
«Ո՞ւր ենք հասել… Աննա Նետրեբկոյի ադրբեջանցի ամուսինը հրաժարվում է մեկ բեմում հանդես գալ Ռուզան Մանթաշյանի հետ»

Հասմիկ Պապյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ո՞ւր ենք հասել… Ազգությամբ ադրբեջանցի, կարգավիճակով՝ սոպրանո Աննա Նետրեբկոյի ամուսին, երգիչ Յուսիֆ Էյվազովը հրաժարվել է փետրվարի 7-ին հանդես գալ Դրեզդենի ամենամյա Օպերային Բալի բացման արարողությանը հայ երգչուհի Ռուզան Մանթաշյանի հետ, պատճառաբանելով վերջինիս հայ լինելը, այսինքն քաղաքական նկատառումներով: Բազմիցս եմ երգել հիշյալ օպերային թատրոնում, չեմ կարողանում մտաբերել նմանատիպ երևույթ: Պատրաստվում եմ բողոքի ձայն բարձրացնել…»:
Ու՞ր ենք հասել… Ազգությամբ ադրբեջանցի, կարգավիճակով՝ սոպրանո Աննա Նետրեբկոյի ամուսին, երգիչ Յուսիֆ Էյվազովը հրաժարվել…
Gepostet von Hasmik Papian am Montag, 13. Januar 2020