ԱԺ նախկին պատգամավոր, ԵԿՄ նախկին նախագահ, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի առողջական վիճակի կտրուկ վատթարացման պատճառով նրան տեղափոխվել են «Նաիրի» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունք:
Անձնակազմի մասնագիտական գիտելիքներն ստուգելու և մարտական պատրաստականության աստիճանը բարձրացնելու նպատակով 1-ին զորամիավորման վարչակազմին ազդարարվել է ուսումնական տագնապ, ճշգրտվել են մարտական խնդիրները։
Դավիթ Տոնոյանի ճեպազրույցը՝ ՈւՂԻՂ
Հունվարի 14-ի ցերեկը, 15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 16-ին Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում, 17-19-ն առանձին շրջաններում սպասվում է ձյուն:
«Ասելիքս այն է, որ համակարգված, լուրջ մոտեցում է պետք ցուցաբերել, թե չէ՝ վարչապետը մի անգամ հիշում է, կամ իրեն հուշում են, որ մի նման հուշարձան կա, և դա դառնում է գործողության ծրագիր, միանգամից բացենք, փակենք ապակիով: Ո՞նց բացենք, ինչի՞ բացենք, չիմանա՞նք այդ բոլորը, հետո նոր բացենք: Մոտեցումը պետք է լինի այնպես, ինչպես մատենագրությանը, գիտական մոտեցում է պետք: Ոչ մի դեպքում այսօր չի կարելի հապճեպ որոշումներ ընդունել ու միանգամից մտածել, թե հրապարակի այսքան մասը բացենք, տեսնենք տակն ինչ կա»:
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սոֆյա Հովսեփյանը ֆեյսուքյան իր էջում տեղադրել է այս տեսանյութը գրելով. «Էս երեխայի ծնունդը լիքը բան է ասում ?
ԱԺ արտաքին հարաբերությունների հարցերով մշտական հանձնաժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ
Հարգելի քաղաքացիներ, տեղեկացա, որ Հայաստանի ողջ տարածքում փոքր բնակավայրերում փակվում են մի շարք բժշկական հաստատություններ, մասնավորապես` ծննդատները:
«2020 թվականի հունվարի 1-ից թևակոխեցինք մի ժամանակահատված, երբ պետք է ենթարկվենք ԵԱՏՄ շրջանակներում ընդունված կանոնների: Սա նշանակում է, որ զգալի թվով ապրանքների գների փոփոխություն կլինի»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Սպառողների խորհրդատվության կենտրոն» հ/կ նախագահ Կարեն Չիլինգարյանը՝ հավելելով, որ խոսքը հատկապես առաջին օգտագործման ապրանքների մասին է:
ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանի խոսքով՝ Վիճակագրական կոմիտեն եռամսյակը մեկ է հրապարակել գյուղատնտեսության ոլորտի վերաբերյալ ցուցանիշները։ Ըստ այդ ցուցանիշների, գյուղատնտեսության ոլորտը 2019 թվականի 9 ամիսների արդյունքներով գրանցել է 4 տոկոս անկում։
Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հանդես է եկել Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագիրը (ԳՀՀԾ) նոր համաձայնագրով փոխարինելու օգտին՝ ԱՄՆ-ի պայմաններով, եթե ԳՀՀԾ-ն պահպանել չհաջողվի։
168.am-ի խմբագրություն այցելած Հայ-ռուսական սլավոնական համալսարանի նախկին դասախոս, կրիմինալիստիկայի կաբինետի ղեկավար Վանիկ Հարությունյանը խիստ վրդովված էր ու իր բողոքի ձայնը բարձրացրեց Սլավոնական համալսարանի ռեկտոր Արմեն Դարբինյանի՝ իր խոսքերով՝ ապօրինի գործողությունների, պաշտոնական դիրքի չարաշահման ու ինքնիրավչության դեմ: Վերջինիս մեղադրեց նաև յուրացում կատարելու մեջ: Ասաց, որ դիմել է նաև ոստիկանություն, և Արաբկիրի բաժնում նյութեր են նախապատրաստվում:
Իրանը Թեհրանի մերձակայքում խոցված ուկրաինական Boeing-ի սեւ արկղն ուղարկել է Ֆրանսիա: Այդ մասին հայտնել է ՌԻԱ Նովոստին փվկայակոչելով երկրի դատական իշխանության ներկայացուցիչ Ղոլյամհոսեյն Էսմայիլիին:
Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի առաջին ատյանի դատարանում դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ ընթացող Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատական նիստը մի քանի րոպե տևեց: Պատճառը գործով անցնող մեղադրյալներից Յուրի Խաչատուրովի փաստաբան Միհրան Պողոսյանի բացակայությունն էր:
168 Մամուլի տեսություն
