Բաժիններ՝

Tesla-ի ավտոմեքենաները շուտով կկարողանան «դիմել հետիոտներին». Իլոն Մասք

Ամերիկացի ձեռնարկատեր Իլոն Մասքը հայտնել է, որ Tesla ընկերության էլեկտրաքառերում շուտով կհայտնվի գործառույթ, որը թույլ կտա բարձրախոսների միջոցով դիմել հետիոտներին: Այդ մասին գործարարը հայտնել է Twitter-ում։

Մասքը հրապարակել է տեսանյութ, որում պատկերված է ճանապարհով դանդաղ ընթացող Tesla ավտոմոբիլ: Դրանից լսվում է, ըստ երեւույթին, համակարգչի միջոցով մշակված ձայն: Այն ասում է. «Հենց այնպես մի՛ կանգնիր, ցատկոտի՛ր»: «Դուք երկա՞ր ժամանակ եք սովորել դեմքին այդ արտահայտությունը տալը»,- լսվում է այնուհետեւ:
Ինչպես պարզաբանել է Մասքը, Tesla-ի ավտոմեքենաները «շուտով կկարողանան խոսել մարդկանց հետ, եթե դուք ցանկանում ենք»:

Ձեռնարկիչը հայտնել է, որ գործառույթը թուլ կտա դիմել հետիոտներին, սակայն մանրամասն տեղեկատվություն չի հայտնել այն բանի վերաբերյալ, թե հատկապես ինչպես կաշխատի դա եւ ինչ նպատակների համար է նախապես մտահղացվել:

Ինչպես նշել է Engadget ինտերնետ-ռեսուրսը, որը մասնագիտացած է տեխնիկական նորույթների մասին հրապարակումների բնագավառում, նշված գործառույթը կարող է վարորդին թույլ տալ դիմել շրջապատողներից որեւիցե մեկին՝ առանց լուսամուտը բացելու անհրաժեշտության: Դա, օրինակ, կարող է օգտակար լինել անուշադիր հետիոտնին ավտոմեքենայի մոտենալու մասին զգուշացնելու համար, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս