«Այս քայլերից շատ բան է կախված, իսկ առջևում դեռևս նոր ծանր շրջափուլեր են սպասվում». Տիգրան Աբրահամյան

ԱՀ նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Արցախում վերականգնման աշխատանքներ սկսելու և մարդկանց վերադարձն ապահովելու համար միայն կոչերն ու անկանոն քայլերը որևէ արդյունք չեն տա:

Ի դեպ, Հայաստան համահայկական հիմնադրամի գումարները հրատապ կարգով պետք է ուղղվեր Արցախին՝ առկա մեծ թվով խնդիրները լուծելու և շնչելու հնարավորություններ ստեղծելու համար:

Հայաստանի ու Արցախի իշխանությունները պետք է հրատապ կերպով գույքագրում անեն ստեղծված իրավիճակում մեր ունեցած գույքային կորուստները և դրանից բխող քայլեր ձեռնարկեն:

Հատկապես ենթակառուցվածքների, շենք-շինությունների, տների վերանորոգման, վերակառուցման, կառուցման աշխատանքները պետք է կատարվեն տեմպով: Իսկ դրա համար ՀՀ շինարարական պոտենցյալը պետք է արդեն լիներ Արցախում՝ արագ աշխատանքներ կատարեր բոլոր այն վայրերում, որոնք տուժել էին թշնամու խոցումներից:

Մարդկանց վերադարձը չպետք է իներցիոն բնույթ կրի, պետք է լինի գերկազմակերպված, հաշվարկված, որպեսզի վերադարձողները ապրելու տեղ, հնարավորությունը, կենցաղը կազմակերպելու գոնե նվազագույն պայմաններ ունենան:

Խոսքս առաջին հերթին նրանց է վերաբերվում, որոնց բնակարանները տուժել են ադրբեջանական հարվածներից կամ դեկտեմբերի 1-ի դրությամբ գտնվելու են Ադրբեջանի վերահսկողության ներքո: Իսկ այս մարդկանց թիվը տասնյակ հազարների է հասնում:

Մենք ևս մեկ հիասթափություն թույլ տալու իրավունք չունենք: Պետք է համախմբել հայության ողջ հնարավորությունները՝ Արցախը, արցախցուն լիարժեք կյանք մտցնելու համար:

Այս քայլերից շատ բան է կախված, իսկ առջևում դեռևս նոր ծանր շրջափուլեր են սպասվում»:

Արցախում վերականգնման աշխատանքներ սկսելու և մարդկանց վերադարձն ապահովելու համար միայն կոչերն ու անկանոն քայլերը որևէ…

Posted by Tigran Abrahamyan on 2020 թ. նոյեմբերի 18, չորեքշաբթի

Տեսանյութեր

Լրահոս