Բաժիններ՝

ԱՄՆ-ը սառեցրել է զորքերի դուրսբերումն Աֆղանստանից

ԱՄՆ-ը հաստատել է, որ զորքերի դուրսբերումն Աֆղանստանից սառեցվել է մինչեւ հունվարի 15-ը, առաքելության ավարտը կախված է «Թալիբան» արմատական շարժման հետ բանակցությունների արդյունքներից: Այդ մասին հայտարարել է Գերմանիայի պաշտպանության նախարար Աննեգրետ Կրամպ-Կարենբաուերը:

«Մենք այժմ Սպիտակ տնից ստացել ենք, եւ դա լավ է, այն բանի հաստատումը, որ (ԱՄՆ-ի) զորքերի դուրսբերումը հետաձգվում է մինչեւ հունվարի 15-ը, եւ զորակազմի երկուսուկես հազար թվաքանակը պահպանվում է, դա կարեւոր է հետագա պլանավորման համար: Հաջորդ օրերին ամերիկացիները պետք է կոնկրետ հայտարարեն, թե նրանք ում եւ որտեղ են դուրս բերում, եւ որ դա մեզ համար նշանակում է կարճաժամկետ հեռանկար»,-ասել է նախարարը՝ ելույթ ունենալով արտաքին քաղաքականությանը նվիրված համաժողովում, որը կազմակերպվել է Բեռլինում Կերբերի հիմնադրամի կողմից: «Մենք դեռեւս մասնակցում ենք առաքելությանը եւ մշտապես ասել ենք այն մասին, թե կավարտենք արդյոք մենք այդ առաքելությունը՝ կախված կլինի պայմանների կատարումից:

Այդ պայմանների մասին է այժմ խոսքը «Թալիբան»-ի եւ Աֆղանստանի կառավարության միջեւ հաշտության բանակցություններում»,-հավելել է նախարար Կրամպ-Կարենբաուերը: Նա ընդգծել է, որ «ԱՄՆ-ի զորքերի եւ, հնարավոր է, հետագայում ՆԱՏՕ-ի զորքերի, վաղաժամկետ, խափանարարական դուրսբերումը» չի տա «ժամանակ, որն անհրաժեշտ է այդ դժվարին բանակցությունները վարելու համար», հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս