
«Բրունուն բացահայտում է «Մանչեսթեր Յունայթեդի» համար». Գիգս

«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին կիսապաշտպան Ռայան Գիգսը խոսել է Պրեմիեր լիգայի 29-րդ տուրում «Մանչեսթեր Սիթիի» հետ խաղի մասին (2:0):
«Մենք պետք է հարգանքի տուրք մատուցենք Սուլշերին, նա փոխեց խաղի համակարգը, չնայած սկզբունքները մնացին նույնը:
Նա հանեց Մաքթոմինեյին, սկսեց հանդիպումը Ջեյմսի հետ, մի քանի փոփոխություն կատարեց անցած շաբաթ «Էվերթոնի» դեմ խաղի համեմատ, երբ ես մտածում էի, որ «Մանչեսթեր Յունայթեդն» իսկապես լավն է: Օլեն արժանի է գովասանքի խոսքերի:
Բրունու Ֆերնանդեշը եկավ ակումբ և հայտնություն դարձավ: Նրա հետ «Մանչեսթեր Յունայթեդը» սկսեց ավելի լավ տեսք ունենալ: Սուլշերը և ֆուտբոլիստներն արժանի են մեծ հարգանքի»,- Գիգսին է մեջբերում Goal-ը:
Պատրաստեց Անի Գաբուզյանը