ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանի հարցաքննությունը եւս իրականացվում է ՍԴ-ի նկատմամբ կատարվող գործընթացների շրջանակում։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց փաստաբան Լուսինե Սահակյանը՝ անդրադառնալով մեր այն տեղեկությանը, համաձայն այսօր ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը հարցաքննվել է ՀՔԾ-ում։
Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության հարգելի անդամներ, ձեր գործընկերոջ շարունակական նման պահվածքը ձեզ այլևս անվստահելի գործընկեր է դարձնում Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համար:
Հունվարի 14-ին, ժամը 01:39-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Բագրատունյաց պողոտայի թիվ 235 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. առկա է վառելիքի արտահսք:
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանն առաջարկում է փոփոխություն կատարել «Դիվանագիտական ծառայության մասին» ՀՀ օրենքում: Այժմ գործող օրենքում ամրագրված է, որ դիվանագիտական ներկայացուցիչները նշանակվում են մինչեւ չորս տարի ժամկետով, իսկ Մելքումյանն առաջարկում է այն դարձնել հենց չորս տարի, որը, սակայն, կարող է կա՛մ կրճատվել, կա՛մ երկարաձգվել, բայց 2 տարուց ոչ ավելի ժամկետով:
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը տարեվերջին դատախազին հաղորդում էր ներկայացրել, որ Հայկ Մարությանի արձակուրդը երկարացվել է հետին թվով, կեղծվել են փաստաթղթեր, եւ փոխքաղաքապետը որոշումներ է կայացրել՝ չունենալով դրա իրավունքը։ Երեկ Խաժակյանին պատասխալ են։
«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Երեկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կենտրոնական գրասենյակում տեղի է ունեցել վարչության հերթական նիստը, որին մասնակցել է նաեւ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նիստի ընթացքին զուգահեռ տարաբնույթ խոսակցություններ էին պտտվում, որ իշխանական կուսակցության վարչությունը քննարկում է ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանին պետական հեղաշրջման փորձի համար կալանավորելու հարցը, ինչպես նաեւ այն թեման, որ մեծ արտահոսք է սպասվում ՔՊ-ից:
«Հրապարակ» թերթը գրում է. «Մոտ մեկ ամիս է, ինչ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի դեմ քրեական գործ է հարուցվել։ Սակայն հետաքրքիրն այստեղ այն է, որ այս ընթացքում Հայրապետյանի նկատմամբ քննչական գործողություններ չեն իրականացվել։
Հասմիկ Պապյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ո՞ւր ենք հասել… Ազգությամբ ադրբեջանցի, կարգավիճակով՝ սոպրանո Աննա Նետրեբկոյի ամուսին, երգիչ Յուսիֆ Էյվազովը հրաժարվել է փետրվարի 7-ին հանդես գալ Դրեզդենի ամենամյա Օպերային Բալի բացման արարողությանը հայ երգչուհի Ռուզան Մանթաշյանի հետ, պատճառաբանելով վերջինիս հայ լինելը, այսինքն քաղաքական նկատառումներով: Բազմիցս եմ երգել հիշյալ օպերային թատրոնում, չեմ կարողանում մտաբերել նմանատիպ երևույթ: Պատրաստվում եմ բողոքի ձայն բարձրացնել…»:
Ռեալիթի շոուի ամերիկահայ աստղ Քուրթնի Քարդաշյանն իր ինստագրամյան էջում հրապարակել է հայկական ավանդական քաղցրավենիքներից մեկը հանդիսացող փախլավայի լուսանկար և կատարել հետևյալ գրառումը. «Տնական հայկական փախլավա»։ Այս մասին տեղեկացնում ermenihaber.am-ը:
«Իրատես» թերթը գրում է. «Օպտիմալացում անունը ստացած կրճատումները նաեւ բժշկական հաստատություններ հասան: Իշխանությունների՝ ամենատարբեր գերատեսչությունները միմյանց կցմցելու քաղաքականությունն այժմ էլ ծննդատների դռներն է թակում: Առողջապահության նախարարությունը որոշել է փակել այն ծննդատները, որ տարեկան 150-ից պակաս ծնունդ ունեն: Պետության համար ձեռնտու չէ քիչ ծնունդներ ունեցող հիվանդանոցներ պահելը՝ պարզաբանում են նախարարությունից:
Իմ 60-ամյա եղբորը, որը բազմիցս վիրահատվել է, և ունի 12 սրտի ստենդ, գցում են ցեխերի մեջ, 15 հոգով ջարդելով տանում ոստիկանություն, հետո ասում են՝ խնդիր չկա, գնա: Նույնը անում են եղբորս որդու հանդեպ: Իմ շրջապատի երիտասարդների հանդեպ կրկին նույնկերպ են վարվում: Այդ բոլորը՝ հեչ: Տանում են մի մարդու, որը 15 օր առաջ կորցրել է երիտասարդ եղբորը: Սգի մեջ գտնվող մարդուն տանում են ջարդելով: Դա սրբապղծության վերջին ստադիան է: Ես հասկանում եմ, թե ինչու են այդպես վարվում: Անում են, որպեսզի ես հունից դուրս գամ: Բայց ես ոչ նման սադրանքների, ոչ էլ նման սադրիչ գործողությունների չեն տրվելու:
«Ալրաղացի Լյովիկ» մականունով ԱԺ հայտնի նախկին պատգամավոր Լեւոն Սարգսյանին առնչվող քրեական գործով «Ժողովուրդ» թերթին մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես, պարզել ենք, որ նախաքննական մարմինը քրեական գործով դատապարտյալներին առաջարկել է օգնել իրենց, անհրաժեշտ ցուցմունքներ տալ՝ խոստանալով այդ դեպքում մեղմ պատժի արժանացնել:
«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե Նիկոլն իր իշխանությունը պահելու համար պատրաստ է ցանկացած քայլի, մինչ ի մահ` պայքարի, անգամ ընդդիմադիրների մի ստվար մասին բանտերը լցնելու, երկրի շահերը ոտնատակ տալու, բոլորին ասֆալտին «փռած» պահելու հաշվին: Նրա այդ հատկանիշին ծանոթ են իր շրջապատի եւ իրեն լավագույնս ճանաչող մարդիկ:
«Հրապարակ» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով, ԱՄՆ իշխանություններն ակնդետ հետեւում են վարչապետ Նիկոլ Փաշինյանի վարքին ու վարած քաղաքականությանը, հընթացս՝ նաեւ նրա ռեյտինգի ամենամսյա հետազոտություններ են կատարում, ինչով հատկապես զբաղվում է Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը։
Ասել է թե՝ վարչական շրջանի ղեկավարը 8 տարի է՝ ուսանող է: Ի՞նչ է սովորում թաղապետը 8 տարի, որ չի ստացվում: «Ժողովուրդ» օրաթերթը այս հարցի պատասխանը ստանալու համար կապվեց Դավիթ Կարապետյանի հետ. «Ես ընդմիջում եմ ունեցել 3 տարի: Երկու տարի սովորել եմ, հետո 3 տարի ընդմիջում տվել ու նորից շարունակել: Այս պահին չորրորդ կուրսում եմ. քանի որ հեռակա է, այն տեւում է հինգուկես տարի»:
CBS հեռուստաալիքը պլանավորում է թողարկել «Գառների լռությունը» (1991 թ.) կուլտային թրիլլերի սփին-օֆֆը:
Ցյուրիխի Դաշնային պոլիտեխնիկական դպրոցի (ETH Zurich) մասնագետները ստեղծել են պլաստմասսա հիշեցնող 18-կարատանոց ոսկի, որի խտությունը գրեթե 10 անգամ փոքր է, քան սովորական ոսկունը:
Քվենթին Տարանտինոյի «Մի անգամ… Հոլիվուդում» (2019 թ.) ժապավենը հունվարի 12-ին «Քննադատների ընտրությունը» պարգեւին է արժանացել «Լավագույն ֆիլմ» անվանակարգում:
Իր առաջին ազատ թռիչքն է կատարել թռչող տաքսին, որն ստեղծել է Airbus ավիաշինական կորպորացիայի Airbus Helicopters բաժանմունքը:
Ռիո դե Ժանեյրոյում 2020 թվականի կառնավալային սեզոնի պաշտոնական բացումը հունվարի 12-ին անկարգություններով է ավարտվել Կոպակաբանի շրջանում:
Ավելի համեղ, քան տատիկն է պատրաստում. կարկանդակների լավագույն բաղադրատոմսը:
Ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասքը հայտնել է, որ Tesla ընկերության էլեկտրաքառերում շուտով կհայտնվի գործառույթ, որը թույլ կտա բարձրախոսների միջոցով դիմել հետիոտներին: Այդ մասին գործարարը հայտնել է Twitter-ում։
CES 2020-ը, որը նախորդ շաբաթ տեղի ունեցավ Լաս Վեգասում, հարուստ էր անսովոր նորություններով, ինչպես նախկինում:
Մեծ Բրիտանիայի MI-5 հակահետախուզության ծառայության ղեկավար Էնդրյու Փարքերը կարծում է, որ արհեստական ինտելեկտի կիրառումն արմատապես կփոխի գերատեսչության աշխատանքը, բայց չի փոխարինի մարդկանց:
Huami-ն թողարկել է նոր խելացի ժամացույցներ՝ Amazfit T-Rex-ը և Amazfit Bip S-ը։ Առաջին մոդելը հետաքրքիր է պինդ կորպուսով, իսկ երկրորդը բնութագրվում է ցածր գնով և շարքի համար բարձր ինքնավարությամբ:
Վարչապետ Փաշինյանի իշխանությունը բազմաթիվ քրեական գործերով թիրախավորել է նախկին իշխանության օրոք հարստացածներին, սակայն նրա սուր աչքից կարծես վրիպել է իր ամենամերձավորներից մեկը, ով Ռոբերտ Քոչարյանի նախագահության օրոք հարստացել է, իսկ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամանակ՝ մի գործարքով ակնթարթում խոշոր միլիոնատեր է դարձել։
Տիեզերական զբոսաշրջիկ Յուսակու Մաեձավան, որը պետք է 2023 թվականին առաջինը թռիչքի ուղեւորվի SpaceX ընկերության Starship տիեզերանավով, կյանքի ընկերուհի է փնտրում, որը պատրաստ լինի իրեն ընկերակցելու Երկրի արբանյակի շուրջը շրջագայությանը:
Մադրիդի օդանավակայանում գողացել են ռուս դերասանուհի Իննա Չուրիկովայի պայուսակը:
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում ավարտվել է բնակարանային գողության դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը: Մեղադրանք է առաջադրվել երկու անձի:
Ավստրալիայի համերկրային կառավարությունը մոտավորապես 35 մլն դոլար կհատկացնի անտառային հրդեհներից հետո մայրցամաքի վայրի բնության վերականգնմանը: