Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհին բախվել են Lada, Mercedes և ВАЗ 2107 մակնիշի ավտոմեքենաները. կա 1 զոհ, 4 վիրավոր. shamshyan.com
Մարտի 10-ին, ժամը 17:00-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 25-րդ կմ հատվածում բախվել են Lada մակնիշի 70 VV 099 համարանիշի, Mercedes մակնիշի 10 ՍR 015 համարանիշի և ВАЗ 2107 մակնիշի 34 ԼQ 289 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 5 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Գավառ» բժշկական կենտրոն: Ճանապարհին վիրավորներից մեկը գիտակցության չգալով՝ մահացել է:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածի և վիրավորների ինքնությունը:
Ըստ աղբյուրի՝ դեպքի վայրում հավաքվածներն ասել են, որ տեղի ունեցածը ոչ թե ՃՏՊ է, այլ՝ սպանության փորձ. Mercedes-ն ու 07-ը եղել են կայանված, երբ Lada-ն Սևանի կողմից դեպի Գավառ ընթանալիս, միտումնավոր հարվածել է Mercedes-ին , քանի որ ժամեր առաջ նրանց միջև վիճաբանություն է տեղի ունեցել: Ոստիկաններն ու քննիչները դեպքի վայրում զննություն կատարելիս Lada-ի մեջ հայտնաբերել են ատրճանակ, որն առգրավվել է:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում: