Ինչպե՞ս եք տեսնում Արցախի հարցի կարգավորման հեռանկարը, ինչպիսի՞ն են Ձեր մոտեցումները Հայաստանի և Արցախի անվտանգության ապահովման խնդրին։
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են:
Տնտեսագետ Հայկ Ֆարմանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «ՀՀ Էկոնոմիկայի նախարար է նշանակվում մի անձ (menu.am-ի սեփականատեր` Վահան Քերոբյան), ով ղեկավարել է, տարիներ առաջ գործող STAR սուպերմարկետների հայտնի ցանցը, ում ԱՊԱՇՆՈՐՀ կառավարման արդյունքում այն սնանկացավ` հսկայական ֆինանսական վնաս պատճառելով ՀՀ տնտեսությանը, հարյուրավոր տնտեսվարող սուբյեկտների և քաղաքացիների։
Նոյեմբերի 9-ին ստորագրված եռակող հայտարարության 6-րդ կետով «Հայաստանի Հանրապետությունն Ադրբեջանի Հանրապետությանը վերադարձնում է Քելբաջարի շրջանը»: Ի՞նչ ենք «վերադարձնում» իրականում։
ԱՄՆ-ը հաստատել է, որ զորքերի դուրսբերումն Աֆղանստանից սառեցվել է մինչեւ հունվարի 15-ը, առաքելության ավարտը կախված է «Թալիբան» արմատական շարժման հետ բանակցությունների արդյունքներից:
Հայաստանի պաշտպանության նախարարության ռազմական ոստիկանությունը զորահավաքային զորակոչով կամ այլ հիմունքներով զինվորական ծառայության զորակոչված քաղաքացիներին հորդորում է կամովին հանձնել պատերազմական գործողությունների ընթացքում ստացած, ինչպես նաև մարտական գործողությունների ընթացքում տարբեր ճանապարհներով վերցված զենք-զինամթերքը:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի ավագ Հենրիխ Մխիթարյանը և իտալական «Ռոմա»-ն կարող են նոր պայմանագիր կնքել:
Նիկոլականները և նրանց իբր քլնգող, բայց իրականում տակից աջակցողները (արմանբաբաջանյաններ, ծռեր ևն) չեն խաբում, երբ ասում էին, որ լուրջ խնդիրներ կային։ Խաբում են այլ տեղ. Նիկոլի և ոչ մի քայլ ուղղված չէր այդ եղած խնդիրներն ուղղելու։
Աստվածատուր Պետրոսյանի հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում, նոյեմբերի 25-ին ժամը`18:00-ին։
Նոյեմբերի 10-ին Նիկոլ Փաշինյանի կողմից ստորագրված փաստաթուղթը, որն ըստ էության Արցախը կապիտուլյացիայի ենթարկելու և Հայաստանի դիրքերն էականորեն թուլացնելու, երկիրը իրական վտանգի տակ դնելու մասին փաստաթուղթ էր, մեր կյանքը բաժանեց մինչև նոյեմբերի 10-ի և դրանից հետոյի:
Աշխատանքային այցով Հորդանանի Հաշիմյան Թագավորությունում գտնվող՝ Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը Հորդանանի մայրաքաղաք Ամմանում հանդիպում է ունեցել Հորդանանի հայ համայնքի ներկայացուցիչների հետ։
Այս պահին ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնի աշխատակիցները այցելել են «Ադեկվադ» միաբանության առաջնորդ Արթուր Դանիելյանի տուն հերթական խուզարկությունն իրականացնելու: Այս մասին հայտարարություն է տարածել «Ադեկվադ» միբանաությունը:
Վաղը՝ նոյեմբերի 25-ին, Քարվաճառը կհանձնվի թուրքերին: Թուրքերը, թերևս, օրը պատահական չեն ընտրել. նոյեմբերի 25-ին լեգենդար հրամանատար Մոնթե Մելքոնյանի ծննդյան օրն է, ով 1993 թվականի մարտ-ապրիլ ամիսներին իրականացված Քարվաճառի ազատագրման օպերացիայի ղեկավարներից է (Մոնթե Մելքոնյան (Ավո)-Մարտակերտի ճակատ):
ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Մակար Ղամբարյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել:
Վահագն Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ ««Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից պատերազմի ընթացքում ստացվել է շուրջ 170 մլն ԱՄՆ դոլար գումար (կամ` մոտ 84,5 մլրդ դրամ): Եթե չեմ սխալվում, պատերազմի առաջին-երկրորդ օրը կառավարությունը ռազմական ծախսերին հատուկ ուղղեց (ավելացրեց) 50 մլրդ դրամ գումար: Ե
Դատավոր Կարեն Ֆարխոյանի որոշման հիման վրա քննչական կոմիտեի քննիչներն այսօր խուզարկություններ են կատարել Քառյակ Մեդիայի համահիմնադիր Միհրան Հակոբյանի, «Վետո» շարժման անդամ Ռոբերտ Մելքոնյանի և Նիկոլ Փաշինյանին հրապարակայնորեն քննադատած մի շարք այլ անձանց բնակարաններում։
Ժամանակավոր կառավարությունը բոլոր խնդիրների դարման չէ, սակայն բացում է մի շարք հնարավորությունների պատուհան։ Ամենակարևորը՝ բացում է ճանապարհ դեպի ներքաղաքական ճգնաժամի հանգուցալուծում։ Ավելի երկարաժամկետ ապագան որոշվելու է արտահերթ խորհրդարանական ընտրություններում, ինչի մասին խոսելը դեռ ժամանակավրեպ է։
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակին՝ հայտարարելով, որ ստեղծվում են ԼՂ հարցի կարգավորման նախադրյալներ, որոնք հաշվի են առնում և՛ Երևանի, և՛ Բաքվի շահերը:
Այսօր Երևան քաղաքի ավագանու նիստում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Մարկոս Հարությունյանն իր ելույթում նախ հայտարարեց, որ մայրաքաղաքում ավելացել են ապօրինի շինությունները:
Կարմիր խաչի միջազգային կազմակերպության աշխատակիցներն այցելել են ռազմական գործողությունների հետևանքով Ադրբեջանում գտնվող գերեվարված զինծառայողներին ու քաղաքացիական անձանց:
Օրեր առաջ խոստացա հրապարակավ ներկայացնել հայրենիքի դավաճան Ն.Փ.-ի հրաժարականը պահանջող մարդկանց դեմ պետպատվերներ կատարող դատավորների անունները։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը, ով իր գրառումը վերնագրել է. «Ֆարխոյանի ցուցակը»:
Երկու տարի առաջ՝ 2018 թվականի դեկտեմբերի 5-ին, Հանրային հեռուստաընկերության եթերում խորհրդարանական արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավի շրջանակներում՝ ընտրություններին մասնակցող 11 քաղաքական ուժերը ներկայացնող հիմնական գործիչների մինչև տեղի ունեցավ բանավեճ։
Արցախի Մարտունու շրջանի Վազգենաշեն գյուղի բնակիչները հայ զինվորականներից են տեղեկացել գյուղն Ադրբեջանին հանձնելու հավանականության մասին:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը մասնակցել է ակումբի հաղթական խաղին:
Այսօր Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Լևոն Զաքարյանն իր ելույթում ասաց, որ նոյեմբերի 10-ի գիշերը տեղի ունեցած անկարգություններին մասնակցել են նաև Երևանի քաղաքապետարանի աշխատակիցներ:
«Մենք պարտվել էինք դեռ այն ժամանակ, երբ ապաստարանները դարձան ուտելու և փող աշխատելու վայրեր, շատ ուտելու և շատ փող աշխատելու վայրեր, ավելի շատ ուտելու և ավելի շատ փող աշխատելու օբյեկտներ, երբ չգիտես ինչպես՝ այդ ապաստարանները սեփականաշնորհվեցին, չգիտես ում թեթև ձեռքով և մտքով որոշվեց, որ դրանք այլևս մեզ պետք չեն գա: Այո, կարող են մեզ պետք չգալ, բայց այն դեպքում, երբ ունես իրականում մինչև ատամները զինված մարտունակ բանակ ու գերզարգացած պետություն, չնայած այս դեպքում էլ է վիճելի»,- ասաց Անտոնյանը:
«Կարդաց նամակը և ասեց՝ այս նամակին հենց հիմա ընթացք են տալու իրենք, փոխանցվելու է դա դեսպանին, և այսօր արդեն մի քանի ժամվա ընթացքում նամակը, որ գրել ենք խնդրանքով Վլադիմիր Վլադիմիրովիչին և ՌԴ-ին, այսօր լինելու է Մոսկվայում, և իրենք կանեն ամեն ինչ, որպեսզի աջակցեն մեզ:
Ազգային ժողովի մի շարք պատգամավորներ գործուղվել են Մոսկվա։ Այս մասին համապատասխան կարգադրությունն ընդունել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։ Ըստ կարգադրության՝ Ռուսաստան են գործուղվել «Իմ քայլը» խմբակցության երեք պատգամավորներ։
«Կարող է հարց առաջանալ, թե ինչու են ժամանակային առումով ձգվում այդ հատուցումները և ինչու շաբաթական մի քանի տասնյակ հատուցում է տրվում: Ընտանեկան, ծնողական, ամուսնական կապերը պետք է հաստատվեն, և դրա համար նախապես անհրաժեշտ է հավաքել համապատասխան փաստաթղթային փաթեթ: Դրա համար այս պահին ներգրավված են մարզպետարանները և Երևանում՝ վարչական շրջանները, որպեսզի փաստաղթերը պատրաստելու գործին աջակցեն»,- ասաց հիմնադրամի գործադիր տնօրենը: Այնտեղ գործի մեջ ներգրավված աշխատակիցները վերապատրաստված են: Փաստաղթերի պատրաստման ամբողջ գործընթացն իրականացվում է անվճար: Եթե ընտանիքը չդիմի տեղական ինքնակառավարման մարմնին, ապա այդ մարմինը կգտնի այդ ընտանիքին:
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Մեսրոպ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ժամանակին, երբ փաստարկված ներկայացնում էի, որ «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամում մուտքերը էապես պակաս են, քան պետք է լինեին պաշտոնապես ներկայացվող աշխատատեղերի թվի դեպքում, պատշաճ ուշադրություն չդարձվեց․․․