
Արցախի ԱԽ քարտուղար Արշավիր Ղարամյանն իր ցավակցությունն է հայտնել ԱԱԾ նախկին պետ Գերգի Կուտոյանի մահվան կապակցությամբ

Արցախի ԱԽ քարտուղար, Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Արշավիր Ղարամյանը ֆեյսբուքյան իր էջում արված գրառմամբ իր ցավակցությունն է հայտնել ԱԱԾ նախկին պետ Գերգի Կուտոյանի մահվան կապակցությամբ:
«Երկու տարուց ավելի փոխգործակցության շրջանակներում, որպես Արցախի հանրապետության ԱԱԾ տնօրեն, մեր Հայրենիքի (ԱՀ և ՀՀ) անվտանգության ապահովման խնդիրներով գործակցել եմ ՀՀ ԱԱԾ նախկին տնօրեն, գեներալ մայոր Գեորգի Կուտոյանի հետ:
Ցավակցում եմ Գեորգի Կուտոյանի ընտանիքին և հարազատներին ողբերգական մահվան կապակցությամբ»,- ասված է գրառման մեջ: