Սաուդյան Արաբիայի նավթի առնվազն երեք սպառողներ 30 – 50 տոկոսով ավելացրել են դրա պահանջարկը, քան ապրիլի համար սկզբնապես պլանավորել էին:
Մարտի 8-ին, ժամը 22.00-ին, ոստիկանության Կենտրոնական բաժնում հաղորդում էր ստացվել, որ ժամը 20.30-ին անհայտ անձը դեղ գնելու պատրվակով մտել է Աբովյան փողոցի դեղատուն, ապա դանակի նմանվող առարկայի սպառնալիքով դրամարկղից հափշտակել է 41.000 դրամ ու դիմել փախուստի:
Միացյալ Նահանգների հինգ խոշորագույն տեխնոլոգիական կորպորացիաներ 321,6 միլիարդ դոլար են կորցրել մարտի 9-ին Նյու Յորքի ֆոնդային սակարանում տեղի ունեցած խոշոր անկման արդյունքում արժեթղթերի գնանշումների նվազման հետեւանքով:
Ինչպես պիցցան ավելի հյութեղ դարձնել. պատրաստեք այս սոուսը:
Alibaba չինական կորպորացիայի հիմնադիր Ջեկ Ման (Մա Յուն) դարձել է Ասիայի ամենահարուստ մարդը՝ առաջ անցնելով Reliance Industries հնդկական հոլդինգի սեփականատեր Մուքեշ Ամբանիից:
COVID-19 հիվանդությունը հարուցող կորոնավիրուսը կարող է օդորակվող փակ հարկաբաժնում՝ օդում պահպանվել առնվազն 30 րոպե եւ տեղաշարժվել մինչեւ 4,5 մետր:
Մոդելագործ եւ ձեռնարկատեր Ջորջո Արմանին 1,4 մլն դոլար է նվիրաբերել Իտալիայի հիվանդանոցներին կորոնավիրուսի դեմ պայքարելու համար, ինչի մասին հայտնել է Daily Mail-ը: Աղբյուրը հրատարակությանը պատմել է, որ դիզայները գումարը փոխանցել է Միլանի երեք բուժհաստատությունների, ինչպես նաեւ Հռոմի Լազարո Սպալանցանիի անվան ինֆեկցիոն հիվանդությունների ազգային ինստիտուտին եւ Քաղաքացիական պաշտպանության գործակալությանը: Այժմ Իտալիան Եվրոպայի առավել շատ տուժած երկիրն […]
Ոչ մի ալկոհոլ և ջրածնի պերօքսիդ:
Մինչ իշխանությունները, վարչապետի գլխավորությամբ, բան ու գործ թողած, հանրաքվեի բուկլետներ են բաժանում, համաշխարհային շուկաներում տեղի են ունենում երևույթներ, որոնց հետևանքով Հայաստանի տնտեսությունն ու տասնյակ-հազարավոր ընտանիքներ կորցնում են իրենց եկամուտները։ Կտրուկ նվազել են հանքահումքային ապրանքների, մասնավորապես՝ նավթի գները։ Գահավիժում է ռուսական ռուբլին՝ աղքատացնելով նաև մեր բազմահազար քաղաքացիներին։
Արգենտինայի հավաքականի նախկին դարպասապահ Ուգո Գատին քննադատել է «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիին:
Մարտի 9-ին, ժամը 19.00-ին, ոստիկանության Կոտայքի բաժին հաղորդում տված 34-ամյա տղամարդը հայտնել է, որ Աբովյան քաղաքի 3-րդ միկրոշրջանում մի տղամարդու 442.000 դրամ է տվել՝ կնոջ անունով վարկ ձևակերպելու և իրեն «սև ցուցակից» հանելու համար, սակայն նա, չարաշահելով իր վստահությունը, չի կատարել ձեռք բերված պայմանավորվածությունը և խաբեությամբ տիրացել է գումարին:
Սինգապուրի գիտնականները նշել են կորոնավիրուսի հարուցած հիվանդության նոր ախտանիշներ, որոնք կարող են ստեղծել պացիենտի մոտ դենգե տենդի առկայության թյուր պատկեր:
Հայտնի են դարձել նոր պայմանագրի մանրամասները, որը «Բարսելոնան» կառաջարկի Լիոնել Մեսսիին:
Քաղաքագետ Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է:
Մարտի 6-ի գիշերը ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնում գողության վերաբերյալ հաղորդում ստացվեց։ Դեպքի վայրը «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնում էր․ ընդունարանի սրահից գողացել էին մի երիտասարդի «Այֆոն» բջջային հեռախոսը։ Հաղորդումը ստանալուն պես բաժնի քրեական հետախույզները սկսեցին օպերատիվ միջոցառումներ ձեռնարկել, որոնք ժամեր անց արդյունք տվեցին
Մեր այցի օրակարգը շատ պարզ էր, այն բազմաշերտ էր, մի քանի բաղադրիչ ուներ: Իհարկե, առաջինը միջկուսակցական հարաբերությունների բաղադրիչն էր: Ինչպես ասացի, մենք շատ ակտիվ անդամ ենք բոլոր այն կառույցներում, որտեղ ներգրավված ենք: Երկրորդը` կար քաղաքական նպատակ` ցույց տալու, որ ՀՀԿ-ն` Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, շարունակում է իր գործընկերների համար մնալ վստահելի գործընկեր Հայաստանում, որ ՀՀԿ-ին չեն մոռացել, ոչ միայն չեն մոռացել, այլև բարձր մակարդակով ընդունում են, և կոտրել այդ դիզելի գործով կեղտը, որ փորձում էին կպցնել նախագահին, մաքրվել այդ կեղտից նաև արտաքին քաղաքական աշխարհում, և մեզ դա հաջողվեց:
Morgan Stanley-ի վերլուծաբանները երկրորդ եռամսյակում Brent մակնիշի նավթի միջին գնի կանխատեսումն իջեցրել են բարելի դիմաց մինչեւ 35 դոլար:
