Դատավոր Կարեն Ֆարխոյանը դակել է հասարակական-քաղաքական գործիչների տներում խուզարկություններ կատարելու մասին քննիչների միջնորդությունները. «Փաստինֆո»

Դատավոր Կարեն Ֆարխոյանի որոշման հիման վրա քննչական կոմիտեի քննիչներն այսօր խուզարկություններ են կատարել Քառյակ Մեդիայի համահիմնադիր Միհրան Հակոբյանի, «Վետո» շարժման անդամ Ռոբերտ Մելքոնյանի և Նիկոլ Փաշինյանին հրապարակայնորեն քննադատած մի շարք այլ անձանց բնակարաններում։

«Փաստինֆո»-ի տեղեկություններով Կարեն Ֆարխոյանը տվել է ոչ միայն վերոնշված անձանց, այլ վերջին օրերին քաղաքական տարբեր բողոքի ակցիաներ կազմակերպելու գործերով իրավապահների կողից հետապնդվող՝ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար նախկին Արա Սաղաթելյանի, Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի, գրող Հրանտ Մելիք-Շահնազարյանի, Արծվիկ Մինասյանի, Դաշնակցության ակտիվիստների բնակարանները խուզարկելու թույլտվություններ, որոնք սպասվում են առաջիկա օրերին։

Հիշեցնենք, որ օրեր առաջ հրապարակվեց տեղեկություն, որ Կարեն Ֆարխոյանը հանդիպել է Նիկոլ Փաշինյանի հետ՝ վերջինիս հանձնարարությամբ կազմելով այն դատավորների ցուցակը, ովքեր բավարարելու են քաղաքական գործերով դատախազության և քննչական մարմինների կողմից ներկայացվելիք բոլոր միջնորդությունները։

Նշենք, որ Կարեն Ֆարխոյանը դասվում է ցածր վարկանիշ ունեցող դատավորների շարքին. նոյեմբերի 24-ի դրությամբ՝ Կարեն Ֆարխոյանի վարկանիշը 6 միավոր է։

Տեսանյութեր

Լրահոս