«Նախ եւ առաջ սա մեծ մարդկային ողբերգություն է։ Երկրորդ, այդպիսի դեպքերի կրկնությունը շատ ցավալի է երկրի համար եւ ես իմիջի մասին չեմ խոսում, այլ հենց բուն երկրի։ Քանի որ այդպիսի դեպքերը այդպես էլ մինչեւ վերջ չեն ուսումնասիրվել, հանրության շրջանում դիտարկվում են որպես քաղաքական՝ լինեն սպանություններ, թե ինքնասպանություններ»:
Հունվարի 1-ից Հայաստանում գործում է Ճանապարհային ոստիկանության (ՃՈ) տուգանքների նոր՝ բալային համակարգը։ Յուրաքանչյուր վարորդի այսուհետև տրվում է 9 բալ, խախտումներ թույլ տալու դեպքում՝ 0,5, 1, 2, 3 կամ 4 տուգանային միավորները կհանվեն:
«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Էշլի Յանգը կշարունակի կարիերան «Ինտերում»:
Արցախի ԱԽ քարտուղար, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Արշավիր Ղարամյանը ֆեյսբուքյան իր էջում արված գրառմամբ իր ցավակցությունն է հայտնել ԱԱԾ նախկին պետ Գերգի Կուտոյանի մահվան կապակցությամբ:
Խոսելով Մարդու իրավունքների պաշտպան (ՄԻՊ) Արման Թաթոյանի այն հայտարարության մասին, թե նախաքննության փուլում ինքը մի քանի անգամ նախաքննական մարմնին միջնորդել է փոխել Մանվել Գրիգորյանի խափանման միջոցը, բայց մերժում է ստացել, և, որ ակտիվորեն համագործակցել է գեներալի փաստաբանների հետ, Արսեն Մկրտչյանն ասաց, որ ասել, որ իրենք ակտիվ են համագործակցել, նշանակում է՝ ոչինչ չասել:
Իսպանիայի ֆուտբոլի ազգային թիմի նախկին դարպասապահ Իկեր Կասիլիասը կարող է գլխավորել իսպանական ֆեդերացիան:
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը ցավակցել է Գեորգի Կուտոյանի մահվան կապակցությամբ։
ԵԱՏՄ տարածք մուտք գործելով՝ պայմանավորված գների տատանումները կլինեն կարճաժամկետ. վստահեցնում է Քրիստոնեա-դեմոկրատական կուսակցության նախագահ, նախկին պատգամավոր Խոսրով Հարությունյանը: Նրա գնահատմամբ՝ շուկան շատ արագ կլցվի ԵԱՏՄ տարածքից ներկրվող ապրանքներով, որոնց պարագայում գնի աճ չենք ունենա:
«Ստամբուլի» հարձակվող Դեմբա Բան ասել է, թե ինչու «Ոսկե գնդակը» 2019 թվականին պետք է ձեռք բերեր իր հայրենակիցը՝ «Լիվերպուլի» ֆուտբոլիստ Սադիո Մանեն:
ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով՝ ոստիկանության աշխատակիցների հետ իրականացված համատեղ մեծածավալ քննչական և դատավարական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում բացահայտվել է մի խումբ անձանց կողմից տարբեր տնտեսվարող սուբյեկտներին պատկանող ավտոմատ սարքերից կատարված խոշոր չափերով գույքի հափշտակության շղթա:
«Բարսելոնայի» նախկին գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն չի ստանա այն գումարը, որը պայմանավորվել էր ակումբի հետ պայմանագիրը դադարեցնելու համար, հայտնում է Mundo Deportivo-ն:
«Դրա համար կա հակամենաշնորհային օրենսդրություն, այդ գործով զբաղվող կառույց, ուստի խնդրով հենց այդ կառույցը պետք է զբաղվի, իսկ եթե չի զբաղվել, ապա պետք է հասկանալ՝ ինչու։ Մյուս կողմից՝ հարցին այդ կերպ մոտենալը արդեն սխալ է։ Սա շատ նման է վարչապետի արած այն հայտարարությանը, թե գնում ենք ոսկեզօծ աթոռներով ռեստորաններ, որտեղ զուգարանները լավը չեն, իսկ եթե զուգարանները լավը չեն, պետք է սնանկացնել սեփականատերերին։ Ստացվում է՝ վարչապետին հաճույք է պատճառում մասնավոր սեկտորին սնանկացնելու գործընթացը, իսկ այս մոտեցումը միանշանակ սխալ է»,- 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց Հարությունյանը։
Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական Միության պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինին:
«Բարսելոնայի» նոր գլխավոր մարզիչ Կիկե Սետյենն արգելափակել է կիսապաշտպան Արթուրո Վիդալի տեղափոխությունը:
ՀՀ-ում տեղի ունեցած իշխանափոխությունից հետո բավական քննարկվող ու արծարծվող թեման Հայաստանի և Արցախի իշխանական վերնախավերի հարաբերությունների և «հայաստանցի»-«ղարաբաղցի» պիտակավորումների վերաբերյալ հանրային դիսկուրսն է։ Այս ձևակերպումները դեռևս 2008-ին «շրջանառության» մեջ դրվեցին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի կողմից և տարբեր առիթներով յուրահատուկ տիրաժավորմամբ արհեստականորեն մտան հանրային օրակարգ: Մի բան փաստ է, որ այս օրակարգը սպառնում է ազգային համընդհանուր անվտանգությանը և կարող է դառնալ ազգի պառակտման պատճառ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է հայ ականավոր աստղաֆիզիկոս, գիտության ու արվեստի միջազգային STARMUS (Stars and Music) փառատոնի հեղինակ և հիմնական կազմակերպիչ Գարիկ Իսրայելյանին:
Բարձրագույն դատական խորհրդի աշխատակազմի մամուլի և հասարակայնության հետ կապերի ծառայությունը տեղեկացնում է, որ Հատուկ քննչական ծառայությունը կարճել է ՀՀ վարչական դատարանի դատավոր Արթուր Ավագյանի նկատմամբ հարուցված քրեական գործը՝ հանցակազմի բացակայության պատճառով: Միաժամանակ տեղեկացվում է, որ հարուցված գործի նախաքննությամբ հերքվել են մամուլում տարածված տեղեկությունները դատավոր Արթուր Ավագյանի կողմից կատարված գործողությունների վերաբերյալ:
Կոսովոյում խաղաղապահ առաքելություն իրականացնող հայկական զորախմբին է այցելել ՆԱՏՕ-ի KFOR առաքելության հրամանատարի տեղակալ, բրիգադի գեներալ Լորեն Միշոն:
Ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողների բացատրական աշխատանքի շնորհիվ հունվարի 14-ին Գեղարքունիքի մարզի Ակունք գյուղի բնակիչ, 30-ամյա մի տղամարդ կամավոր հանձնել է գործարանային համարով «Կալաշնիկով» ինքնաձիգ ու 5․45 մմ տրամաչափի 21 փամփուշտ։
Իսպանիայի գավաթի խաղարկության 1/16 մրցավեճում «Ունիոստաստը» դժվար թե կարողանա ընդունել իր դաշտում «Ռեալին»:
Բեռլինում հաստատված գիտնականներ Վահե Թաչջանը և Էլկե Հարթմանը հանձն են առել մեկ տեղում հավաքել Հայոց ցեղասպանության տարիներից և դրանից առաջվանից պահպանված՝ հայերին առնչվող բոլոր իրերի, փաստաթղթերի մասին տեղեկությունները:
«Մեր կարծիքով, մինչև 2020թ. ապրիլ սակագնի վերանայման հայտ «Գազպրոմ Արմենիա» ընկերության կողմից չի ներկայացվի, քանի որ բանակցություններն ընթացքի մեջ են և դեռ չեն ամփոփվել: 2020թ.-ին ապրիլի 1-ից հետո հայտ ներկայացնելու դեպքում այն բաց և հրապարակային կքննարկվի Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում, որտեղ և՛ փորձագետները, և՛ ընդհանրապես ցանկացած անձ հնարավորություն կունենա հիմնավորված դատողություններ անելու և գնահատականներ տալու գնագոյացման վերաբերյալ»:
Այսօր՝ հունվարի 17-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում Opel Astra մակնիշի 36 GR 394 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Երասխ ավտոճանապարհի 34 կմ հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում բախվել է երկաթե արգելապատնեշներին, մոտ 20 մետր առաջ ընթացել, բախվել երկաթե գովազդային վահանակի սյանը։
Հատուկ քննչական ծառայությունը կարճել է ՀՀ վարչական դատարանի դատավոր Արթուր Ավագյանի նկատմամբ հարուցված քրեական գործը՝ հանցակազմի բացակայության պատճառով:
ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ինքնասպանության հատկանիշներով՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով։ Այս մասին քիչ առաջ լրագրողների հետ զրույցում հայտնել է ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արթուր Մելիքյանը։
Հարձակվող Նեյմարը կարող է երկարաձգել պայմանագիրը ՊՍԺ-ի հետ:
Այսօր հունվարի 17-ին կլրանար ապրիլյան պատերազմի հերոս Մերուժան Ստեփանյանի 27 ամյակը:
Արփինե Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. Մարդկային առումով անընկալելի, ցավալի ու ողբեգական է Գեորգի Կուտոյանի մահը։ Ցավակցում եմ ընտանիքին, հարազատներին ու ընկերներին նրա անժամանակ մահվան կապակցությամբ։ Հանգչես խաղաղությամբ…
Հունվարի 16-ին ՀՀ ՊՆ մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի պետ, գնդապետ Ալեքսանդր Ավետիսյանը ՊՆ ռազմական ոստիկանության պետ, գնդապետ Ա. Բաղդասարյանի հետ քննարկել է ՊՆ ռազմական ոստիկանության և մարդու իրավունքների և բարեվարքության կենտրոնի միջև ընթացիկ համագործակցության հարցեր:
Հունվարի 14-ին ոստիկանության Արմավիրի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Տարոնիկ գյուղի բնակիչներից մեկն իր տանը և օժանդակ շինություններում պահում և օգտագործում է թմրամիջոց։