Մարդկանց աշխատանքից ուղարկել են Նիկոլ Փաշինյանի հանրահավաքներին

Ինչպես հայտնի է՝ «Այո»-ի քարոզարշավն անձամբ իրականացնելու նպատակով այսօրվանից ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը գտնվում է արձակուրդում, և այսօր նա քարոզարշավի մեկնարկը տվեց Սյունիքի մարզից: Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Կապանում և մյուս բնակավայրերում Նիկոլ Փաշինյանի ու նրան ուղեկցող ՔՊ-ականների հավաքները մարդաշատ լինելու համար մարդկանց աշխատանքից ուղարկել են հանրահավաքի՝ համոզելով իրենց հետ վերցնել նաև երեխաներին:

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ մարդահավաքն իրականացնելու համար, օրինակ, Կապանում գործարանների աշխատակիցներին համոզել են գնալ ու հավաքից հետո ոչ թե վերադառնալ աշխատանքի, այլ՝ որպես խրախուսում՝ գնալ տուն:

Փաստորեն ժողովրդավար իշխանությունը մարդահավաքը սկսել է կիրառել արդեն քարոզարշավի ընթացքում, որի մասսայական տեսարանների ականատեսը կլինենք, թերևս, հանրաքվեի օրը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2020
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031