Օրենքը նախատեսում է լրատվական գործունեություն իրականացնողների կողմից Արտակարգ դրության ժամանակ սահմանված տեղեկատվության կանոնները չպահպանելու դեպքում տուգանք՝ նվազագույն աշխատավարձի 100-300-ապատիկի չափով:
Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Պարետի որոշմամբ լրացում է կատարվել հավելվածում և ավելացվել է 73 ենթակետը՝ «69.10.0» – Իրավաբանական գործունեություն՝ բացառապես փաստաբանական գործունեության մասով»:
Ազգային ժողովում քննարկվում է Դատական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու հարցը:
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ փոփոխություններ և լրացումներ են կատարվել մարտի 16-ի «Հայաստանի Հանրապետությունում արտակարգ դրություն հայտարարելու մասին» որոշման մեջ։
Արցախում նոր կորոնավիրուսի (COVID-19) տարածման կանխարգելման ուղղությամբ տարվող աշխատանքների շրջանակներում ԱՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և զբոսաշրջության նախարարությունը հավաքագրում է կամավորների:
Արդարադատության նախարարության Հակակոռուպցիոն և քրեակատարողական քաղաքականության մշակման վարչության պետ Արփինե Սարգսյանի փոխանցմամբ՝ Արդարադատության նախարարությունն Առողջապահության նախարարության հետ համատեղ ձեռնարկել և շարունակում է ձեռնարկել կորոնավիրուսի տարածումը սահմանափակելուն ուղղված կանխարգելիչ միջոցառումներ Քրեակատարողական հիմնարկներում։ Իրականացվում են ախտահանիչ նյութերով մաքրումներ ՔԿՀ-ների ոչ միայն՝ աշխատողների համար նախատեսված հատվածներում, այլև՝ բնակելի գոտիներում, որտեղ գտնվում են դատապարտված անձինք, նաև կալանավորները:
Կառավարությունը խորհրդարանին է ներկայացրել «Առևտրի և ծառայությունների մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որը վերաբերում է մեկանգամյա օգտագործման պլաստիկի արգելմանը:
Ազգային ժողովում քննարկվում է Դատական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունելու մասին հարցը, որի վերաբերյալ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հնչեցրեց մի շարք մտահոգություններ:
Հայաստանի Հանրապետության և օտարերկրյա քաղաքացիների՝ մեկուսարան տեղափոխվելուց հրաժարվելու դեպքում կազմակերպել նրանց վերադարձը Հայաստանի Հանրապետություն (ավտոմեքենայի տրամադրում):
Իրանի իշխանությունները երկրի տարածքով ուղևորությունները կարգելեն ՝ պայմանավորված կորոնավիրուսի տարածմամբ:
Այսօր Ազգային ժողովում Շրջակա միջավայրի նախարար Էրիկ Գրիգորյանը ներկայացրեց «Ջրային օրենսգրքում» լրացումներ կատարելու մասին օրենքի Կառավարության հեղինակած նախագիծը, որով կանոնակարգվելու է հորատում իրականացնող հաստոցների տեղադիրքն առցանց հետևելու տեխնիկական կարգը:
Հայկ Մհրյանի և Արփինե Սարգսյանի ասուլիսը. ՈւՂԻՂ
«SkyUp» ուկրաինական ավիաընկերության չարտերային չվերթով մարտի 25-ին Ուկրաինայից Հայաստան կժամանի 62 ուղևոր։
ստորաբաժանումները մինչև ձմեռային ուսումնական փուլի քննությունների անցկացումը սկսել են ամբոջությամբ ականազերծել Կամխուդի և Ալագյազի հրաձգարանները։
Տնտեսական զարգացման նախաձեռնությունների կենտրոնն անդրադարձել է կորոնավիրուսի ազդեցությանը ՀՀ տնտեսության վրա արտակարգ դրության ժամանակահատվածում:
Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիրուսի (COVID-19) վարակի կանխարգելման ու դրա հետագա տարածման դեմ պայքարի հետ կապված՝ արտակարգ դրություն հայտարարելուց հետո Մարդու իրավունքների պաշտպանը ստացել է դիմումներ հաշմանդամություն ունեցող անձանցից՝ տեղեկատվության մատչելիության հարցում աջակցություն ստանալու խնդրանքով։
