
«Թե ինչպե՞ս է ստացվել, որ «Նոր Հայաստանում» մի ողջ էկոնոմիկայի ոլորտ վստահվել է նման անցյալ ունեցող կադրի կամ ո՞ր արժանիքի համար` հավանաբար շատերին է պարզ»․ Ֆարմանյան

Տնտեսագետ Հայկ Ֆարմանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «ՀՀ Էկոնոմիկայի նախարար է նշանակվում մի անձ (menu.am-ի սեփականատեր` Վահան Քերոբյան), ով ղեկավարել է, տարիներ առաջ գործող STAR սուպերմարկետների հայտնի ցանցը, ում ԱՊԱՇՆՈՐՀ կառավարման արդյունքում այն սնանկացավ` հսկայական ֆինանսական վնաս պատճառելով ՀՀ տնտեսությանը, հարյուրավոր տնտեսվարող սուբյեկտների և քաղաքացիների։
Աբսուրդն այն է, որ հետագայում, այդ չարաշահումների բացահայտման ճանապարհին, անհետացան այդ կազմակերպության բոլոր հաշվապահական և ֆինանսական փաստաթղթերը։ Անհասկանալի հանգամանքներում, որևէ մեկը պատասխանատվության չենթարկվեց։
Հ.Գ. Թե ինչպե՞ս է ստացվել, որ «Նոր Հայաստանում» մի ողջ էկոնոմիկայի ոլորտ վստահվել է նման անցյալ ունեցող կադրի կամ ո՞ր արժանիքի համար` հավանաբար շատերին է պարզ։ Կարծում եմ, թերևս միակ արժանիքը` «Իմ քայլը» հիմնադրամին կամ դրա իրական շահառուներին ֆինանսավորելն է….։ Վստահ եմ, ամեն ինչ բացահայտվելու է։ Ցավում եմ, բայց սա է «Նոր Հայաստանը»․․․»։