Սերբիա պաշտոնական այցի շրջանակում ՀՀ Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 10-ին հանդիպել է Սերբիայի վարչապետ Անա Բրնաբիչի հետ։
Կորոնավիրուսի համաճարակը գործնականում մեկուսացրել է Եվրոպայի եւ Ասիայի մի շարք քաղաքներ, ինչն արագացրել է թվային տեխնոլոգիաների կիրառումը տնտեսության եւ կյանքի մի շարք ոլորտներում:
Չնայած դեռևս փետրվարի 17-ից ԿԸՀ-ն հայտարարել էր, որ մեկնարկում է Սահմանադրական հանրաքվեի քարոզչությունը, սակայն այսօր մեկնարկեց «Այո»-ի քարոզչության ակտիվ փուլը։ Ինչպես և կանխատեսելի էր, քարոզարշավի մեկնարկը տրվեց Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ (օրեր առաջ այդ մասին անձամբ հայտարարել էր ինքը՝ Փաշինյանը)։ Դեռևս հանրաքվեի մասին խոսակցությունների սկզբից խոսվում էր, որ Փաշինյանը ոչ ոքի չի վստահի նման պատասխանատու գործը, մանավանդ, երբ հանրաքվեի թեման սեփական վարկանիշի և ողջ թիմի վստահության մասին է։
Մարտի 10-ին, ժամը 17:00-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 25-րդ կմ հատվածում բախվել են Lada մակնիշի 70 VV 099 համարանիշի, Mercedes մակնիշի 10 ՍR 015 համարանիշի և ВАЗ 2107 մակնիշի 34 ԼQ 289 համարանիշի ավտոմեքենաները:
«Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն մեկնաբանել է այն լուրերը, թե «Բարսելոնայի» ֆուտբոլիստները դժգոհ են «Ռեալի» դեմ խաղում (0:2) մարզչի օգնականի պահվածքից:
«Հայկական ժամանակ» օրաթերթը տեղեկություն էր ստացել, որ ինչ-որ «Goal it» ընկերությունից զանգահարում են տարբեր հասարակական կազմակերպություններ, ասում, որ դա Բելլա Քոչարյանի ընկերությունն է, առաջարկում են ներգրավվել բարեգործական ծրագրում։ Այս նյութն իր մամուլի տեսության բաժնում տեղադրել էր նաև aravot.am-ը:
ԵՊՀ ուսխորհրդի նախագահ Դավիթ Ափոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
Ֆուտբոլի Չեմպիոնների լիգայում տեղի կունենա 1/8 եզրափակիչի երկու հանդիպում:
Հիշեք՝ երբ Սերժ Սարգսյանի դեմ քարոզչություն էր անում Սեյրան Օհանյանը ՕՐՕ դաշինքով, արդյոք Սերժ Սարգսյանը գոնե մեկ անգամ Օհանյանի անցած ուղին կասկածի տակ դրե՞ց, չարեց նման բան, իսկ Նիկոլ Փաշինյանը՝ լինելով դասալիք, ինչե՞ր է ասել Վիտալի Բալասանյանի, Արշավիր Ղարամյանի և այլ գեներալների մասին։ Այ սա է նախկինների և ներկաների արժեհամակարգերի տարբերությունը»,- ասաց Սամսոնյանը։
Brent մակնիշի նավթի 2020 թվականի մայիսի մատակարարման ֆյուչերսի արժեքը Լոնդոնի ICE բորսայում սակարկությունների ընթացքում աճել է 9,8 տոկոսով եւ Երեւանի ժամանակով ժամը 14:51-ի դրությամբ վաճառվում էր բարելի դիմաց 37,75 դոլարով:
Էներգետիկայի միջազգային գործակալությունը (ԷՄԳ) 2020 թվականին նավթի պահանջարկի կանխատեսումն իջեցրել է օրական 1,1 մլն բարելով ամբողջ աշխարհում կորոնավիրուսի տարածման ֆոնին:
«300 աշխատողից այս պահին մնացել են 15-20 աշխատող, մնացածը կրճատվել են: Փորձել ենք Կառավարությանը դիմել, տարբեր ստուգումներ են կատարվել, որ մենք կարողանանք աշխատել, գործել, ոչ մի լուծում չի տրվել: Կառավարությունը ի վիճակի չէ լուծում տալ տվյալ հարցին: Կորցնելով հավատը Կառավարության և վարչապետի նկատմամբ՝ ստիպված ենք եղել մի խումբ աշխատակիցներով դիմել դատարան: Հայցի պահանջն է՝ վերականգնել մեր իրավունքները և ճանաչել Ոստիկանության գործունեությունը ոչ իրավաչափ: Պատրաստվում ենք Կառավարությունից պահանջել փոխհատուցել այն ֆինանսական և հոգեբանական վնասները, որ կրել ենք երկու տարվա ընթացքում: Պահանջելու ենք ոչ միայն չաշխատած երկու տարիների, այլև այն տարիների համար, որ պետք է աշխատեինք՝ 10-15 տարի»:
Մադրիդի «Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսը խոսել է Լա Լիգայի 27-րդ տուրում «Բետիսից» (1:2) կրած պարտության մասին:
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, «5-րդ ալիք» հեռուստաընկերության սեփականատեր Արմեն Թավադյանի խափանման միջոց կալանավորման որոշումը վերջինիս պաշտպանները բողոքարկել էին Վերաքննիչ քրեական դատարան: Գործը մակագրվել էր դատավոր Ալեքսանդր Ազարյանին, ում 2 անգամ ներկայացվել էր ինքնաբացարկի միջնորդություն՝ նախ՝ ՀՔԾ քննիչի, ապա՝ գործով մեղադրող դատախազի կողմից:
Yerkir.am-ը գրավոր հարցում էր ուղարկել Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանի անունով՝ խնդրելով տեղեկություններ այն մասին, թե որքա՞ն է կազմել մարզպետարանի աշխատակիցներին վճարված պարգևավճարների չափը՝ 09.05.2018 թվականից մինչև 31.12.2019 թվականը, այն է՝ Փաշինյանի իշխանության օրոք:
Մարտի 10-ին՝ ժամը 15:30-ի սահմաններում, հարավարևմտյան հատվածում տեղակայված ՊՆ N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի կողմից արձակված կրակոցի հետևանքով կրծքավանդակի շրջանում մահացու հրազենային վնասվածք է ստացել պայմանագրային զինծառայող, շարքային Զոհրաբ Գրիգորիի Սիանոսյանը (ծնվ. 1994թ., Արարատի զ/կ):
Ինչպես հայտնի է՝ «Այո»-ի քարոզարշավն անձամբ իրականացնելու նպատակով այսօրվանից ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գտնվում է արձակուրդում, և այսօր նա քարոզարշավի մեկնարկը տվեց Սյունիքի մարզից: Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Կապանում և մյուս բնակավայրերում Նիկոլ Փաշինյանի ու նրան ուղեկցող ՔՊ-ականների հավաքները մարդաշատ լինելու համար մարդկանց աշխատանքից ուղարկել են հանրահավաքի՝ համոզելով իրենց հետ վերցնել նաև երեխաներին:
«Բարսելոնայի» գլխավոր մարզչի օգնական Էդեր Սարաբիան խոսել է Լա Լիգայի 26-րդ տուրի «Ռեալի» հետ խաղում (0:2) իր պահվածքի մասին:
Դանիել Իոաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի Infocheck նախագիծը անրադարձել է արձակուրդում գտնվող և քարոզարշավով զբաղված Նիկոլ Փաշինյանի գործունեությանը ու դրա օրինականությանը:
Մարդու իրավունքների պաշտպանի նախաձեռնած կանանց հաջողության պատմությունների «Դարձիր օրինակ» շարքի առաջին կին հերոսը կիսաֆաբրիկատների արտադրության հիմնադիր Լուսինե Բարաթյանն է, ով բնակվում է Վանաձոր քաղաքում։
Ինձ վստահություն չի ներշնչում կորոնավիրուսի ռիսկերի պաշտոնական գնահատումները։
Իսպանիայի Պատգամավորների կոնգրեսը (խորհրդարանի ստորին պալատ) իր գործունեությունն առնվազն մեկ շաբաթով դադարեցնում է նոր տիպի կորոնավիրուսի տարածման պատճառով:
Մարտի 10-ին՝ տեղական ժամանակով 13:10-ին, Միլանից Երևան ժամանած ինքնաթիռով երկիր մուտք գործած 40 անձանցից որևէ մեկի մոտ վարակիչ հիվանդություններին բնորոշ ախտանշաններ՝ ջերմություն, տենդ, հազ չի արձանագրվել:
Ճապոնիայի կառավարությունը մարտի 10-ի իր նիստում հավանություն է տվել այն օրինագծին, որը կանոնակարգում է անհրաժեշտության դեպքում երկրում արտակարգ դրություն հայտարարելը նոր տիպի կորոնավիրուսի տարածման կապակցությամբ:
Ադրբեջանի կառավարությունը չեղարկել է մարտի երրորդ տասնօրյակին Բաքվում եւ մյուս տարածաշրջաններում Նովրուզի տոնին նվիրված հանդիսությունները:
Այսօր Ryanair- ը հայտարարել է դեպի Իտալիա եւ Իտալիայից բոլոր չվերթերը չեղարկելու մասին՝ հաշվի առնելով Covid-19 վիրուսի տարածումը կանխարգելելու Իտալիայի կառավարության որոշումը:
«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Ռայան Գիգսը խոսել է Պրեմիեր լիգայի 29-րդ տուրում «Մանչեսթեր Սիթիի» հետ խաղի մասին (2:0):
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ։
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ինքը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին առաջարկել է համատեղ վերականգնել Սիրիայի տնտեսությունը սիրիական նավթի օգնությամբ:
ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի աշխատակիցները մարտի 10-ին՝ ժամը 11։40-ի սահմաններում, բնակելի տեղամասի շարահրապարակում շրջայց կատարելիս հայտնաբերել են դրսից ներնետված, կպչուն ժապավենով պարուրված փաթեթ։