ՀՀ-ում կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով հայտարարված արտակարգ դրությունով պայմանավորված չեն գործելու որոշ երթուղիներ:
ԵԱՀԿ Մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Արլեմ Դեզիրը մտահոգված է Հայաստանում մամուլի ազատության սահմանափակումներով:
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի 2020 թվականի մարտի 24–ի թիվ 13 ԾՕՀ Ա որոշմամբ ուժը կորցրած է ճանաչել «Վարկս Էյ ԷՄ» ՈՒՎԿ ՓԲԸ վարկային կազմակերպության լիցենզիան`ընդհանուր կապիտալի նվազագույն չափի պահանջը խախտելու համար:
Նկատի ունենալով երկրում հանրային ծառայության իրականացման նկատմամբ կիրառվող սահմանափակումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության պարետի 24.03.2020 N 15 որոշումը, Բարձրագույն դատական խորհրդի համապատասխան որոշումը և ելնելով քաղաքացիների շփումների սահմանափակման անհրաժեշտությունից, մինչև 2020 թվականի մարտի 31-ը՝ ժամը 23:59-ը Բարձրագույն դատական խորհրդի, Դատական դեպարտամենտի և ՀՀ դատարանների գրասենյակները կաշխատեն էլեկտրոնային եղանակով:
Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց կառավարության կողմից ներկայացված օրենքի նախագիծը, որով առաջարկվում է համայնքներին հնարավորություն տալ ֆոնդային բյուջեից համաֆինանսավորել կապիտալ ծրագրերը:
ՀՀ կենտրոնական բանկը դատապարտում է տարբեր մարդկանց կողմից ֆինանսական հաստատությունների վրա հասարակական ճնշումների փորձերը:
Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց ցեմենտի ներկրման համար սահմանված պետական տուրքի ժամկետը մինչև դեկտեմբերի 31-ը երկարաձգելու օրենքի նախագիծը: «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «Գործունեության իրականացման ծանուցման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրինագծերի փաթեթը հեղինակել է ՀՀ կառավարությունը:
Հայաստանի Հանրապետությունում նոր կորոնավիուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով` ՀՀ ոստիկանությունը դադարեցնում է քաղաքացիներից, հասարակական կամ այլ կազմակերպություններից թղթային տարբերակով դիմումների, բողոքների, գրությունների և առաջարկությունների ընդունումը` մինչև իրավիճակի կարգավորումը:
Մեր տասնյակ հազարավոր այն քաղաքացիները, որոնք որևէ հիմնարկում գրանցված չեն և որևէ նպաստի ծրագրում չենգրավված չեն, սակայն ամեն օր գալիս են Երևան և գումար աշխատում, հիմա կանգնել են փաստի առաջ: Այս մասին այսօր Ազգային ժողովում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը:
Կադաստրի կոմիտեի բոլոր սպասարկման գրասենյակները փակ կլինեն մինչև մարտի 31-ը:
ՌԴ կառավարության որոշման համաձայն՝ արտերկրում գտնվող և հայրենիք վերադառնալ ցանկացող ԱՊՀ անդամ պետությունների, այդ թվում ՀՀ քաղաքացիները կարող են օգտագործել ՌԴ տարածքը՝ որպես տարանցիկ երկիր։
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով հիվանդների թիվն անցել է 422 հազարը:
Ազգային ժողովը քննարկում է Կառավարության ներկայացրած «Ֆինանսական հաշտարարի մասին օրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը, որով առաջարկվում է ընդլայնել Ֆինանսական հաշտարարի գրասենյակին տրվող իրավունքները, որպեսզի այդ կառույցին կարողանան դիմել նաև փոքր և միջին բինեսով զբաղվող իրավաբանական և ֆիզիկական անձինք:
Որոշումն ուժի մեջ է մտնում 2020 թվականի մարտի 24-ին՝ ժամը 23:59-ին: