով բարձրացնել իր դերը. «Չեմ կարծում, որ իր դերի բարձրացումը կհաջողվի Թուրքիային, բայց Էրդողանն ուղիղ խառնվել է այդ գործընթացի մեջ: Դա անկարելի է: Չմոռանանք, որ բոլոր երկրները գոնե խոսքով ասացին, որ այս պատերազմը պետք է դադարի և խոսակցության անցնեն, միակ երկիրը, որ դա չասաց՝ Թուրքիան էր, որն ուզում է կրակի վրա յուղ լցնել և շարունակել»:
«Ես կռվի ժամանակ խոցել եմ 7 տեխնիկա ու չեմ պատրաստվում դրանով սահմանափակվել: Ապաքինվելուց հետո մեկնելու եմ մարտի դաշտ ու ավելացնելու եմ իմ խոցումները»:
Հարավային ուղղությամբ ամբողջ օրը շարունակվել են ծանր մարտերը, և որոշ ուղղություններով մեր զորքերը կատարել են վերախմբավորումներ: