Կրկին հրթիռակոծում է Ստեփանակերտն ու Արցախի այլ համայնքները։ Շոշ համայնքում խաղաղ բնակիչ է զոհվել։ Այս մասին տեղեկացնում է Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը։
«Կարծում եմ, մի քանի կարևոր հանգամանք անպայման պետք է նկատի ունենալ՝ Արցախի ճանաչման իրավաքաղաքական ենթահողի ձևավորումը նկատելու համար։ Նախ՝ իհարկե Թուրքիայի ներգրավվածության փաստը։ Արդեն ամենաբարձր ատյաններից հնչում են, քվեարկվում են Թուրքիայի ներգրավվածության վերաբերյալ դատապարտումներ։ Քննադատվում են Ադրբեջանի ագրեսիան ու այդ ագրեսիան քաջալերող Անկարայի մոտեցումները, առավել ևս՝ Անկարայի կողմից ահաբեկչության տարհանումը դեպի Հարավային Կովկաս։ Այս բոլորը քննադատվում են գերտերությունների պաշտոնական մակարդակներով։ Թուրքիայի և Ադրբեջանի նույնականացումը կհանգեցնի Արցախի նկատմամբ իրավաքաղաքական բարենպաստ միջազգային դիրքորոշումների։
Ադրբեջանը կրկին հարվածներ է հասցրել Ստեփանակերտին:
Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարությունը հայտարարություն է տարածել, որում կոչ է անում հնարավոր բոլոր դեպքերում աշխատանքը իրականացնել հեռավար եղանակով:
Արծրուն Հովհաննիսյանի և ժամկետային Հարություն Դոխոյանի ասուլիսը` Ուղիղ
Սոցիալական ցանցերում տարածվել են լուսանկարներ Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի զինծառայողների կողմից առանձնակի դաժանությամբ, միջազգային մարդասիրական իրավունքի լրջագույն խախտումներով, ենթադրաբար Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի զինծառայողի մարմինն անմարդկային խոշտանգման ենթարկելու, անարգելու պատկերներով:
Քիչ առաջ ավարտվեց ԵԽԽՎ Մոնիթորինգի հանձնաժողովի նիստը:
Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ՝ ամեն օր՝ կեսօրին, մինչև հաղթություն Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բոլոր տաճարների զանգերը տասը րոպե կղողանջեն և կհնչի մաղթանք-աղոթք՝ ի զորակցություն հայոց բանակի։
«Ավելին՝ Թուրքիան ավելացրեց իր ռազմական աջակցությունն Ադրբեջանին և նաև հայտարարեց, որ իր երկինքը փակում է ՀՀ մարդասիրական բեռներ տեղափոխելու համար, իսկ սա նշանակում է, որ Թուրքիան այլևս անթաքույց ցույց է տալիս, որ այս տարածաշրջանում ցանկանում է դառնալ խաղացող, իսկ Ռուսաստանը հասկացնում է Թուրքիային, որ պետք է երբևէ մտադրություն չունենա Մինսկի խմբի համանախագահություն ընդգրկվելու համար»,- ասաց Հարությունյանը՝ ընդգծելով, որ Թուրքիան բացահայտ ցույց է տալիս նաև, որ իր նպատակը հայերի մասով շարունակում է նույնը մնալ, այն է՝ իրականացնել հայերի ցեղասպանություն։
Ռուսաստանի Դաշնությունում Հայաստանի Հանրապետության դեսպանատան դիմաց հարգանքի տուրք է մատուցվել Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծած լայնածավալ պատերազմի հետևանքով զոհված զինվորների հիշատակին:
ԱՄՆ-ն հայտարարել է, որ Թուրքիայի կողմից ռուսական ռազմական արտադրանքի ձեռքբերումը, ինչպիսիք են S-400 համակարգերը, անընդունելի է:
Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանն ընդգծել է, որ առաջինը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն է հստակ մատնանշել, որ Արցախի դեմ լայնածավալ ագրեսիան սկսել է Ադրբեջանը:
Ադրբեջանն ուզում է միանգամից Արցախի հարցը լուծել՝ թելադրելով իր կամքը, այսինքն, Արցախը լինի Ադրբեջանի կազմի մեջ: Դա է իր խնդիրը, ծրագիրը: Թուրքիան ուրիշ խնդիր է ուզում լուծել. Ադրբեջանի հետ մեկտեղ՝ այդ հարցը լուծել, և հետո Ադրբեջանին սարքել իր անկլավը: 168.am-ի հետ զրույցում ասաց ազատամարտիկ Կամո Հարությունյանը:
Բարձրագույն դատական խորհուրդը ԵՄ Դատական խորհուրդների միությանը կոչ է արել ձեռնարկել անհապաղ քայլեր դատապարտելու թուրք-ադրբեջանա-ահաբեկչական ագրեսիան ու վայրագությունները և ներդրում ունենալ Արցախի ժողովրդի դեմ սանձազերծված ցեղասպան պատերազմի անհապաղ դադարեցման գործում:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
Հոկտեմբերի 16-ին, ժամը 17:19-ին Արարատի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մասիս քաղաքի սկզբնամասում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած:
4,2 մագնիտուդով ստորգետնյա ցնցում է լույս հոկտեմբերի 16-ի գիշերը գրանցվել Կեմերովոյի մարզի Շերեգեշ քաղաքի արձարձաններում:
ԱՀ նախագահի ստորագրած հրամանագրի համաձայն, Արցախի Հանրապետությունում ազատ տեղաշարժվելու իրավունքի որոշակի սահմանափակումներ են մտցվել, ինչպես նաև սահմանվել է ԱՀ քաղաքացիների հանրապետությունից դուրս գալու հատուկ ռեժիմ:
«Իրանի հակաօդային ուժերն են զգետնել այդ ԱԹՍ-ն։ Այստեղ ամեն ինչ պարզ է, և մեկ անգամ չէ, որ Իրանը հայտարարել է, որ թույլ չի տալու, որպեսզի իր տարածքը դարձնեն թատերաբեմ։ Իրանն արդեն ասել է, որ իր տարածքի նկատմամբ ոտնձգությունները չի հանդուրժելու։ Խնդիրն այն է, որ այդ ԱԹՍ-ն իսրայելական արտադրության է, տեղի ռազմական փորձագետները և վերլուծաբանները բարձրաձայնում էին, թե այդ ինչպե՞ս է ստացվում, որ հակամարտության գոտուց այդքան հեռավորության վրա հայտնվում է իսրայելական հետախուզական անօդաչու թռչող սարք»,- նշեց Ահարոն Վարդանյանը։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ադրբեջանի՝ Արցախի դեմ ռազմական գործողությունների սանձազերծմամբ փորձում է լուծել իր կլանի երկարակեցության հարցը:
Արցախի Հանրապետության աշխատանքի, սոցիալական և բնակարանային հարցերի նախարարությունը տեղեկացնում է, որ ս․թ․ հոկտեմբերի 17-ից սկսվելու են բոլոր տեսակի կենսաթոշակների և պետական նպաստների վճարումները Ստեփանակերտ քաղաքում։
Մարտունիում ադրբեջանական զինուժի ռմբակոծության հետևանքով վիրավորված 2-ամյա Արծվիկի վիճակն արդեն լավ է:
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության Պետական դումայի պատգամավոր, «Միասնական Ռուսաստան» (Единая Россия) խմբակցության անդամ Վիտալի Միլոնովին։
Ֆրանսիայի խորհրդարան է ներկայացվել Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին օրինագիծ, որն առաջինը ստորագրել է Սոցիալիստական կուսակցության պատգամավոր Ֆրանսուա Պուպոնը: Օրինագիծը կքննարկվի առաջիկա շաբաթների ընթացքում:
Ռումինիայի Հարգիտայի նահանգապետ Բորբոյ Չաբանը իր զորակցությունն է հայտնել Հայաստանին` Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծած ագրեսիայի դեմ պայքարում: Ռումինիայի Հարգիտա նահանգի Գեորգեն քաղաքում հոկտեմբերի 11-ին տեղի ունեցած միջոցառման ժամանակ Հարգիտայի նահանգապետ Բորբոյ Չաբան իր ելույթում նշել է, որ Ադրբեջանի հետ հակամարտության պատճառով, Հայաստանը ծանր ժամանակներ է ապրում:
Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ, Հայ-թուրքական գործարար զարգացման խորհրդի համանախագահ Արսեն Ղազարյանը հայտարարել է, որ հայկական կողմը ժամանակավորապես կասեցնում է Հայ-թուրքական գործարար զարգացման խորհրդի գործունեությունը։
ԱՄՆ-ի Ֆլորիդայի նահանգում առնվազն 13 մարդ այրվածքներ են ստացել կատերի պայթյունի հետեւանքով:
«Անջատում հանուն փրկության» սկզբունքը, որը ժողովուրդների ինքնորոշման սկզբունքի ժամանակակից դրսևորումն է, իրավունք է տալիս առանձին խմբերին, ժողովուրդներին ինչպես անջատվել որևէ պետությունից, երբ առկա է խտրականության, մարդու իրավունքների լայնածավալ խախտումների կամ ցեղասպանության ռիսկ, այնպես էլ բացառում է միացումը մի պետության հետ, եթե միավորումը բերելու է վերը նշված նույն հետևանքներին։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շարունակում է հեռախոսազրույցներն իր արտասահմանյան գործընկերների հետ, տեղեկացնում է Կառավարության մամուլի ծառայությունը: