Սկսում եմ թուրքի առջեւ ծնկած դատավորների ցուցակի հրապարակումը. Ռուբեն Մելիքյան

Օրեր առաջ խոստացա հրապարակավ ներկայացնել հայրենիքի դավաճան Ն.Փ.-ի հրաժարականը պահանջող մարդկանց դեմ պետպատվերներ կատարող դատավորների անունները։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը, ով իր գրառումը վերնագրել է. «Ֆարխոյանի ցուցակը»: Նա, մասնավորապես, նշել է.

«Հույս ունեի, որ դատավորների թվում Շուշի հանձնողներ, Վազգենի արձան պղծողներ չեն գտնվի։ Ցավոք, այդպիսիններ գտնվեցին։

Այսպիսով, սկսում եմ թուրքի առջեւ ծնկած դատավորների ցուցակի հրապարակումը։

Թիվ 1: Կարեն ՖԱՐԽՈՅԱՆ, Երեւան քաղաքի առաջին ատյանի դատարանի դատավոր։ Դատավոր Ֆարխոյանը թույլատրել է երեք հանրային գործիչների բնակարանների խուզարկությունը, որոնք օրեր առաջ մասնակցել էին փողոցներ փակելու միջոցով գերագույն գլխավոր դավաճանի հրաժարականը պահանջելու ակցիային։ Դատավոր Ֆարխոյանի այդ որոշումները ոչ միայն էությամբ ազգադավ են, այլեւ բացարձակապես հակաիրավական։

Առաջին «հերոսի» անունով ցուցակը թող կոչվի «Ֆարխոյանի ցուցակ»։

Կ.Ֆ.-ին եւ նրա նմաններին անհրաժեշտ է հայտարարել «պերսոնա նոն գրատա» հայկական իրավաբանության մեջ։ Դա արժանապատվության խորացող ճգնաժամը հաղթահարելուն ուղղված քայլ է»։

https://www.facebook.com/rubenmelikian/posts/10224232931075125

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30