Շոշ համայնքի բնակիչը ոչ թե զոհվել է, այլ վիրավորում է ստացել. Արցախի տեղեկատվական շտաբ

Ճշգրտված տվյալների համաձայն՝ Շոշ համայնքի բնակիչը ոչ թե զոհվել է, այլ վիրավորում է ստացել, այս մասին տեղեկացնում են Արցախի տեղեկատվական շտաբից:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ադրբեջանը, շարունակելով հռթիռային հարվածներ հասցնել Արցախի խաղաղ բնակավայրերին, թիրախավորվել է մայրաքաղաք Ստեփանակերտն ու այլ բնակավայրեր:

Արցախի ՄԻՊ-ի ֆեյսբուքյան էջում հաղորդվել էր, որ նախնական տվյալներով Ասկերանի շրջանի Շոշ համայնքում երեք քաղաքացիական անձ վիրավորվել է՝ Յուրի Մելքումյան, Սողոմոն Մելքումյան, Գրիգորի Վերդյան: Վիրավորներից մեկի վիճակը, Արցախի տեղեկատվական շտաբի փոխանցմամբ, գնահատվում է ծանր: Համայնքին հացվել է նյութական մեծ վնաս: Մանրամասները ճշտվում են:

Տեսանյութեր

Լրահոս