Բաժիններ՝

«Արդյունքն արդար է»․ Ռամոսը՝ պարտության մասին

Մադրիդի «Ռեալի» ավագ Սերխիո Ռամոսը խոսել է Լա Լիգայի 27-րդ տուրում «Բետիսից» (1:2) կրած պարտության մասին:

«Արդյունքը բացարձակ արդար է: Պետք է ինքներս մեզ նայենք: Ինչ-որ տխմարություն է կատարվում։

Երբ գործերը չեն գնում այնպես, ինչպես մենք ծրագրել ենք ամբողջ շաբաթ, դա նորմալ է: «Բետիսը» խաղաց իր ֆուտբոլը: Մենք գործեցինք անկայուն, լավն էինք դրվագներում, բայց դա բավարար չէ: Մենք ստիպված էինք գործել ավելի ինտենսիվ:

Մենք մեր գլուխները չկորցրինք «Բարսելոնայի» նկատմամբ տարած հաղթանակից հետո, հիմա նույնպես ափսոսելու բան էլ չկա: Պետք է շատ ավելի լավ  խաղալ: Եթե ​​մենք ուզում ենք չեմպիոն լինել, չենք կարող այդ հնարավորությունները բաց թողնել: Ամեն ինչ պետք է գնահատել, որպեսզի ուժեղանանք»,- ասել է Ռամոսը:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031