Բաժիններ՝

«Առողջապահության նախարարությունը հերթական անգամ արձակում է գաղտնի հրաման, որով պետական ֆինանսավորումից զրկում է մարզային ծննդատները»

Գևորգ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Առողջապահության նախարարությունը հերթական անգամ արձակում է գաղտնի հրաման, որով պետական ֆինանսավորումից զրկում է մարզային ծննդատները:

Իմ դիտարկումները հետևյալն են`

 Սկսենք այն փաստից, որ արդեն իսկ խախտված է «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ կետը (հրամանը հրապարակված չէ առողջապահության նախարարության կայքում)

 Առողջապահության նախարարությունը չի հասկանում, որ պատերազմող երկրում հիվանդանոցներ և ծննդատներ չեն փակվում, այլ միայն հզորացվում են (մասնավորապես սահմանամերձ գոտում)

 Առողջապահության նախարարության կողմից իրականացվող «օպտիմիզացիան» գրագետ չի կատարվում, քանի որ հստակ հիմնավորում չկա, թե ինչու՞ ՀԵՆՑ 150 ծնունդն է ընտրվել շեմը: Չկա դրա համար կատարված հաշվարկ (իսկ, եթե կա, ապա բոլոր ծառայությունները պետք է նման հաշվարկով ֆինանսավորվեն)

 Օպտիմիզացիայի գործընթացում հաշվի առնված և պլանավորված չէ, թե բժշկական կենտրոնների աշխատակազմը ինչ գործունեություն է ծավալելու, ուստի հենց պետությունն է նրանց մատնելու հարկադիր պարապուրդի

 Առողջապահության ոլորտում ծառայությունների կենտրոնացումը (հետևաբար նաև ֆինանսավորման կենտրոնացումը) հանգեցնում է կոռուպցիոն ռիսկերի

 Վերջում էլ անդրադառնամ առողջապահության նախարարի բազկաթոռը մաշեցնող մարմնի կողմից Հ1-ի եթերում արտազատած ձայնային ելևէջներին(բացատրություններին), թե բա «մրցակցությունը առողջապահության ոլորտում միշտ չէ, որ լավ է» և ասեմ հետևյալը` առողջապահության, ինչպես նաև ցանկացած ոլորտում հենց մրցակցությունն է տանում զարգացման, քանի որ բժշկական ծառայությունների բազմազանությունը և մասնագետների վերապտրաստումները հանդիսանում են մրցակցության արգասիք:

Հաշվի առնելով այս փաստերը, հերթական անգամ պնդում եմ, որ առողջապհության նախարարի աթոռը զբաղեցնող մարմինը իր տեղում չէ, քանի որ չունի բավարար գիտելիք այսքանը հասկանալու համար, իսկ, եթե ունի (հասկանում է), ապա նա հանցագործություն է կատարում Հայաստանի Հանրապետության քաղաքացիների նկատմամբ:

Դեռևս այսքանը»:

#ծննդատուն #նախարարություն #օրենք #խախտումԱռողջապահության նախարարությունը հերթական անգամ արձակում է գաղտնի հրաման,…

Gepostet von Gevorg V. Grigoryan am Dienstag, 14. Januar 2020

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս