«Շատերին թվում է, թե պատերազմը վերջացել է ու «երեխեքը փրկվել են»։ Սա բացարձակ սուտ է»․ Կարեն Վրթանեսյան
Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «1990–2018 թվականներ Հայաստանում կառավարման լիքը խնդիրներ էին կուտակվել։
Նիկոլականները և նրանց իբր քլնգող, բայց իրականում տակից աջակցողները (արմանբաբաջանյաններ, ծռեր ևն) չեն խաբում, երբ ասում էին, որ լուրջ խնդիրներ կային։
Խաբում են այլ տեղ. Նիկոլի և ոչ մի քայլ ուղղված չէր այդ եղած խնդիրներն ուղղելու։
Նիկոլը եղած լուրջ խնդիրները ոչ միայն խորացրեց, այլև գումարեց դրանց նոր խնդիրներ։
Ու մինչև 2018-ը Հայաստանում եղած և ոչ մի խնդիր Ադրբեջանի ռազմական արկածախնդրությունն այսպիսի հաջողության հասցնելու որևէ շանս չէր տալիս։
* * *
Մի բան էլ. շատերին թվում է, թե պատերազմը վերջացել է ու «երեխեքը փրկվել են»։ Սա բացարձակ սուտ է։ Ոչ մի բան չի վերջացել ու Նիկոլը դեռ շատ բան կարող է հանձնել ու կործանել։
Շատ, շատ ավելի մեծ կորուստներով պատերազմի ռիսկը դառը իրականություն է։
Այդ ռիսկը նվազեցնելու միակ ձևը՝ #նիկոլսիքտիր…»։