«Հետաքրքիր է, որքա՞ն ժամանակ է հնարավոր լինելու թոզ փչել մարդկանց աչքերին». Արտակ Զաքարյան
Արտակ Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մարդկային հարաբերությունների տխուր վիճակը…
Մարդկային հարաբերություններում միշտ գոյություն է ունեցել ավանդույթի ուժով ձևավորված փախադարձ հարգանք, ընտանեկան և կրթական դաստիարակություն, հասարակական նորմեր, որոնք թույլ չեն տվել անցնել սահմանները:
Պատկերացրեք սոցիալական ցանցերը բոլորին հասանելի լինեին օրինակ 2000 ական թվերին, և դրանցում տեղ գտներ հայհոյախառն գրառում: Այդ տարիներին հրապարակային հայհոյանք կամ վիրավորական միտք գրողները կդիտվեին որպես հոգեկան հիվանդներ, փողոցային վարքի տեր և ամոթանքների ու պարսավանքների ներքո դուրս կշպրտվեին ցանկացած հարթակից: Որովհետև անկախ լավ ու վատ հարաբերություններից՝ մարդիկ ցանկանում են մաքուր պահել միմյանց հետ շփման կուլտուրան:
Իշխանափոխության ընթացքում քաղաքացու կեցվածքը՝ կազմակերպիչների կողմից թելադրված էր պրագմատիկ արկածախնդրությամբ, այսինքն փողոցներ փակելով, շերեփներ թակելով, վիրտուալ թաղումներ կազմակերպելով, սոցցանցերում հայհոյանքներ ու կեղծիք տարածելով, դըմփ, դըմփ հու անելով և այլն: Դրանով քաղաքացին «որոշիչ» դարձավ իշխանափոխության գործում:
Իսկ ի՞նչ դեր ունի քաղաքացին հիմա, և ինչպե՞ս պետք է մասնակցի հասարակական հարաբերություններին: Այսօր յուրաքանչյուր քաղաքացի պոտենցիալ պահանջատեր է, իրավունք ունի բարձրացնելու և իշխանություններից պահանջելու ցանկացած հարցի լուծում: Նիկոլ Փաշինյանը սա շատ լավ է գիտակցում և վախենում է հենց դրանից: Մարդիկ հանդիպումներում սկսել են երեսով տալ, որ քեզ համար քայլել ու փողոց ենք փակել՝ ինչին Փաշինյանն արդեն խուսափողական է անդրադառնում, ասելով, որ իր համար չեն փողոցներ փակել:
Նախկին իշխանությունների ներկայացուցիչների աղմկահարույց ձերբակալությունները, նրանց հասցեին հնչեցված ու չապացուցված հրապարակային մեղադրանքները, լավ կյանքի մասին իշխանական լուսաբանումները, պարբերաբար թողարկվող լայվերը, ցուցադրական զբոսանքները, թատրոններ ու սրաճարաններ այցելությունները, վիճակագրական ֆանտաստիկ ցուցանիշների հրապարակումները, կառավարության ֆեյքային գովասանքների «ահռելի աշխատանքը» և այլ տեխնոլոգիաներ արագ սպառում են իրենց ազդեցությունը:
Հիմա էլ անցել են թեթև տեսարանների խաղարկմանը, այսինքն՝ կենցաղային հարցերից մինչև կառավարության նիստում քննարկման ոչ ենթակա տարբեր դրվագների հանրայնացմանը: Ո՞վ գիտի, վաղն ինչ մեկօրյա թեմա կլինի մեր հայհոյախառն վիրտուալ հարաբերություններում: Եվ այդպես ամեն օր:
Ի՞նչ ենք մենք անում այսօր, ի նկատի ունեմ մենք բոլորս միասին, այդ թվում նաև սփյուռքը:
Ռուսները լավ խոսք ունեն՝ նման դեպքերում ասում են՝ «Балуемся».
Քաղաքական հարաբերությունները զրոյացված են, գոյություն չունի ներքաղաքական դիսկուրս (այն չկա նաև իշխանության ներսում, և նրանց միջև քննարկումները ևս վերածվում են վիրավորական խոսքի):
Քաղաքական օրակարգ, որը բխում է մեր պետության երկարաժամկետ անվտանգության ու կայուն զարգացման շահերից, ուղակի բացակայում է:
Հարցազրույցային կամ միտինգային հայտարարություններից բացի այլ արտաքին քաղաքական միտք կամ մտահաղացում գոյություն չունի:
Տնտեսական կյանքն այնքան է լավացել, որ անցել ենք Ադրբեջանին ու Վրաստանին, բայց հետո պարզվեց, որ չենք անցել (ափսոս իհարկ, լավ կլիներ անցած լինեինք): Իսկ ներդրումներն այնքան են շատացել, որ նույնիսկ կառավարությունն է ներդրում անում «Ռայանէյր» կոչվող օտար լոուքոսթերի բիզնեսի մեջ:
Դատական համակարգն այնքան է անկախացել, որ այսքան փորձարարական բռնաճշումներից հետո ՍԴ անդամներն «աներեսի պես. դեռ հրաժարական չեն տվել, ու հանուն սահմանադրության շարունակում են դիմադրել: Մյուս դատարանների ու դատավորների մասին խոսք անգամ չկա՝ նրանք ևս ազատագրվել են հանրապետականների լծից ու հիմա աջ ու ձախ պատրաստ են կալանավորել:
Սոցիակական հարցերում գտնվել է հեշտ բանաձև՝ կրճատել կամ փակել-գումարը տնտեսել-հետո բաժանել մյուսների վրա (փակելու համար դեռ շատ հիմնարկներ կգտնվի):
Արտագաղթը թարսի պես ներգաղթի չի վերածվում:
Պատերազմի վտանգն էլ ինչպես եղել է, այնպես շարունակում է գոյություն ունենալ:
…Հետաքրքիր է, որքա՞ն ժամանակ է հնարավոր լինելու թոզ փչել մարդկանց աչքերին, մանիպուլացնել նրանց գիտակցությունը, խաբկանքի և պատրանքի մթնոլորտն անընդհատ թարմացնել նոր երևակայություններով, փոքրիկ ձեռքբերումները խոշոր նվաճումների տեղ վաճառելով:
Եվ ինչների՞ս է պետք մարդկային հարաբերությունները փչացնող, կեղծող, աղավաղող, թունավորող սոցիալական այս միջավայրը, որի միակ նպատակը հասարակության բաժանումն է: Մի՞թե մարդիկ այնքան են թուլացել ու ինքնուրույն մտածելակերպից զրկվել, որ հայհոյող սոցցանցերը պետք է նրանց համար կարծիքներ ձևավորեն:
Ես վստահ եմ, որ ռացիոնալ մտածող ու պարկեշտ մարդիկ մեր հասարակության մեջ շատ են և դա ապագայի երաշխիքն է»:
ՄԱՐԴԿԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏԽՈՒՐ ՎԻՃԱԿԸ Մարդկային հարաբերություններում միշտ գոյություն է ունեցել ավանդույթի ուժով…
Gepostet von Արտակ Զաքարյան Artak Zakaryan am Dienstag, 14. Januar 2020