Բաժիններ՝

«Անունս ջնջեցին դիմացա, բայց ազատագրածս հողերի հանձնմանը չեմ դիմանա». Մանվել Գրիգորյանի վերջին խոսքերը

Այսօր առավոտյան հայտնի դարձավ, որ մահացել է ԵԿՄ նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանը։

168.am-ի հետ զրույցում Մանվել Գրիգորյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանն ասաց, որ նա մահացել է հիվանդանոցում և նրա առողջական վիճակն ավելի էր վատթարացել՝ Արցախը հանձնելու լուրն իմանալուց հետո։

«Նախկինում մենք դիրքորոշում ենք հայտնել, որ այդ ամբողջի պատասխանատվությունն ընկնելու է լիազոր մարմինների, մասնավորապես՝ Առողջապահության նախարարի և արդարադատություն իրականացնող մարմնի՝ դատարանի վրա։ Ավելին՝ օրեր առաջ կրկին դիմել էինք դատարանին և Առողջապահության նախարարին, ուղարկելով արտերկրում գտնվող  համապատասխան  հիվանդանոցի գրությունը, որով անհապաղ պահանջում էին հիվանդին։ Նման վերաբերմունքը կբնութագրեմ անասնական, ոչ մարդկային, խոշտանգում․ այն, որ Մանվել Գրիոգրյանի նկատմամբ խոշտանգում է եղել, բազմիցս խոսել ենք։ Մանվել Գրիգորյնաի վերջին խոսքերը եղել են հետևյալը՝ «անունս ջնջեցին դիմացա, բայց ազատագրածս հողերի հանձնմանը չեմ դիմանա»։ Այս ամենից հետ Մանվել Գրիգորյանի վիճակը կտրուկ վատացավ»,- նշեց Լևոն Բաղդասարյանը։

Նա ևս մեկ անգամ ընդգծեց, որ լիազոր մարմինների կողմից Մանվել Գրիգորյանի նկատմամբ ցուցաբերվել է «անասնական» վերաբերմունք, որը չի եղել նույնիսկ միջնադարյան տոտալ երկրներում։

«Կարող են մարդուն ատել, կարող են չսիրել, պատժել, բայց հիվանդ մարդուն տանջել և թույլ չտալ, որպեսզի բուժում ստանա, սա, մեղմ ասած, անօրինական է՝ բխող բոլոր հետևանքներով։ Բնականաբար, մենք որոշակի իրավական գործընթացներ կսկսենք, սակայն այս պահին ձեռնպահ ենք մնում»,- եզրափակեց նա։

Հիշեցնենք, որ Արցախում պատերազմի մեկնակից օրեր առաջ գեներալ Մանվել Գրիգորյանը մեկնել էր այնտեղ, սակայն օերր անց նրան առողջական վիճակը վատացել էր և նրան կրկին տեղափոխել էին Երևան։

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանին և նրա կնոջը՝ Նազիկ Ամիրյանին, մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին և 2-րդ կետերով (ապօրինի կերպով զենք-ռազմամթերք ձեռք բերելը, կրելը կամ փոխադրելը, որը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ), ինչպես նաև ՀՀ ՔՕ 179 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ յուրացման եղանակով իր վստահությանը հանձնված առանձնապես խոշոր չափերով ուրիշի գույքի հափշտակություն):

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս