Բաժիններ՝

«Մեզ անհրաժեշտ է արդյունավետ կառավարում». Տիգրան Խաչատրյան

«Կարծում եմ՝ 2019 թվականը տնտեսական ցուցանիշների տեսանկյունից լավ ձեռքբերումների տարի էր, և շատ կարևոր է այն, ինչ արձանագրվել է նախորդ տարվա ընթացքում, ինչը հիմք է այս տարին նույն հաջողությամբ անցնելու համար»,- այս մասին լրագրողների հետ հանդիպմանը նշեց ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք գո՞հ է նախորդ տարվա տնտեսական ցուցանիշներից:

Հաջորդ հարցին, որը վերաբերում էր բարձրաստիճան պաշտոնյաների բարձր աշխատավարձերին և դրա համատեքստում թոշակների չնչին բարձրացմանը, Էկոնոմիկայի նախարարը չցանկացավ պատասխանել՝ նշելով, որ այն այսօրվա թեմայի մեջ չէ:

«Յուրաքանչյուր պաշտոնյա լիազորված է իր լիազորությունների շրջանակներում պարզաբանումներ տալ: Այս կապակցությամբ Կառավարության կողմից եղել են պարզաբանումներ: Մեզ անհրաժեշտ է արդյունավետ կառավարում, որպեսզի մենք լավագույն պայմաններ ստեղծենք մյուս ոլորտները զարգացնելու համար: Կառավարությունը չի անտեսել կենսաթոշակների բարձրացման հարցը, այս ընթացքում որոշակի փոփոխություններ են տեղի ունեցել, որոնք հիմք են հետագա փոփոխությունների համար»,- նշեց Տիգրան Խաչատրյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս