Բաժիններ՝

«Փաստաբանական գործունեությունն այլևս սահմանափակված չէ». Արա Զոհրաբյան

Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Պարետի որոշմամբ լրացում է կատարվել հավելվածում և ավելացվել է 73 ենթակետը՝ «69.10.0» – Իրավաբանական գործունեություն՝ բացառապես փաստաբանական գործունեության մասով»:

Այսինքն, փաստաբանական գործունեությունն այլևս սահմանափակված չէ: Հետևաբար փաստաբանների և փաստաբանական գրասենյակների աշխատակիցների տեղաշարժը՝ աշխատանքի վայր (իրավաբանական օգնության տրամադրման վայր) մեկնելու և վերադառնալու մասով, սահմանափակված չէ:

Փաստաբան գործընկերներիս խնդրում եմ պահպանել կորոնավիրուսի հետ կապված առողջապահական կանոնների պահանջները»:

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=2690883151143078&id=100006642580999

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս