Բաժիններ՝

Կասիլիասը կարող է առաջադրվել Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագայի պաշտոնում

Իսպանիայի ֆուտբոլի ազգային թիմի նախկին դարպասապահ Իկեր Կասիլիասը կարող է գլխավորել իսպանական ֆեդերացիան: Այս մասին գրում է Marca-ն: Կասիլիասը կարող է առաջադրվել Իսպանիայի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի ընտրություններում ընթացիկ տարվա մարտին:

Իկեր Կասիլիասը ֆուտբոլիստի կարիերան սկսել է Մադրիդի «Ռեալ»-ում և մինչև 2015 թվականը հանդես էր գալիս «արքայական ակումբում»: 2015-ից պաշտպանում է պորտուգալական «Պորտու»-ի դարպասը: Խաղացել է Իսպանիայի բոլոր տարիքային հավաքականներում, դարձել աշխարհի և Եվրոպայի չեմպիոն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս