Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց ցեմենտի ներկրման համար սահմանված պետական տուրքի ժամկետը մինչև դեկտեմբերի 31-ը երկարաձգելու օրենքի նախագիծը:
Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանն այսօր Կառավարության հետ հարցուպատասխանի ժամին վարչապետ Նիկոլ Փաշինյանին հարց ուղղեց՝ արդյո՞ք գործադիրը քննարկել է օրավարձով ապրող մարդկանց կրած կորուստները փոխհատուցելու հարցը և արդյո՞ք Կառավարությունը կոչով կդիմի վարձով բնակարաններ տված քաղաքացիներին՝ վարձակալներին տնից չհանել, եթե այս ամսվա վարձավճարը նրանք չկարողանան վճարել:
ՀՀ քննչական կոմիտեի նոր խոսնակ է նշանակվել Ռիմա Եգանյանը:
ՀՀ ՏՄՊՊՀ-ն հրապարակել է «Նոր Զովք» և «Երևան սիթի» առևտրային ցանցերում կարագի, երշիկի, պանրի, կանթաշոռի և թթվասերի գների դինամիկան՝ սկսած 2020 թվականի փետրվարի 26-ից:
ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի հարավային տարածքային կենտրոնի աշխատանքային թիմը մշտադիտարկում է արտակարգ դրության պայմաններում գործելու թույլտվություն ունեցող կազմակերպություններում՝ պարզելու Պարետի հաստատած ուղեցույցով սահմանված դրույթների պահպանումը։
Տնտեսվարողները մինչև արտակարգ դրության հայտարարելն էին Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնից ցուցումներ ստացել՝ իրենց խանութներն ավելի հաճախ ախտահանելու վերաբերյալ, այսօր ասուլիսի ժամանակ ասաց ՍԱՏՄ ղեկավար Գեորգի Ավետիսյանը: Նա վստահեցրեց, որ իրականացվում են մշտադիտարկումներ:
Տիգրան Աբրահամյանն ասում է, որ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը միջոցառումների 2 ցանկ է հրապարակել, թե ընտրություների օրը Առողջապահության նախարարության հետ համատեղ ինչ միջոցառումներ են իրականացվելու՝ վարակի տարածման ռիսկերը նվազագույնի հասցնելու համար։ Մասնավորապես, ընտրությունների օրը ընտրողները, հանձնաժողովի անդամները անհատական ձեռնոցներ և դիմակներ են ունենալու, յուրաքանչյուր ընտրողի կտրամադրվի անհատական գրիչ` քվեարկելուց հետո այն չօգտագործելու պահանջով։
Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով հիվանդների թիվն անցել է 436 հազարը:
Հեռավար դպրոցական ուսուցումն առավել մեծ թվով երեխաների համար հասանելի դարձնելու նպատակով Ազգային ժողովի համակարգիչներից 85-ը կտրամադրվեն դրանց կարիքն ունեցող դպրոցներին (համաձայն ԿԳՄՍ նախարարության կողմից կազմվելիք ցանկի), որոնք էլ իրենց հերթին՝ դրանք կփոխանցեն համապատասխան տեխնիկական միջոցներ չունեցող ընտանիքներին։ Նման որոշում մարտի 24-ին կայացրել է ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը։
Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը հեռախոսազրույց է ունեցել ամերիկահայ հայտնի գործարար և բարերար, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր, ամերիկյան «Moderna Therapeutics» կենսատեխնոլոգիական ընկերության համահիմնադիր և նախագահ Նուբար Աֆեյանի հետ:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2020 թ-ի հունվար-փետրվար ամսիների տնտեսական ցուցանիշները համարում է երկրի քաղաքականության մրցունակության և արդարացվածության ապացույց։
Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց պատգամավորների կողմից ներկայացված օրենքի նախագիծը, որն աշակերտներին հնարավորություն կտա նաև վճարովի հիմունքներով սովորել նախնական և միջին մասնագիտական կրթական հաստատություններում:
Արտակարգ դրության ընթացքում ՀՀ պարետ, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ մարտի 25-ին տեղի է ունեցել պարետատան հերթական նիստը։ Այս մասին հայտնեցին ՀՀ կառավարությունից։
Կորոնավիրուսի դեմ պայքարի շրջանակում ԱԻ նախարարի հրամանով ստեղծված օպերատիվ խմբի ղեկավարի տեղակալ, ՓԾ տնօրեն փ/ծ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանը խորհրդակցություն է անցկացրել մարզային փրկարարական վարչությունների ղեկավարների հետ:
Շախմատի հավակնորդների մրցաշարում կկայանան 7-րդ տուրի պարտիաները:
Հարգելի՛ քաղաքացիներ, մարտի 24-ի ժամը 23.59-ից ՀՀ ողջ տարածքում գործում է մարդկանց ազատ տեղաշարժվելու իրավունքի սահմանափակման վերաբերյալ Պարետի որոշումը՝ նոր կորոնավիրուսի հնարավոր տարածումը կանխելու նպատակով։
Ընդլայնելով վերահսկողության աշխարհագրությունը՝ ԱՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության աշխատանքային խմբերը ստուգայց իրականացրեցին ԱՀ Շուշիի և Ասկերանի շրջաններում՝ տնտեսավարողների կողմից իրականացվող հակավարակային կանխարգելիչ, ախտահանման միջոցառումների կատարումը վերահսկելու նպատակով:
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի խոսքով՝ ստեղծված արտարկարգ դրության պայմաններում Կառավարությունը ժողովրդի համար 4-5 պարզ քայլ պետք է կատարի:
Ազգային ժողովը քննարկեց «Նավագնացության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին ՀՀ օրենքի նախագիծը: Կառավարության նախագիծը Ազգային ժողովում ներկայացրեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը:
Ազգային ժողովը քննարկում է կառավարության կողմից ներկայացված օրենքի նախագիծը, որով առաջարկվում է 2022 թվականից արգելել մեկանգամյա պլաստիկի, պոլիէթիլենային տոպրակների իրացումը:
ԵԱՀԿ պաշտոնյան նախ տեղեկացնում է, թե ինչ միջոցներ է որոշել կիրառել ՀՀ կառավարությունը՝ շեշտելով, որ արտակարգ դրության պայմաններում Հայաստանում ցանկացած «կազմակերպություն, որն իրականացնում է լրագրողական գործունեություն» (որն իր մեջ ներառում է էլեկտրոնային հրապարակումները, որոնք հնացած սահմանումով չեն համարվում լրատվամիջոց), կարող է հրապարակել տեղեկատվություն կորոնավիրուսային ճգնաժամի մասին՝ օգտվելով միայն պաշտոնական աղբյուրներից։
Վրաստանի Մառնեուլի և Բոլնիսի շրջաններում խիստ կարանտինային ռեժիմ մտցնելու պատճառով փակ է դեպի Սադախլոյի անցակետ քաղաքացիների տեղաշարժը (սահմանափակումը չի վերաբերում բեռնատարներին)։
Շիրակի մարզի Լուսակերտ համայնքում մարտի 25-ին գրանցված պայթյունի հետևանքով զոհվել է նույն գյուղի բնակիչ 1970 թվականին ծնված Սամվել Իսրայելյանը:
Ինչպես հայտնի է՝ օրերս նախագահ Արմեն Սարգսյանը ընդունել էր Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպան Թիան Էրլունին:
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի խոսքով՝ այս ընթացքում մարդկանցից բազմաթիվ բողոքներ է ստացել՝ գյուղատնտեսության հետ կապված, մարդիկ բողոքում են, որ նախկինում եղած հնարավորություններն այսօր չկան:
«Այսօրվա ստեղծված իրավիճակում բոլորս ենք պատասխանատու, բոլորն էլ ասում են՝ միասնական պետք է լինենք, բայց սա ոչ թե խոսքով պետք է լինի, այլ լիարժեք միասնական պետք է լինենք: Եթե տեսնում ենք խնդիրը, պետք է դրան լուծում առաջարկենք»,- այս մասին ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության հրավիրած հատուկ նիստին ասաց խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանը:
Արտասահմանում կորոնավիրուսից մահացած Թուրքիայի քաղաքացիների թիվը հասել է 32-ի: Այս մասին հայտնել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն՝ կորոնավիրուսի դեմ պայքարի շրջնակներում երկրի ներսում ու արտերկրում Անկարայի ձեռնարկած միջոցառումների թեմայով տված ասուլիսի ժամանակ: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը:
Բրիտանական 71-ամյա գահաժառանգ արքայազն Չարլզի կորոնավիրուսի ախտորոշման թեստի պատասխանը դրական է եղել:
Արցախն աջակցում է Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի` աշխարհի բոլոր անկյուններում գլոբալ հրադադարի կոչին:
Սննդամթերքի անվտանգությանն տեսչական մարմնի գլխամասային գրասենյակի բոլոր աշխատակիցները ջերմաչափվում են առավոտյան, իսկ տեսուչները նաև երեկոյան՝ տուն գնալուց առաջ, իրացման ցանցերում շրջայցերից վերադանալուց հետո: