Ցեղասպանության տարիներից Սփյուռքում պահպանված իրերը՝ Los Angeles Times-ի ուշադրության կենտրոնում
Բեռլինում հաստատված գիտնականներ Վահե Թաչջանը և Էլկե Հարթմանը հանձն են առել մեկ տեղում հավաքել Հայոց ցեղասպանության տարիներից և դրանից առաջվանից պահպանված՝ հայերին առնչվող բոլոր իրերի, փաստաթղթերի մասին տեղեկությունները: Ամուսինների այս կարևորը գործը չի վրիպել հեղինակավոր «Los Angeles Times»-ի ուշադրությունից: «Արմենպրես»-ը ներկայացնում է պարբերականի հրապարակման ուշագրավ հատվածները:
«Los Angeles Times»-ը հրապարակումը սկսել է փոքրիկ խորհրդանշական ակնարկով մի զինվորի մասին, որը մոտ մեկ դար առաջ՝ Հայոց ցեղասպանության օրերին, Օսմանյան կայսրությունում մի խումբ հայերի հետ փախչելիս ծնկի է եկել իր տան բակում, վերցրել մի բուռ հող՝ մի կտոր իր հայրենիքից, ուր երբեք այլևս չէր վերադառնալու: Թաշկինակը, որով վերցրել է հողը, այդ ժամանակից ի վեր հանձնվել է երեք սերնդի: Դա այն հարյուրավոր իրերից մեկն է, որը բերվել էր Աթենքում միացվելու Հայոց ցեղասպանության տարիներից մնացած մյուս իրերին:
Պարբերականը հիշեցրել է, որ Հայոց ցեղասպանությունը խլել է մոտավորապես 1.5 մլն հայերի կյանք և շատերին իր տներից քշել է աշխարհով մեկ՝ Սիրիա, Լիբանան, Ֆրանսիա, Միացյալ Նահանգներ: «Los Angeles Times»-ը հիշեցրել է, որ Թուրքիան պնդում է, թե զոհերի թիվն ավելի փոքր է և այդ բռնությունը նկարագրում է ոչ թե որպես ցեղասպանություն, այլ որպես քաղաքացիական պատերազմ:
«Քրիստոնյա էթնիկ փոքրամասնություն հանդիսացող հայերն ապրել են Օսմանյան կայսրությունում մուսուլմանների և քրդերի շրջանում, բայց հիմնականում կենտրոնացած են եղել ներկայիս արևելյան Թուրքիայում և Արևմտյան Հայաստանում: Թեև պատմական շատ գրառումներ և իրեր փաստում են կայսրությունը դարասկզբի շրջանի մասին, սակայն դրա մասին քչերն են պատմվում հայերենով կամ հայերի տեսանկյունից: Վահե Թաչջանի և Էլկե Հարթմանի՝ Բեռլինում հաստատված գիտնական ամուսինների համար սա խնդրահարույց է»,-գրում է պարբերականը:
«Հայկական աղբյուրներ, իհարկե, գոյություն ունեն, և դրանք շատ հարուստ են»,-ասել է Թաչջյանը: Բայց, ի տարբերություն պաշտոնական պատմական իրերի, Օսմանյան կայսրությունում ապրող հայերի պատմության մեծ մասը կամ ոչնչացվել է տեղահանությունների և կոտորածների քաոսի մեջ, կամ երբեք առաջին հերթին պատշաճ կերպով չի արձանագրվել: Մնացածը միայն պատմության ցուցիչներն են, որոնք անցել են սերունդներով. տեղական գյուղերի ձեռագիր հաշիվներ, արտերկրում գտնվող ընտանիքի անդամներին ուղարկված լուսանկարներ, ասեղնագործված հագուստ, թաշկինակով կապած մի բուռ հող:
«Մեր նպատակն էր աղբյուրներին մեկ այլ արժեք տալը»,-ասել է Թաչջյանը։
Ամուսինների նախագիծը սկսվել է 2010-ին: «Los Angeles Times»-ը նշել ՝ իրենց հայալեզու սահմանափակ ռեսուրսների համար գրադարաններն ու արխիվները «մաքրելուց» հետո Թաչջյանն ու Հարթմանը գտել են մի նյութի երակ, որը հայտնի է «հուշամատյան» անունով՝ ձեռագիր և հիշողությունների գրքեր, որոնք նկարագրում են երբեմն պարզ, երբեմն հիանալի մանրամասներ՝ գյուղերը և նախնիների հողերը, որտեղից հայերը ստիպված են եղել փախչել: 2011-ին նրանք սկսել են այս փաստաթղթերից ինֆորմացիա հրապարակել իրենց վեբ-կայքում, որն անվանել են «Հուշամատյան»:
Երբ կայքը գործել է, նրանք սկսել են էլեկտրոնային փոստով հաղորդագրություններ ստանալ ամբողջ աշխարհի հայերի սերունդներից, որոնք առաջարկել են իրենց սեփական հուշերը, գրառումները: Զարմանալով այս արտահոսքից ՝ Թաչջյանը և Հարթմանը իրենց ուշադրությունը կենտրոնացրել են ֆորմալ արխիվներից դեպի հայկական սփյուռքի ժառանգությունները: «Տներում և պահարաններում այնքան գանձեր կային»,-ասել է Թաչջյանը:
Այս նյութերը փաստաթղթավորելու համար ՝ Թաչջյանը, Հարթմանը և մի փոքրիկ խումբ սկսել են ամբողջ աշխարհում կազմակերպել վորքշոփեր, որտեղ մարդիկ կարող են բերել իրենց ընտանիքի ժառանգությունները և փաստաթղթերը՝ հավաքածուում ավելացվելու համար: Ֆինանսավորվելով մասնավոր դոնորների և հիմնադրամների կողմից, այդ վորքշոփերը անցկացվել են Ստամբուլում, Բեյրութում, Լոս Անջելեսում, Գլենդելում, հայկական սփյուռք ունեցող բոլոր ուղղություններով։ Թաչջյանի խոսքով՝ յուրաքանչյուր վայր այս պատմությանն առաջարկում է իր ուրույն անկյունը: Վերջին վորքշոփը կայացել է Աթենքում, որին մասնակցել են տասնյակ ժառանգներ:
«Los Angeles Times»-ը ներկայացրել է այն մարդկանց և իրերն ու փաստաթղթերը, որոնք ներկայացված են եղել այդ վորքշոփում: Օրինակ մի կին ՝ Վիքի Խաչատուրյանը, ցույց է տվել արծաթե իրեր և գործած գորգ, որը տատիկը Կոստանդնուպոլիսից է (այժմ Ստամբուլում) բերել է հունական Կեֆալոնիա կղզի: Դրանք եղել են տատիկի ամուսնության օժիտը: