«Եռագույն գուլպա, գալստուկ, պաչիկ, սելֆի, փուչիկ, բանտիկը» միջազգային քաղաքականության մեջ հարց չեն լուծում (ինչպես և չլուծեցին)». Սուրեն Սարգսյան
Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Մի քանի առանցքային արտաքին քաղաքական գործոն
1. Մեզ ոչ ոք չի սիրում (ոչ Մերկելը, ոչ Մակրոնը, ոչ կանադացին, ոչ էլ հույնը կամ ամերիկացին): Սիրելը քաղաքական կատեգորիա չէ: Մեզ բոլորը դիտարկում են իրենց սեփական աշխարհաքաղաքական շահերի պրիզմայով (ինչպես և մենք ոչ մեկին չենք սիրում)։
2. Ոչ ոք մեզ պարտք չէ: Ոչ ոք պարտավոր չէ մեզ օգնել, ոչ մեկի ճակատին դաջված չէ, որ մեզ պետք է ֆինանսական օժանդակություն ցուցաբերի (օրինակ՝ ամերիկացու կամ ԵՄ ճակատին գրած չի նման բան)։
3. «Եռագույն գուլպա, գալստուկ, պաչիկ, սելֆի, փուչիկ, բանտիկը» միջազգային քաղաքականության մեջ հարց չեն լուծում (ինչպես և չլուծեցին)։
4. Չես կարող լինել պատերազմի մեջ քեզնից անգամներ հզորների դեմ և չունենաս ավելի հզոր դաշնակից։ «Կարգին հաղորդման» լեզվով ասեմ, որ ոմանց համար հասկանալի լինի։ Պետք է ունենաս 1 «մեծ ախպեր», իսկ մնացածի հետ պետք է կառուցես «լավ ախպերներ»-ին բնորոշ հարաբերություններ, եթե ունակ ես։ Ընդ որում, միշտ պետք է գիտակցես՝ մեծ ախպոր հետ դու երբեք հավասար չես լինելու, ինքը միշտ մեծ է լինելու քեզանից, միշտ։
5. Քո փոխարեն ոչ ոք չի կռվելու, ու ոչ ոք ոչ ոքի հետ հարաբերություն չի փչացնելու հանուն քեզ (ինչպես և եղավ)։
6. Կգան, կօգնեն, ձեռք կմեկնեն, կսատարեն, բայց չեն կռվի (ինչպես և եղավ)։ Իր ամեն զինվորն իր համար ավելի թանկ է, քան քո 100 զինվորը: Ու նույնն էլ քեզ համար։ Քո զինվորն ամենքից թանկը չէ՞։ Դու քո զինվորին նույնիսկ ամենալավ դաշնակցիդ համար երբևէ զոհել ե՞ս, ասենք՝ Չեչնիայում, Սիրիայում, Դոնբասում կամ Ղրիմում։
7. Եթե ունես ռազմավարական դաշնակից ու ուզում ես, որ ինքն էլ քեզ հետ լինի դաշնակից, վերաբերվիր նրան դաշնակցին վայել։
8. Արտաքին քաղաքականությունը պայմանավորվածությունների վրա է հիմնված։ Չես կարող չպահել բոլոր այն պայմանավորվածությունները, որ ձեռք ես բերում։ Հակառակ պարագայում՝ կտապալվես։
Հիմա հարց: Մենք ունեցե՞լ ենք մշակված արտաքին քաղաքականություն և ճկուն դիվանագիտություն կամ անվտանգության ռազմավարություն: Ոչ, դրա համար էլ էս օրին ենք»,-գրել է Սուրեն Սարգսյանը:
Մի քանի առանցքային արտաքին քաղաքական գործոն
1. Մեզ ոչ ոք չի սիրում (ոչ Մերկելը, ոչ Մակրոնը, ոչ կանադացին, ոչ էլ հույնը…
Posted by Suren Sargsyan on 2020 թ. նոյեմբերի 18, չորեքշաբթի