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 14-ին՝ ժամը 13:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Գերմանիայի դատախազությունն ընդգրկուն գործողություն է անցկացնում իսլամական արմատականների դեմ. հունվարի 14-ի առավոտյան գերատեսչությունը հայտնել է, որ խուզարկություններ են անցկացվում միանգամից չորս դաշնային երկրամասերում։
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Պետրոս Ավետիսյանը պաշտոնապես ղազախական «Տոբոլ»-ի ֆուտբոլիստ է:
Գևորգ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Առողջապահության նախարարությունը հերթական անգամ արձակում է գաղտնի հրաման, որով պետական ֆինանսավորումից զրկում է մարզային ծննդատները:
Մոսկվան պատրաստ է աջակցություն ցուցաբերել Վաշինգտոնի եւ Թեհրանի միջեւ երկխոսության սկսվելուն, եթե կողմերը դրանում շահագրգռված լինեն: Հունվարի 14-ին կայացած մամուլի ասուլիսում այդ մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
Նախկին իշխանությունների ներկայացուցիչների աղմկահարույց ձերբակալությունները, նրանց հասցեին հնչեցված ու չապացուցված հրապարակային մեղադրանքները, լավ կյանքի մասին իշխանական լուսաբանումները, պարբերաբար թողարկվող լայվերը, ցուցադրական զբոսանքները, թատրոններ ու սրաճարաններ այցելությունները, վիճակագրական ֆանտաստիկ ցուցանիշների հրապարակումները, կառավարության ֆեյքային գովասանքների «ահռելի աշխատանքը» և այլ տեխնոլոգիաներ արագ սպառում են իրենց ազդեցությունը:
Հունվարի 14-ի առավոտյան մի քանի գնացքների բախում է տեղի ունեցել Իտալիայի Նեապոլ քաղաքի մետրոպոլիտենում, հիվանդանոցներ է տեղափոխվել 13 մարդ։
ԿԺԴՀ-ի իշխանությունները քաղաքացիներին կոչ են արել «կենաց-մահու ճակատամարտի» պատրաստվել ամերիկյան պատժամիջոցների դեմ:
ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը հունվարի 14-ին Բրյուսելում՝ ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում, մասնակցել է «Վճռական աջակցություն» և «Կոսովոյի ուժեր» առաքելությունների ձևաչափերով ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի՝ գլխավոր շտաբերի պետերի մակարդակով նիստերին:
Երեկվանից Եղվարդ համայնքի հիվանդանոցի բուժաշխատողները և Եղվարդի բնակիչները սկսել են բողոքի ակցիաներ՝ ընդդեմ համայնքի ծննդատան փակման։ Այսօր վաղ առավոտից մեկնարկած ակցիայի մասնակիցները պահանջում էին հանդիպում Կոտայքի մարզպետի կամ Առողջապահության նախարարի հետ։
Հունվարի 14-ին, ժամը 10:58-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Արշակունյաց պողոտայում՝ «Գրանդ Տոբակո» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության մոտակայքում, քաղաքացին վրաերթի է ենթարկվել և գտնվում է ճանապարհի երթևեկելի հատվածում:
«Կարծում եմ՝ 2019 թվականը տնտեսական ցուցանիշների տեսանկյունից լավ ձեռքբերումների տարի էր, և շատ կարևոր է այն, ինչ արձանագրվել է նախորդ տարվա ընթացքում, ինչը հիմք է այս տարին նույն հաջողությամբ անցնելու համար»,- այս մասին լրագրողների հետ հանդիպմանը նշեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք գո՞հ է նախորդ տարվա տնտեսական ցուցանիշներից:
Մեկնարկել է Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով հերթական դատական նիստը. Ուղիղ
Իրանի իշխանությունները մի քանի մարդու են ձերբակալել խոցված ուկրաինական ինքնաթիռի գործով:
Տարվա սկզբին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով Հայաստանի ՀՆԱ ցուցանիշներին՝ գրել էր. «Ժողովուրդ ջան, հիշո՞ւմ եք, որ ԱԺ ամբիոնից հայտարարեցի, որ 2019 թվականի արդյունքներով՝ 1 շնչին ընկնող ՀՆԱ-ի ցուցանիշով կանցնենք Վրաստանին, իսկ 2020 թվականի արդյունքներով՝ նաև Ադրբեջանին: Արժույթի միջազգային հիմնադրամը պաշտոնապես հաստատել է այս գնահատականը. 2019 թվականի արդյունքներով անցել ենք Վրաստանին, 2020 թվականին կանցնենք Ադրբեջանին՝ դառնալով Հարավային Կովկասի առաջատար երկիրը (հղումը՝ ստորև):