Մարտի 5-ին Գյումրիում ծեծի ենթարկված 13-ամյա աղջիկը գիտակցության է եկել, կարողանում է որոշակի բառեր արտասանել.այս մասին հայտնել են «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ից:
Ինչպես տեղեկացվել է ավելի վաղ, ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ դեռևս նախորդ տարվանից սկսվել են ուսումնասիրութուններ հանրապետության ուսումնական հաստատություններում, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմիններում, նրանց ենթակայության կամ մասնակցությամբ կազմակերպություններում աշխատանքային հարաբերությունների հետ կապված կոռուպցիոն մեխանիզմների կիրառվածության վերաբերյալ:
Ամերիկացի գիտնականների վերջին հետազոտությունների համաձայն, նոր կորոնավիրուսի գաղտնի շրջանի միջին ժամանակը կազմում է 5,1 օր. 11,5 օրվա ընթացքում ախտանշանները դրսեւորվում են հիվանդացածների 97,5 տոկոսի մոտ:
Լեհաստանում գործող շուրջ երկու տասնյակ կազմակերպությունների ղեկավարներ, ինչպես նաև Լեհաստանի հայ կաթոլիկ եկեղեցին՝ ծայրագույն վարդապետ Հովսեփ Նաումովիչի առաջնորդությամբ իրենց երախտիքի խոսքն են հայտնել Ամենային Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ին Լեհաստանի հայ առաքելական եկեղեցու առաջնորդ Հայր Տարոն Վարդապետ Ղուլիկյանի կարճատև, բայց բովանդակալից գործունեության համար։
«Մենք պետք է փոխենք ոչ թե անձերին՝ ՍԴ ներկա նախագահին և ՍԴ դատավորներին, այլ պետք է քննարկենք ընդհանրապես Սահմանադրությունը փոխելու և դատաիրավական համակարգում վճռական փոփոխություններ կատարելու հարցը»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ժամանակ ասաց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Նարինե Դիլբարյանը՝ ընդգծելով, որ պետք է նման գլոբալ հարցեր դնել հանրաքվեի, այլ ոչ թե՝ անձնական և փոքր:
Սուրեն Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է:
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանն առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի, ԱԱԾ տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարող Էդուարդ Մարտիրոսյանի, Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանի, Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանի և այլ պաշտոնատար անձանց ուղեկցությամբ մարտի 10-ին շրջայց է կատարել «Զվարթնոց» օդանավակայանում:
Պարագվայի իշխանությունները որոշել են կեղծ անձնագրեր օգտագործելու համար «Բարսելոնայի» նախկին խաղացող Ռոնալդինիոյին և նրա եղբորը թողնել կալանքի տակ:
Կողմերն ընդունեցին, որ անխափան պիտի գործեն ոչ միայն Մ-5 մայրուղին, որը կապում է Դամասկոսը Սիրիայի տնտեսական մայրաքաղաք համարվող Հալեպի հետ, այլև Մ-4 մայրուղին, որը կապում է Հալեպը Լաթակիայի հետ: Վերջինը չափազանց կարևոր է Դամասկոսի համար, քանզի Հալեպը կապվում է ծովի նավահանգիստների հետ:
«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Սերխիո Ագուերոն կմնա «Էթիհադում» ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում:
ՀՅԴ Արևմտյան Ամերիկայի Կենտրոնական կոմիտեի նախաձեռնությամբ Ամերիկայի Հայ օգնության միությունը (ՀՕՄ) և «Chevy Chase» վիրաբուժական կենտրոնը, կորոնավիրուսի տարածման և կանխարգելման անհրաժեշտությունից ելնելով, օժանդակություն են ուղարկել ՀՀ և Արցախ։
Գերմանիայից Հայաստան ժամանած և ապրիլի 5-ին կայանալիք հանրաքվեին «Այո» ասող լրագրող Անի Քոչարը վստահեցնում է՝ «Այո» կասի ցանկացած գործընթացի, որը մերժում է հինը, արատավորը, սարքովի և հարմարեցված համակարգերը, որոնք տարիներ շարունակ ծառայել են որոշ անհատների։ Մեծ քաղաքականություն վերադառնալ պատրաստվող Անի Քոչարը վստահեցնում է՝ հանրաքվեին «Այո» ասելուն զուգահեռ՝ ունի բազմաթիվ դժգոհություններ օրվա իշխանությունից, որովհետև, եթե 2018 թվականին տեղի է ունեցել հեղափոխություն և ոչ թե՝ իշխանափոխություն, ապա պետք է տեղի ունենային արմատական և համակարգային փոփոխություններ, և բազմաթիվ մարդիկ այսօր չպետք է լինեին այն տեղում, որտեղ են այսօր։ Նրա պնդմամբ՝ այս իշխանությունն ուներ լիազորություն գնալու հեղափոխական փոփոխությունների, սակայն դա չարեց։
Ելնելով Ֆրանսիայում նոր տիպի կորոնավիրուսի արագ տարածման արդյունքում ստեղծված ճգնաժամային իրավիճակից՝ Ֆրանսիայում Հայաստանի դեսպանությունը հորդորում է Ֆրանսիայում ժամանակավոր բնակվող բոլոր ՀՀ քաղաքացիներին կապ հաստատել դեսպանության հետ և տեղեկություն տրամադրել իրենց առողջական վիճակի և գտնվելու վայրի վերաբերյալ (անուն, ազգանուն, բնակության վայր, հեռախոսահամար)։