«Մարզիչը ներողություն է խնդրել»․ Պիկե
«Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն մեկնաբանել է այն լուրերը, թե «Բարսելոնայի» ֆուտբոլիստները դժգոհ են «Ռեալի» դեմ խաղում (0:2) մարզչի օգնականի պահվածքից:
Ֆուտբոլիստներն ասում էին, որ Էդեր Սարաբիան, ով բուռն և էմոցիոնալ կերպով էր արձագանքել դրվագներին, այդ թվում՝ հայհոյել էր ֆուտբոլիստներին, չպետք է այս ձևով առաջնորդի թիմը:
«Երբ ակումբը թույլ է, նման բաներ են ծագում: Նրանք ասում են, որ խաղերից առաջ մենք շրջան չենք կազմում, քանի որ հանդերձարանում վատ մթնոլորտ է տիրում: Բայց ամբողջ խնդիրը մարզչի փոխոխությունն է. մենք հիմա ունենք այլ մոտեցում:
Երկրորդ մարզչի համար միանգամայն նորմալ է վարվել այս կերպ: Մենք դա քննարկեցինք հանդերձարանում և դա նորմալ ենք ընկալում: Խաղացողներն ամեն ինչ հասկանում են:
Սարաբիան ներողություն է խնդրել, և մենք ասել ենք, որ նման մեթոդը մեզ համար չէ: Եթե ակումբը նման պատկեր ունենար, հասկանալի կլիներ, բայց դա մեզ չի համապատասխանում: Չնայած մեզ դուր է գալիս, որ պահեստայինների նստարանին կիրք կա:
Պատահում է, որ ակումբը թուլություն է դրսևորում, սա նորմալ է, բայց եթե մենք պետք է դուրս գանք և ինչ-որ բան հերքենք, մենք դա անում ենք»,- ասել է Պիկեն:
Սիրարփի Աղաբաբյան